Որքան շուտ լինեն ՏԻՄ ընտրությունները, այնքան ավելի արագ կզարգանա քաղաքը. Ստեփանավանի քաղաքապետի պաշտոնակատար

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում ընթացիկ տարում պետություն-համայնք համաֆինանսավորմամբ 2 ծրագիր է իրականացվել՝ մայթերի բարեկարգում ու բազմաբնակարան մի քանի շենքերի էներգախնայողությանն ուղղված ջերմամեկուսացման աշխատանքներ: Համատեղ ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 73 մլն դրամ, մինչդեռ, ինչպես քաղաքապետի պաշտոնակատարն է ասում, կարելի էր ավելին անել: Տարվա ընթացքում նախ հրաժարական տվեց համայնքի ավագանին, հետո արդեն մահացավ Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը: Ավագանու բացակայությամբ պայմանավորված՝ բազմաթիվ ծրագրեր հնարավոր չէ կյանքի կոչել մինչեւ նոր ընտրություններ: Անցնող տարում արվածի, համայնքում առկա խնդիրների ու դրանց լուծմանն ուղղված քայլերի շուրջ զրուցել ենք քաղաքապետի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանի հետ:

- Պարոն Գրիգորյան, տարվա ընթացքում սուբվենցիոն ծրագրով ի՞նչ աշխատանքներ իրականացվեցին Ստեփանավանում:

- Համայնքում այս տարի սուբվենցիոն 2 ծրագիր է իրականացվել, մոտ՝ 73 մլն դրամ արժողությամբ (պետության կողմից՝ 43, համայնքի կողմից՝ 32 մլն դրամ): Կատարվել են 4 փողոցների մայթերի կապիտալ նորոգումներ: Մեկ այլ ծրագրով համայնքի բազմաբնակարան 3 շենքերի ջերմամեկուսացման ծրագիր է իրականացվել, որի ընդհանուր արժեքը 113 մլն դրամ էր, բայց դա արվել է եռակողմ՝ պետություն, համայնք եւ ՄԱԿ համագործակցությամբ: Եղանակային պայմանների պատճառով աշխատանքները դադարեցվել ու տեղափոխվել են հաջորդ տարի: Մայթերի վերանորոգման աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են: Որոշակի թերություններ նկատել ենք, բայց աշխատանքները երաշխիքի մեջ են, հետեւաբար շինարարը պարտավորվել է այն վերացնել:

- Տարվա ընթացքում ի՞նչ լուրջ փոփոխություն է տեղի ունեցել Ստեփանավանում:

- Որպես լուրջ աշխատանք կարելի է միայն մայթերի բարեկարգումը նշել: Դրանից բացի՝ բացարձակ ոչինչ չի արվել:

- Համայնքի ավագանին ամիսներ առաջ հրաժարական տվեց, Դուք էլ ներկայումս ժամանակավոր եք նշանակված քաղաքապետի պաշտոնում: Որքանո՞վ են այս գործոնները խանգարում քաղաքի խնդիրների լուծմանն ու կառավարմանը:

- Ճիշտ եք, երկուսն էլ խանգարող հանգամանքներ են: Ավագանի չլինելու պատճառով շատ հարցերում կաղում ենք, իսկ իմ՝ քաղաքապետի պաշտոնակատար լինելը եւս լուրջ խոչընդոտների է բերում: Որքան շուտ լինեն ՏԻՄ ընտրությունները, այնքան ավելի արագ կզարգանա քաղաքը: Միակ լուրջ բանը, որ կարողացանք անել, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ու մարզպետարանի թույլտվությամբ կարողացանք ամանորյա ծախսերի համար նախատեսված գումարները հատկացնել Արցախյան վերջին պատերազմում զոհվածների, վիրավոր եւ անհետ կորածների, ինչպես նաեւ Ստեփանավանում Արցախից ժամանակավոր բնակեցված ընտանիքներին միանվագ աջակցություն ցուցաբերելուն:

- Ինչպիսի՞ն էր ֆինասական տարին Ստեփանավանի քաղաքապետարանում: Կլինե՞ն արդյոք աշխատավարձերի պարտքեր:

- Հավաքագրումները 90 տոկոսից պակաս չեն լինի: Տարին կփակենք առանց պարտքերի:

- Որո՞նք են Ձեզ համար քաղաքի հրատապ լուծում պահանջող խնդիրները, որոնց լուծումը օրակարգային է լինելու հաջորդ տարվա համար:

- Մեր առաջնային խնդիրը «Աշոտաբերդ» կոչվող թաղամասն է (Թաղամասը երկրաշարժից հետո կառուցվել է որպես ժամանակավոր կացարան, սակայն մինչ օրս բնակիչներն ապրում են այդտեղ-հեղ), պետք է ճանապարհներ գտնենք թաղամասում նոր շենքեր կառուցելու համար: Որոշակի աշխատանքներ սկսվեցին տարվել, հետո խնդիրներ առաջացան, ու գործը կանգնեց կարծես թե: Պետք է զրոյից նոր թաղամաս կառուցել, որը միայն համայնքի, անգամ պետական աջակցությամբ հնարավոր չի լինի կյանքի կոչել, եթե չլինի անհատ բարերար կամ միջազգային կազմակերպություն: Խնդիրներ ունենք նաեւ Ստեփանավան խոշորացված համայնքի կազմի մեջ մտած գյուղական բնակավայրերում՝ կապված խմելու ջրի մատակարարման հետ: Գյուղերի ջրերը բնական աղբյուրից են գալիս, ու շատ հաճախ որակական շեղումներ են արձանագրվում: Ինձ համար առաջնահերթ խնդիր է նաեւ Ստեփանավանը զբոսաշրջային կենտրոն դարձնելն ու տուրիզմին խթանելը:

- Նշեցիք, որ սուբվենցիոն 2 ծրագիր է արվել: Հաջորդ տարի ծրագրերի թիվը կավելանա՞:

- Միանշանակ ավելացնելու ենք: Համայնքի հնարավորությունները թույլ կտային միանշանակ բյուջեի գոնե 17-18 տոկոսը հատկացնել ծրագրերին: Պետք է նշեմ նաեւ, որ Ստեփանավանի բյուջեն սխալ ու անիրատեսական է կազմվել: Բյուջեն կազմվել է գանձվող գումարի չափով, որ իբր կարողանան բարձր կատարողական ցույց տալ, բայց ես նման բանի կողմնակից չեմ: Բոլորը գալու են օրենքի դաշտ, ու եկամուտները արտացոլվելու են բյուջեի մեջ:

- Մեր նախորդ զրույցում ասել էիք, որ ընտրություններին առաջադրվելու եք։ Որոշե՞լ եք, թե որ կուսակցությունով կառաջադրվեք:

- Միանշանակ կմասնակցեմ ընտրապայքարին: Քանի որ ինձ պաշտոնակատար նշանակել է վարչապետը, եւ ես վստահում եմ վարչապետին ու համակրում, հետեւաբար առաջնահերթությունը հենց վարչապետի թիմին կլինի: Ես իշխանության կողքին եմ:

- Ինչ գնահատական կտաք ներքաղաքական ներկայիս իրավիճակին:

- Ես բացարձակ չեմ ընդունում հետպատերազմական այս շրջանում նման հրահրումները: Պետության առաջ այսօր ավելի լուրջ ու ծանր խնդիրներ կան: Ես՝ որպես մարդ, կցանկանայի, որ որոշ ժամանակ անցներ, համերաշխության կոչեր լինեին, հետո նոր խոսեին վաղաժամկետ ընտրությունների ու մյուս բաների մասին:

ՀԳ Ստեփանավանի ավագանու 14 անդամներից 7-ը հրաժարականի դիմում էին ներկայացրել դեռ օգոստոսին։ Նոյեմբերին՝ քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի մահից հետո, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Գրիգոյանը նշանակվել է Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ ՏԻՄ նոր ընտրությունները, նախնական տեղեկություններով, կկայանան մարտին։

Տպել
2814 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)