Ֆակուլտետները հայտարարել են անհնազանդությանը միանալու մասին․ պարզվում է՝ դա քչերի որոշումն է եւ ընդամենը «կանաչ լույս»

17 կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժումը» երեքշաբթի օրը՝  դեկտեմբերի 22-ը,  հայտարարել է զանգվածային բողոքի օր։ Այդ մասին՝ դեկտեմբերի 16-ին  «Արժանապատվության  երթն» ամփոփելիս հայտարարել էր ՀՅԴ ԳՄ  ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) մի շարք ֆակուլտետներ այսօր  արդեն հայտարարել են, որ միանում են համազգային անհնազանդության միջոցառումներին՝ տարածելով համապատասխան հայտարարություն:

Անհնազանդության միջոցառմանը միանալու մասին հայտնած Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, սակայն, մեզ հետ զրույցում նշեց՝  այս ակցիան դասադուլ անվանել անիմաստ է, քանի որ դասերն ավարտվել են, հիմա  քննաշրջան է․ «Դասերը ավարտվել են, հետևաբար դասադուլի մասին խոսելն անիմաստ է։ Բարեբախտաբար, միջանկյալներ և քննություններ չկան վաղը, դա մեկօրյա  ակցիա է։ Իսկ դասախոսները իրենք են որոշելու՝ մասնակցեն ակցիային, թե ոչ։ Ովքեր ցանկություն ունեն, կարող են միանալ ովքեր ոչ՝ ոչ, պարտադիր չէ»։

Հարցին, թե արդյոք անհնազանդության միջոցառումներին ֆակուլտետի միանալու մասին հայտարարությունը վերաբերում է նաև ուսանողներին, դեկանը պատասխանեց․ «Եթե վերաբերվեր ուսանողներին, կհայտարարվեր, որ ուսանողները նույնպես միանում են։ Եթե որևէ մեկը ասի, որ ոչ, ես չեմ մասնակցում, որովհետև  անհնազանդության օր է հայտարարված, խնդիր չկա, կգտնենք  միջոցը, որպեսզի այդ ուսանողը  հաջորդ օրը  մասնակցի այդ առարկայի միջանկյալին»։

Իսկ եթե անհնազանդության ակցիան շարունակվի մեկ օրից ավելի, այդ դեպքում, ըստ դեկանի, հաշվի կառնվեն ուսանողների և դասախոսների ընդհանուր կարծիքը․ «Եթե անհրաժեշտ լինի նմանատիպ  հայտարարությամբ նորից հանդես գալու, շարունակելու կամ  նոր ակցիաների մասնակցելու, այդ դեպքում ժուռնալիստիկայի ֆակուլտետի ընդհանուր ժողով կգումարվի՝ դասախոսների  ապա նաև ուսանողների մասնակցությամբ, հարցը կքննարկվի և ինչպես կորոշի ֆակուլտետը կկազմակերպվի այդպես։

Միևնույն ժամանակ դեկանը վստահեցնում է՝ ուսանողների իրավունքները չեն ոտնահարվելու, քննությունները և միջանկյալները պետք է կայանան՝ Ժուռնալիստիկան և Ժուռնալսիտիկայի ֆակուլտետը դուրս պիտի լինեն բոլոր տիպի քաղաքական գործընթացներից։

Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի խոսքերով էլ՝ սա անհնազանդության գործողությունների ակցիա է, խոսել դասադուլի մասին անիմաստ է, իսկ գործադուլն էլ այս պարագայում ուղղված կլինի ռեկտորի դեմ։

«Սա նշանակում է ստեղծված իրավիճակում ձայն արտահայտել, այն դասախոսները և վարչական աշխատողները, որոնք ցանկություն ունեն, կարող են, որպես  բողոքի դրսևորում վաղը չգնալ աշխատանքի։ Ես նախօրոք տեղյակ եմ պահել ռեկտորին և պրոռեկտրին, որ նախատեսվում է նման ակցիա և հայտարարել եմ՝ այն դասախոսները, որոնք վաղը ունեն քննություն և ցանկություն ունեն անցկացնել քննությունը, ապա կարող են անցկացնել, որպեսզի ոչ նրանց իրավունքնրը ոտնահարվի, ոչ էլ ուսանողների»։

«Սա ուսանողի խնդիրը չէ և չի համարվում դասախոսների և ուսանողների մեծամասնության կարծիք»,- շարունակեց դեկանը։ Իսկ թե ինչու է ֆակուլտետի անունից արվել հայտարարությունը, Մելքոնյանը նշեց․ «Ես հրավիրել եմ նիստ, որին ներկա ենք եղել՝ ես, դեկանի տեղակալը, արհմիության նախագահը և ամբիոնների վարիչները։ Ներկայացրել եմ հարցը, քվեարկության եմ դրել և կողմ են եղել 5-ը, դեմ՝ մեկ ամբիոնի վարիչ։ Եվ ես մանդատ եմ ստացել միանալ ԵՊՀ ֆակուլտետների հայտարարությանը։ Իսկ ուսանողների անունից հայտարարել դասադուլ՝ ֆակուլտետը իրավասու չէ, ուսանողներին սա չի վերաբերվում, ուսանողները իրենք են որոշում իրենց քայլերը և ես իրենց չեմ սահմանափակելու»։

Անդրադառնալով այն հարցին, թե Արևելագիտության ֆակուլտետում չեղարկվել էր վաղը նշանակված արաբերեն առարկայի միջանկյալ քննությունը, որն էլ հարուցել էր ուսանողների և տվյալ դասախոսի դժգոհությունը, ով  քաղաքականությամբ չի հետաքրքրվում և տեղյակ չի եղել որոշմանը, դեկանը պարզաբանեց, որ իրեն հայտնի է այդ դեպքը, իսկ դասախոսի անտեղյակությունը համարում է տեխնիակական խնդիր։

«Ես տեղյակ եմ այդ դեպքից։ Որոշման մասին հանձնարարել էի տեղյակ պահել այն դասախոսներին, որոնք վաղը  ունեն  միջանկյալ քննություն, ենթադրում եմ, որ այդ դասախոսը ունեցել է տեխնիկական խնդիր, դրա համար այդ պահին տեղյակ չի եղել։ Այդ դեպքի հետ կապված քիչ առաջ ամբիոնի վարիչը զանգահարեց ինձ և ասաց, որ եկել են այն եզրահանգման, որ վաղը քննությունը պետք է անեն, որևէ խնդիր չկա, զուտ կազմակերպչական հարց է։ Իհարկե դասախոսները կան, որ հետաքրքված չեն քաղաքկանությամբ և դա իրենց իրավունքն է։ Պետք է նշեմ  նաև՝ որ  արաբերենի առարկայի չորս խումբ կա՝  չորս դասախոս, եթե այդ չորսից մեկը որոշում է  չանել  միջանկյալը , անել գործադուլ՝ ես պետք է այնպես անեմ, որ քննությունը տեղի ունենա, որովհետև գործադուլ անելու ցանկություն ունեցող դասախոսը փոքրամասնություն է կազմում»,- ասում է դեկանը։

Մելքոնյանը նշեց՝ եթե հայտարարվի ընդհանուր պարալիզացում, ինքը դրան դեմ կլինի, քանի որ հակված է, որ բողոքի ակցիաները, հատկապես այս փուլում, որևէ կերպ չխանգարեն քննական շրջանին․ «Հատկապես հիմա, երբ քննությունները օնլայն են, պետք է տեղի ունենան, որովհետև տարին ավարտվում է։ Իսկ ուսանողները և դասխոսները իրենց բողոքի ակցիան արտահայտելու այլ հարթակներ կգտնեն»։

Եվ չնայած սրան, Երևանի պետական համալսարանի դասախոսներից ոմանք լրատվամիջոցներին փոխանցել են, որ տարածված հայտարարության մասին իմացել են հենց լրատվամիջոցներից և վրդովված են։ Ոմանք էլ հավելել են, որ լինելով գիտխորհրդի անդամ, իրենց նույնպես  չեն տեղեկացրել։

ԵՊՀ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դասախոսներից Աստղիկ Չուբարյանն ասել է, որ դեկանը պոստֆակտում զանգում է գիտխորհրդի անդամներին և նոր հարցնում վաղը կայանալիք անհնազանդության ակցիային նրանց մասնակցության մասին, այն դեպքում, երբ հայտարարությունը վաղուց տարածված է։

Հ․Գ․ Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանն էլ ֆեսբուքյան իր էջում հաստատել է, որ Բժշկական համալսարանում կան դասախոսներ, աշխատակիցներ, որոնք տեղեկացրել են, որ միանալու են 2020 թ. դեկտեմբերի 22-ի գործադուլին: «Դա իրենց սահմանադրական իրավունքն է, և որևէ մեկն իրավասություն չունի այդ իրավունքը վերցնել մարդկանցից»,- նշել է նա՝ հավելելով, որ  բուհն ապաքաղաքական կառույց է, և բուհի վարչակազմը երբևէ վարչական լծակ չի կիրառել և չի էլ կիրառի իր աշխատակիցների նկատմամբ։

Թե արդյոք գործադուլի մասին հայտարարվել է «Աշխատանքային օրենսգրքով» նախատեսված ընթացակարգերը պահպանելով՝ արհմիության միջոցով եւ այլն, բուհի պաշտոնյան չի պարզաբանել։

Մերի Խաչատրյան

Տպել
7401 դիտում

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց