Ինչո՞ւ չհաջողվեց այսօրվա ակցիան. մեկնաբանում են ընդդիմադիր շարժման լիդերները

Ինչպես տեղեկացրել ենք, 17 կուսակցությունների ստեղծած «Հայրենիքի փրկության շարժմանն» այսօր չհաջողվեց իրականացնել երեկվանից հայտարարած իրենց ակցիան՝ շրջափակել Կառավարության շենքի բոլոր մուտքերը եւ թույլ չտալ վարչապետի ու կառավարության անդամների մուտքն այնտեղ:

Մինչ հրապարակում կհավաքվեին շարժման աջակիցները՝ ոստիկաններն արդեն իրենք էին փակել դեպի կառավարության շենքի մուտքեր տանող ճանապարհները:

Լրագրողների հետ զրույցում ադրադառնալով դիտարկմանը, որ, չնայած իրենց պլաններին, Կառավարության նիստը, այնուամենայնիվ, կայացավ՝ շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանն ասաց, որ, ըստ էության, հիմա կառավարության անդամները գտնվում են շենքում շրջափակման մեջ, երկու ժամ է՝ շենք ելումուտ չկա:

Խոսելով մեղադրանքների մասին, ըստ որոնց՝ ընդդիմությունն անվճռական է, օրեցօր հանրահավաքի մասնակիցների թիվը նվազում է՝ Սաղաթելյանն ասաց. «Այդ մտահոգությունը կա, մեզ դիմում են բազմաթիվ քաղաքացիներ, թե՝ դիմեք վճռական գործողությունների. ես գտնում եմ, որ սա վճռական գործողություն է: Այն քաղաքացիները, որոնք մեզանից հիասթափվում են, թե վճռական գործողությունների չենք դիմում, հենց հիմա թող գան հրապարակ, կառավարության ամբողջ կազմը գտնվում է շենքում, սրանից վճռական մենք ի՞նչ գործողություններ պետք է անենք»:

Թեմային անդրադարձավ նաեւ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու, արդեն իսկ թիկնապահով շրջող Վազգեն Մանուկյանը:

«Եթե մենք ուզում ենք գնալ քաղաքակիրթ ճանապարհով, այսինքն՝ չքանդենք պետությունը, ապա այստեղ ժողովուրդը պետք է մասնակցի: Եթե 100 հազար մարդ այստեղ լիներ, հիմա հարցը վերջացած կլիներ: Բայց այդ 100 հազարավոր մարդիկ կան, չէ՞, որ դժգոհ են, հասկանում են, որ երկիրը կործանվում է, բայց տանը նստած են: Հետո գիտե՞ք՝ մեր ժողովուրդն էլ մեղք է, դեպրեսիայի մեջ է: 2.5 տարի առաջ ոտքի կանգնեց՝ մտածելով, որ լավ կյանք է ունենալու, հիմա ամաչում էլ է դուրս գալ: Բայց ժողովուրդը այդ դեպրեսիվ վիճակից դուրս կգա: Հայաստանում ինչ-որ կատարվի, կատարվելու է ոչ թե ջոկատների, այլ ժողովրդի միջոցով»,- ասաց նա:

Ընդդիմության մի մասի վարչապետի թեկնածուն համոզմունք հայտնեց, որ եթե վարչապետի հրաժարականին հասած լինեին, Սյունիքը ավելի շատ պահպանած կլինեին, եթե ուշացնեն, էլի բան կկորցնենք:

«Հիմա էլ պայմանագիր կկնքեն Ադրբեջանի հետ, որտեղ կֆիքսեն այդ սահմանները, հետո մենք մեծ պրոբլեմ ենք ունենալու այդ սահմանները հետ վերադարձնելու գործում»,- ասաց Մանուկյանը՝ վստահեցնելով, որ պատերազմի ակտիվ մասը վերջացել է, բայց հիմա ընթանում է սողացող օկուպացիան:

Տպել
5880 դիտում

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)