2021-ին ավելի շատ ծրագիր կարվի Ալավերդիում, քան այս տարի արվեց. Ալավերդու քաղաքապետ

30/12/2020 schedule14:08

Անցնող 2020թ-ը Հայաստանի համար բարդ տարի էր: Նախ նոր տիպի կորոնավիրուսն իր հետ մի շարք խնդիրներ բերեց: Պետությունը դեռ չէր հասցրել ուշքի գալ, երբ սկսվեց արցախյան 2-րդ պատերազմը: Ալավերդի քաղաքի համար 2020թ-ը եւս ծանր տարի էր: Համավարակի պատճառով փակ սահմանները լուրջ հարված հասցրեցին քաղաքի զբոսաշրջությանն ու տնտեսությանը: Անցնող տարվա ու գալիք 2021թ-ի պլանների շուրջ զրուցել ենք Ալավերդու քաղաքապետ Սասուն Խեչումյանի հետ:

- Պարոն Խեչումյան, ինչպիսին էր անցնող 2020թ-ը Ալավերդի քաղաքի համար:

- Քաղաքը կարողացավ դիմակայել պատերազմի ու կորոնավիրուսի՝ իր հետ բերած մարտահրավերներին: Ի սկզբանե մեր առջեւ ինչ խնդիր որ դրած ենք եղել, սկսած ֆինանսական ծրագրերից՝ արել ենք: Եթե դրան էլ գումարենք կորոնավիրուսի ու պատերազմի բերած մարտահրավերները, որոնք ոչ նախատեսել էինք, ոչ էլ առավել եւս պատկերացրել, կարողացանք դիմանալ նշված մարտահրավերներին: Քաղաքը այս բոլոր խնդիրներին կարողացավ դիմակայել իր ինֆրաստրուկտուրաների հաշվին: Որեւէ կորուստ, ինֆրաստրուկտուրաների առումով չունեցանք: Տարին ոնց դիմավորեցինք, այդպես էլ փակում ենք: Անգամ որոշակի տնտեսումներ կարողացանք անել:

- Պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող քանի սուբվենցիոն ծրագրիր արվեց Ալավերդիում այս տարի:

- Մեկ միայն 1 սուբվենցիոն ծրագիր ենք իրականացրել: Շուրջ 53 մլն դրամով 7 շենքի տանիք ենք վերանորոգել: Ծրագիրն ամբողջությամբ ավարտել ենք:

- Ի՞նչ ծրագիր էր նախատեսված անել այս տարի, որ կամ չարվեց, կամ կիսատ արվեց՝ կապված երկրում ստեղծված համաճարակային ու պատերազմական իրավիճակի հետ:

- Չեղյալ հայտարարած ոչ մի ծրագիր չունենք, բայց իհարկե, համայնքի խնդիրներն այնքան շատ են, որ ժամանակահատվածներն ու ֆինանսական ռեսուրսներն այս տարի համեմատաբար սուղ էին:

- Որոնք են քաղաքի կարեւորագույն խնդիրները:

- Մեր ամենամեծ խնդիրը քաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքների հարցն է: Մենք մարզում ամենաշատ բազմաբնակարան շենքեր ունեցող համայնքն ենք՝ Վանաձորից հետո՝ 130 շենք: Խնդիրներ ունենք ոչ միայն ներհամայնքային ճանապարհների, այլ նաեւ վարչական համայնքներ տանող ճանապարհների հետ: Լուրջ խնդիրներ կան շենքերի ներքին կոմունիկացիաների հետ, որոնք սովետական տարիներից առ այսօր չեն վերանորոգվել:

- Կորոնավիրուսն ու պատերազմը իր հետ նաեւ սոցիալական ու ֆինանսական խնդիրներ բերեց համայնքների առաջ: Ինչպիսին է իրավիճակը հիմա կոնկրետ Ալավերդիում:

-Ճիշտ եք, մենք սոցիալական լուրջ պատասխանատվություն ստանձնեցինք ի սկզբանե: Պատերազմի ընթացքում մեր առաջ խնդիր դրվեց նաեւ այնպիսի աշխատանքներ կատարելուն, որոնց մասին չպետք է բարձրաձայն խոսել՝ ապաստարաններ, բունկերներ…: Արցախից Ալավերդի ժամանած քաղաքացիներին գրկաբաց դիմավորեցինք ու մեր հնարավորություններից ավելին արեցինք: Ինչ վերաբերվում է կորոնավիրուսը՝ապա իսկապես, լուրջ կորուստներ ունեցանք, որից ամենամեծը թերեւս տուրիզմի ոլորտում առաջացած ահռելի խնդիրներն էին, որն իր հետ բերեց նաեւ ֆինանսական լուրջ խնդիրներ:

-Քաղաքում վերջին տարիներին գործարաններ փակվեցին: Արտագաղթ եղա՞վ համայնքից:

- Այս պահին էլ ոչ մի արտադրական շենք չի գործում, բացառությամբ փոքր քարի արտադրամասերի, որոնք լուրջ ծավալ չեն ապահովում: Արտագաղթին դժվար գնահատական կտամ, որովհետեւ նաեւ սահմաններն էին փակ, բայց ունենք ներքին միգրացիա, երբ Ալավերդուց գնացին այլ քաղաքներ ոչ միայն աշխատելու, այլ նաեւ ապրելու:

- Ի՞նչ պլաններ կան գալիք 2021թ-ի հետ կապված:

- Շատ լուրջ պլաններ ունենք: Թող ամպագորգոռ հայտարարություն չհնչի, բայց եթե մեր բոլոր ֆինանսական ակնկալիքները ստանանք, բնապահպանական գումարները փոխանցվեն, սուբվենցիոն ծրագրերը շարունակվեն, հավանաբար անհամեմատելի տարի կլինի Ալավերդու համար:

-Ամեն տարի քաղաքը սուբվենցիոն ծրագրերին մասնակցել է 1, առավելագույնը 2 ծրագրով: Պատճառաբանում էինք, թե ֆոնդային բյուջեում փող չկա: Այսինքն՝ խնդիրը լուծվե՞լ է:

-Այո, նվազագույնը 200 մլն դրամի կապիտալ ծախսեր կանենք, 300 մլն էլ՝ բնապահպանական գումարներից կհատկացնենք: Ոչ մի հաստիք չենք ավելացրել, լուրջ տնտեսումներ ենք արել: Սրանք դեռեւս նախնական քննարկման փուլում են:

Տպել
4515 դիտում

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ