Սահմանապահ մարտական հենակետերը ապահովվում են արեւային շարժական էլեկտրակայաններով

25/12/2020 schedule23:05

Օրերս Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, հայաստանցի և արտերկրում բնակվող մի խումբ հայ բարերարների մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում քննարկվել է ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի սահմանապահ մարտական հենակետերը արևային շարժական կայաններով ապահովելու խնդիրը:

Մարզպետարանը տեղեկացնում է, որ բարերարների խումբը անմիջապես ձեռնամուխ է եղել նախաձեռնության իրականացմանը, և դեկտեմբերի 24-ին, Գեղարքունիքի մարզպետի մասնակցությամբ, ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատարությանը նվիրատվության կարգով արդեն հանձնվել են արեւային շարժական էլեկտրակայաններ: Դրանք առաջիկայում կտեղակայվեն սահմանապահ մարտական հենակետերում։

ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի զորամասի կապի պետ, փոխգնդապետ Անդրանիկ Պետրոսյանի ներկայացմամբ՝ կորպուսի հրամանատարությանն է հանձնվել արեւային շարժական 20 էլետրակայան, որոնք ծառայելու են ռադիոկայանի մարտկոցների, սահմանապահ անձնակազմերի բջջային հեռախոսների լիցքավորման, գիշերային լուսավորության եւ տեխնիկական այլ խնդիրների ապահովման համար։ Շարժական արեւային յուրաքանչյուր էլեկտրակայան ապահովում է 600 վատտ ժամ հզորություն։

Ինչպես ներկայացրեց բարեգործական նախաձեռնության խմբի ներկայացուցիչ Հարություն Պողոսյանը, ձեռնարկին մասնակցել են կանադահայեր Դավիթ Պետրոսյանը, Գառնիկ Ղարիբյանը, «Ռադիովան» ընկերությունը, Հայաստանից՝ Տիգրան Պետրոսյանը, Աննա, Կատյա եւ Անահիտ Գիշյանները, Հրայր Ասլանյանը, Շուշանիկ Արեւշատյանը, Արմեն Այվազյանը, ամերիկահայ եւ ֆրանսահայ այլ բարերարներ։
Դրվատելով բարերարների կարեւորագույն ձեռնարկը՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հավելեց, որ ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ ավարտից հետո մեր հայրենակիցները շարունակում են միջոցներ տրամադրել Հայոց բանակի հզորացման եւ արդիականացման համար։

«Բարեգործական կարգով միջոցներ տրամադրում են ինչպես Գեղարքունիքի մարզից արտերկրում ապրող եւ աշխատող անձինք, այնպես էլ հայկական սփյուռքի բազմաթիվ ներկայացուցիչներ, Հայաստանում բնակվող քաղաքացիներ։ Այսօրվա ձեռնարկը եւս մեկ անգամ փաստում է, որ համայն հայությունը ոչ միայն մտահոգ է հայրենիքի ճակատագրով, այլ նաեւ Հայոց բանակի հզորացումն ու արդիականացումը համարում է իր պարտքը»,-նշել է Գնել Սանոսյանը։

ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը շեշտեց, որ յուրաքանչյուր նման նախաձեռնություն բարձրացնում է սահմանապահ զինվորների անվտանգությունը, սահմանների ամրության եւ հուսալիության աստիճանը։

«Ամեն օր ու ժամ մենք պետք է ավելի ամրացնենք մեր սահմանները, հզորացնենք ու արդիականացնենք մեր բանակը ինչպես ժամանակակից սպառազինությամբ, այնպես էլ՝ տեխնիկական միջոցներով։ Մեր ամենօրյա դիտարկումների հիման վրա հստակեցնելու ենք մեր պահանջները եւ փորձելու ենք ձեռք բերել բոլոր անհրաժեշտ միջոցները։ Ուրախ ենք, որ աշխարհի տարբեր երկրներում բնակվող մեր հայրենակիցներն իրենց անշահախնդիր մասնակցությունն են բերում ազգապահպան ու հայրենանվեր այս գործին»,-ասել է Արայիկ Հարությունյանը։

Բարեգործական խմբի ներկայացուցիչների հավաստամամբ՝ իրենք շարունակելու են համագործակցությունը բանակային երկրորդ կորպուսի եւ Գեղարքունիքի մարզպետարանի հետ՝ հանգանակելով նոր միջոցներ եւ դրանք ուղղելով Հայոց բանակի հզորացմանն ուղղված խնդիրների հստակ կատարմանը։

Տպել
2236 դիտում

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր