Էլեկտրաէներգիայի թանկացումը վերաբերելու է ամսական 18 հազար դրամ եւ ավելի սպառող բնակիչ-բաժանորդներին ու տնտեսվարողներին

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն առաջարկում է փետրվարի 1-ից սպառողների մի մասին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագինը բարձրացնել, որպեսզի էլեկտրաէներգետիկական համակարգում ֆինանսական ճեղքվածք չառաջանա։

ՀԾԿՀ աշխատակազմի հաշվարկների համաձայն՝ սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի միջին կշռված սակագինն անհրաժեշտ է բարձրացնել 2.27 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն)։

Արդյունքում, առաջարկվում է՝ սոցիալապես անապահով ընտանիքների եւ ամսական մինչեւ 400 կՎտժ սպառում ունեցող բնակիչ-բաժանորդների համար գործող սակագները թողնել նույնը, իսկ մնացած սպառողների համար բարձրացնել 3 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն)։ Հանձնաժողովի հաշվարկներով բնակիչ-բաժանորդների շուրջ 90%-ի համար սակագինն անփոփոխ է մնում։

ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը ՀԺ-ի հետ զրույցում ներկայացրեց սակագնի վերանայման պատճառները։

- Պարո՛ն Բաղրամյան, ինչո՞վ է պայմանավորված սպառողների մի մասի համար էլեկտրաէներգիայի գինը 3 դրամով թանկացնելու՝ ՀԾԿՀ առաջարկը։

- Ընդհանուր համակարգային ամենամյա վերանայման արդյունքում հանգել ենք նրան, որ համակարգում առկա գործող սակագները բավարար չեն ճեղքվածքը փակելու համար։ Ամեն տարի մինչեւ փետրվարի 1-ը վերանայման գործընթաց է սկսվում, եւ այդ վերանայման արդյունքում հասույթների, գործող սակագների համադրում է արվում, եկող տարվա նոր գործոններն են հաշվի առնվում՝ փոխարժեք, գազի գին, արտադրության նոր կառուցվածքը։ Այդ ամենը համադրվում է եւ հասկանում ենք՝ հնարավո՞ր է գործող գներով եկող տարին անցնել, թե անհրաժեշտ է նվազեցնել կամ բարձրացնել, եւ արդյունքը եղել է սա։

- Ի՞նչն է այդ կանխատեսվող ճեղքվածքի պատճառը։

- Ամենամեծ գործոնները եղել են՝ կառուցվածքը, մոտ 560 մլն կՎտԺ ատոմակայանն ավելի քիչ է արտադրելու 2021 թ., քան այսօրվա գործող սակագներով։ Ատոմակայանը 141 օր կանգնելու է եւ 2.5 միլիարդի փոխարեն 1 մլրդ 940 միլիոնի չափով է արտադրելու։ Բնականաբար այդ 560 մլն կՎտԺ փոխարինվում է ՋԷԿ-երի արտադրանքով, որը գների տարբերությամբ առաջացնում է ճեղքվածք։ Արցախից կանխատեսվում էր, որ պետք է 330 մլն կՎտԺ ներկրվի, հասկանալի պատճառով այլեւս դա չի լինելու։

- Մի քանի ամիս առաջ հայտարարել էիք, որ հոսանքի թանկացում նախատեսված չէ. պատերա՞զմն է սրան հանգեցրել։

- Դա կառուցվածքի վրա լրացուցիչ ազդեցություն է ունեցել՝ այո՛։ Այն կառուցվածքը, որն այսօր ունենք՝ փոխվել է դեպի բացասական կողմ, այսինքն ավելի թանկ էլեկտրաէներգիայի մասնաբաժին է ավելացել կառուցվածքում, որը բնականաբար բերում է ՀԷՑ-ին վաճառվող գնի թանկացման, դա էլ իր հետեւից բերում է համակարգում խնդիրների։ Այստեղ խնդիրը մոտավորապես 16.5 մլրդ դրամ է։

- Ձեր հաշվարկներով, որքա՞ն բաժանորդ է 400 կՎտԺ-ից ավելի սպառում։

- Եթե 700 հազար բնակիչ-բաժանորդների թվով նայենք՝ ձմեռվա 3 ամիսներին խոսքը շուրջ 100 հազար բնակիչ-բաժանորդների մասին է, որոնց համար կթանկանա։ Իսկ մնացած 9 ամիսներին 20-30 հազար բնակիչ-բաժանորդների մոտ է թանկանալու։ Այդ 700 հազարի մեջ չենք ներառել 120 հազար սոցիալապես անապահով սպառողներին։ Այսինքն ընդհանուր 800 հազարից ավելի բնակիչ-բաժանորդներ կան, որոնց մոտ 10 տոկոսին է վերաբերում այս թանկացումը։ Նաեւ բոլոր իրավաբանական անձանց համար 3 դրամով բարձրանում է գինը։ Չբարձրանալը վերաբերում է միայն սոցիալապես անապահով սպառողներին, որոնք առանձին կատեգորիա են արտոնյալ գներով եւ այն բնակիչ-բաժանորդներին, որոնք ամսական մինչեւ 400 կՎտԺ են սպառում։

- Դրամային հաշվարկով ամսական մոտ քանի՞ հազար դրամ սպառող քաղաքացիների համար հոսանքի գինը կթանկանա։

- Մոտավորապես պետք է ամիսը 18 հազար դրամ սպառեք, որ ձեզ մոտ թանկացում լինի։

- Նշում եք, որ քաղաքացիների 90 տոկոսի վրա չի անդրադառնալու հոսանքի գնի թանկացումը, սակայն տնտեսվարողների մոտ այդ բարձրացումը կարող է բերել խանութում վաճառվող ապրանքների գների բարձրացման։

- Մենք ասում ենք էլեկտրաէներգիայի սակագինը այս բնակիչ-բաժանորդների համար չի թանկանում։ Մենք չենք կարող գնահատել, թե տնտեսության վրա դա ինչպես կազդի։ Բնականաբար ինչ-որ տնտեսական ճյուղերում, ինչ-որ ապրանքներում, եթե էլեկտրաէներգիան մեծ արժեք ունի ինքնարժեքի մեջ՝ ազդելու է։

- 2021 թ. էլեկտրաէներգիայի թանկացումը միայն վերոնշյալ կատեգորիաների համար նախատեսված 3 դրա՞մն է լինելու։

- Չեմ կարծում, թե խնդիր առաջանա, արդեն վերջնական հաշվարկներն ամփոփված են, կայքում տեղադրված են։ Նախատեսված է հանրային քննարկում, եթե քննարկման ընթացքում ինչ-որ բան էլ փոխվի՝ էական չեն լինի դրանք։

Տնտեսագետ Արմեն Քթոյանի կարծիքով՝ էլեկտրաէներգիայի գնի փոփոխությունը կարող է երկակի ազդեցություն ունենալ։ Նրա խոսքով՝ Հայաստանում միշտ էլ էլեկտրաէներգիայի գնով պայմանավորված որոշ ապրանքների գնագոյացում է եղել։

«Հիմա` այս անկայուն վիճակում, էլեկտրաէներգիայի գների բարձրացումը չեմ կարծում, թե հանրության կողմից լավ կընդունվի։ Հիշում եք նաեւ «Էլեկտրիկ-Երեւան» շարժումը։ Չեմ կարծում, թե այդպիսի շարժում լինի նորից, բայց ընդհանուր լարվածության մեջ եւս մեկ բացասական գործոն կավելանա։ Համենայնդեպս կարծում եմ, որ հիմա սրա լավագույն ժամանակահատվածը չէ»,- ասաց տնտեսագետը։

Անդրադառնալով թանկացման պատճառներին՝ Քթոյանը նշեց, որ կարճաժամկետ հատվածում դրանք օբյեկտիվ են։ Նրա խոսքով՝ ՀՀ-ում էլեկտրաէներգիայի արտադրության ինքնարժեքը բավականին բարձր է եւ նոր քայլեր չեն արվել, որ նման կարճաժամկետ խնդիրների դեպքում այլ լուծում լինի, ոչ թե սակագինը բարձրանա։

«Համակարգի արդյունավետ կառավարումը ենթադրում է, որ դու պետք է ունենաս կայունության պաշար մարժայի տեսքով եւ այդ պաշարը նաեւ ընդհանուր համակարգի արդյունավետության բարձրացման հաշվին է կատարվում, բայց դրանք ավելի երկարաժամկետ միտված քայլեր են»,- տնտեսագետը։

Հարցին բնակիչ-բաժանորդների 10 տոկոսի եւ իրավաբանական անձ բաժանորդների համար 3 դրամով թանկացումն էակա՞ն բեռ է սոցիալական առումով, Քթոյանը պատասխանեց. «Սոցիալական խնդիր ասելով՝ մենք պետք է հասկանանք, որ էլեկտրաէներգիայի թանկացումը միայն ինքն իրենով չի գալիս։ Բացի այդ այստեղ կա նաեւ այն հոգեբանական ասպեկտը, որ գնաճային սպասումներին միտված խթան կհանդիսանա սա։ Այս ամենը կարող է որոշակի բացասական ազդեցություն ունենալ»։

Քթոյանը կարծում է, որ սա սոցիալական լրջագույն խնդիրներ չի բերի, սակայն կարող է տնտեսական, սոցիալական եւ քաղաքական որոշակի պատկեր ձեւավորել. «Միգուցե սպառողական գների ինդեքսի վրա շատ աննշան ազդեցություն թողնի, բայց իր սիմվոլիկան հոգեբանական առումով կարող է շատ ավելի ազդեցիկ լինել»։

Տպել
5088 դիտում

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա