Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են Հայաստանի ադամանդագործության և ոսկեգործության ոլորտի խնդիրները

22/12/2020 schedule18:23

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 22-ին հանդիպել է Հայաստանի ադամանդագործության և ոսկեգործության ոլորտի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանը, արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

Ոլորտի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել նախարարին հանդիպման համար, շնորհավորել պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ հույս ունենալով,  որ բիզնեսի խնդիրներին ծանոթ լինելու հանգամանքը կնպաստի դրանց արագ և արդյունավետ լուծմանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտի առաջնահերթ խնդիրները, դրանց լուծման հնարավորությունները և առաջիկա անելիքները։

Մասնավորապես՝ քննարկվել են ալմաստի հումքի ձեռք բերման, ոսկերչական իրերի արտահանման, մաքսատուրքերի, ավելացված արժեքի հարկի, Քիմբերլի գործընթացի հավաստագրերի հաշվառման և տրամադրման ժամկետների, լիցենզիաների և ծանուցումների տրամադրման և այլ հարցեր։ Քննարկման առարկա են եղել նաև մաքսային ձևակերպումների, փաստաթղթային ընթացակարգերի պարզեցման և  արագացման հարցերը, էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի տրամադրման հնարավորությունների զարգացումը։

Կարևորվել է Հայաստանում ադամանդագործական  ընկերությունների  և ոսկերչության ճյուղի ներկայացուցիչների փոխգործակցության հարցը, ոսկերչական արտադրանք պատրաստելիս հայկական արտադրության ադամանդների օգտագործման հնարավորությունը։ Քննարկվել է այնպիսի պայմանների ստեղծման անհրաժեշտությունը, որպեսզի ադամանդագործության և ոսկերչության ոլորտները կարողանան օգտագործել միմյանց ներուժը և արտադրանքը։

Հանդիպման մասնակիցներն անդադարձել են նաև ԵԱՏՄ-ում հարգադրոշմների փոխճանաչման գործընթացին, ադամանդագործության և ոսկեգործության ոլորտում իրականացվող ընթացակարգերի ներդաշնակեցմանը։ Ռուսաստանի Դաշնությունից ալմաստի հումքի ներկրման հարցում պետական աջակցության ցուցաբերման հնարավորությունների քննարկման ժամանակ ոլորտի ներկայացուցիչները նշել են, որ հումքի տրամադրման հարցում պետական մակարդակով ռուսական ԱլՌոսա ընկերության, Գոխրանի հետ  բանակցությունները կարող են լինել շատ արդյունավետ։ 

Անդրադարձ է եղել նաև կորոնավիրուսի հետևանքով ոլորտում առաջացած խնդիրներին, աշխատատեղերի հարցին։ Արծարծվել են հարցեր, կապված շուկաների ընդլայնման հետ․ որպես համագործակցության հեռանկարային նոր ուղղություն, նախարարն առաջարկել է դիտարկել Իրանի շուկան։

Հանդիպման ավարտին Վահան Քերոբյանը նշել է, որ նման քննարկումները լինելու են շարունակական (դրանք կանցկացվեն նաև ոլորտի ընկերություններ այցելությունների շրջանակում) և ավելացրել, որ պետք է համատեղ ուժերով փորձել հասկանալ եղած խնդիրները ու, դրանք կարգավորելով՝ առաջ գնալ։

Տպել
1118 դիտում

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է