Ուզում էինք դժվար իրավիճակում հայ ազգին մի փոքր երջանկացնել. Սարգիս Ադամյան

13/01/2021 schedule17:13

Հայաստանի հավաքականի և գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում պատմել է, թե ինչ նշանակություն ունեին Հայաստանի հավաքականի տարած վերջին երկու հաղթանակները Ազգերի լիգայի խաղարկության Վրաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականների նկատմամբ Արցախյան պատերազմի ավարտից օրեր անց:

«Յուրահատուկ խաղ էր մեզ համար, այն ավելին էր, քան պարզապես ֆուտբոլը: Ուզում էինք դժվար իրավիճակում հայ ազգին մի փոքր երջանկացնել: Նրանց համար ուրախանալու շատ առիթներ չկային այդ պահին, այնպես որ այդ պահին պարզապես ուզում էինք մեր ազգի, մեր հայրենակիցների համար խաղալ: Շատ արձագանքներ եմ ստացել այդ խաղից հետո, և ինձ համար մեծ նշանակություն ունի, որ կարողացել ենք երկրի համար այդ դժվար պահին ուրախություն պարգևել ժողովրդին»,- նշել է Ադամյանը:

Ինքը ֆուտբոլիստը Վրաստանի հավաքականի հետ խաղի (2:1) վերջին րոպեներին դարձավ հաղթական գոլի հեղինակ, սակայն չի համարում, որ դրա համար հերոսի կոչման է արժանի

«Ոչ մի դեպքում դա ինձ չի հերոսացնում. չէ որ մենք պարզապես ֆուտբոլ ենք խաղում: Ինձ համար հիվանդանոցում աշխատողներն են հերոս, երկրի համար, ժողովրդի իրավունքների համար կռվողներն են հերոս: Նրանք են իսկական հերոսները»:

Ադամյանը նաև խոսել է Արցախյան կոնֆլիկտի, դրա հետևանքով անտուն մնացած հազարավոր փախստականների մասին:

«Ցավալի է, որ այդքան մարդ անտուն մնաց: Պարզապես խելագարություն է տեսնել, որ մարդիկ կռվում են իրենց կյանքերի համար: Իհարկե, հուսով եմ՝ մի օր այդ ամենը կավարտվի, ամեն ինչ նորից նորմալ կլինի: 18 տարեկանները չպետք է գնան պատերազմ երկիրը պաշտպանելու համար: Նման դեպքերում հասկանում ես, որ երբ մի քանի ամիս կամ շաբաթ ֆուտբոլ չես խաղում, դա իրականում խնդիր չէ»:

Թեև ֆուտբոլիստի բարեկամները չեն տուժել, սակայն ստեղծված իրավիճակը հետշ չէ ոչ ոքի համար:

«Իմ ընտանիքի որոշ անդամներ դեռ Հայաստանում են, բայց, բարեբախտաբար, նրանց կյանքերին վտանգ չէր սպառնում, նրանք Երևանում են ապրում: Բայց, իհարկե, այս ամբողջ իրավիճակը նրանց վրա էլ է ազդել: Հուսով եմ՝ շուտով ուրախության շատ պահեր կունենանք»,- նշել է 27-ամյա ֆուտբոլիստը:

Ադամյանի ընտանիքը Գերմանիա է տեղափոխվել, երբ ֆուտբոլիստը 5 տարեկան է եղել.

«1998թ.-ին հայրս կորցրեց աշխատանքը: Հորաքույրս երկու տարի առաջ արդեն արտագաղթել էր Գերմանիա, և նա օգնեց մեզ: Սկզբում մենք գնացինք Ուեկերմյունդե, որտեղ ապաստարանում էինք բնակվում, հետո տեղափոխվեցինք Նյուբրանդենբուրգ՝ նոր կյանք սկսելու»,- պատմել է Ադամյանը:

Նա նաև խոսել է Գերմանիայում հանդիպած դժվարությունների մասին.

«Սկզբնական օրերը չեմ հիշում, հինգ տարեկան էի այդ ժամանակ: Հեշտ չէր, իհարկե: Հատկապես՝ լեզվական առումով: Բայց մենք փորձում էինք հնարավորինս շուտ գերմաներեն սովորել: Ես երեխա էի, դժվար չէր: Հենց սկզբից գնում էի ֆուտբոլի դաշտ, որտեղ ուրիշ երեխաների էի հանդիպում: Դա օգնում էր կապեր հաստատել: Խաղադաշտում կապ չունի՝ որտեղից ես ու ինչ լեզվով ես խոսում: Կարևորը գնդակն է: Շատ լավ մանկություն եմ ունեցել, վայելել եմ այն»:

Այժմ արդեն բոլոր խնդիրներն անցյալում են. «Ընտանիքս լավ է: Ծնողներս հիմա ապրում և աշխատում են Համբուրգում, բնակվում են իմ ավագ քույրերից մեկի հետ: Քույրերս նույնպես հաստատվել են Գերմանիայում, բայց ընտանիքում մենք մինչ օրս միայն հայերեն ենք շփվում իրար հետ»:

Վրաստանի հավաքականի հետ խաղից հետո Ադամյանի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել, և ֆուտբոլիստը ստիպված էր մի քանի շաբաթ բաց թողնել: Այժմ նա արդեն խաղադաշտ է վերադարձել. «Նորից առողջ եմ, իսկապես երջանիկ եմ: Հիվանդության սկզբում իսկապես շատ էի հոգնում, բայց հետո մենակ թեթև հազ մնաց, ուրիշ ոչ մի լուրջ խնդիր: Կարանտինի ժամանակ կարողանում էի տանը վարժություններ կատարել՝ պատրաստվելով տարվա մեջ իմ երկրորդ վերադարձին»:

2020թ.-ի սկզբում Ադամյանը ծանր վնասվածք էր ստացել, սակայն ապաքինվելուց հետո լավ մարզավիճակ էր ձեռք բերել: Կորոնավիրուսի պատճառով ֆուտբոլիստը ստիպված էր նորից տևական ժամանակ բացակայել խաղադաշտից. «Իսկապես ցավալի էր, ես նորից լավ մարզավիճակում էի: Բայց ես ինձ քաջալերում էի, որովեհտև գիտեի՝ տարվա մեջ արդեն մեկ անգամ վերադարձել եմ լուրջ վնասվածքից հետո, իսկ այդ ժամանակ պարապուրդը մի քանի ամիս էր տևել: Այդ պատճառով վստահ էի, որ երկու շաբաթվա մեկուսացումը մեծ կորուստ չէր լինի ինձ համար: Հավատում էի ուժերիս ու պարզապես մտածում դաշտ վերադառնալու մասին»,- նշում է ֆուտբոլիստը:

Այժմ արդեն բոլոր խնդիրներն անցյալում են, Ադամյանը կարող է կենտրոնանալ իր կարիերայի վրա. «Կարելի է ասել, որ լավ եմ զգում: Ես և ընկերուհիս Հեիդելբերգում մեզ զգում ենք ինչպես տանը: Ընտանիքս նույնպես լավ է, ես էլ վերադարձել եմ խաղադաշտ: Իհարկե, հայրենիքումս ստեղծված ծանր դրությունը հանգիստ չի տալիս, բայց ինչ վերաբերում է անձնական կյանքիս, ավելի լավ չէր կարող լինել»,- եզրափակում է Ադամյանը:

Տպել
1934 դիտում

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին