Վարչապետը «գործարք» առաջարկեց ճանապարհը փակածներին, ասաց՝ բռնության չեն գնալու. Գորիս, Կապան, Մեղրի այցը հետաձգվեց

Սիսիանի քաղաքային պանթեոնից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քայլելով հասավ քաղաքի հրապարակ, որտեղ մեծ թվով մարդիկ էին հավաքվել՝ նրան տեսնելու ու հարցեր ուղղելու:

Վարչապետը խնդրեց չծափահարել, վանկարկումներ չհնչեցնել՝ հաշվի առնելով, որ սգո օրեր են հայտարարված: Ասաց, որ իր համար ամենահուզիչ պահն այն է, որ քիչ առաջ գերեզմաններում իրենց հանդիպած զոհերի հարազատներ են եկել հրապարակ՝ իրեն լսելու:

Ընդգծելով, որ Սիսիանի հավաքը կազմակերպված չէ՝ վարչապետը ելույթի ընթացքում անդրադարձավ Գորիս-Տաթեւ ճանապարհը փակածների նպատակին:

Դեռ չէր սկսել խոսքը, երբ հավաքվածների միջից սկսեցին գոռալ, թե այդ հավաքներին մասնակցում է 5 հոգի՝ քաղաքապետարանի աշխատակիցները: 

Գիտեք՝ պլանավորված էր, որ ես պիտի գնայի նաեւ Գորիս, Կապան, Մեղրի: Մարդիկ առավոտից այնտեղ ճանապարհ են փակել: Մեծ մեքենաների կուտակումներ են առաջացել: Տրամաբանական հարց եմ տալիս՝ ի վերջո, ինչո՞ւ են ճանապարհ փակել: Որովհետեւ հիմա, որ ձեզ տեսա, հասկացա, որ Գորիսում էլ էր էս նույն վիճակը լինելու, Կապանում էլ էր էս նույն վիճակը լինելու, Մեղրիում էլ էր էս նույն վիճակը լինելու, Շուռնուխում էլ, բոլոր տեղերում էլ էս նույն վիճակն էր լինելու, որովհետեւ ժողովուրդն այսօր շատ ավելի խորն է հասկանում իրադրությունը: Սա է ամբողջ խնդիրը»,- ճանապարհը փակելու իմաստը պարզաբանեց վարչապետը: 

Փաշինյանը վստահեցրեց, որ բախումների չեն գնալու, բոլորին կոչ արեց չտրվել սադրանքների, քանի որ մարդիկ կան՝ բախումներ են հրահրում:

Այնուհետեւ վարչապետը «գործարք» առաջարկեց ճանապարհը փակածներին:  

«Կարծում եմ՝ երբ գնամ Գորիս, նույն այսպիսի չկազմակերպված հավաք ենք ունենալու Գորիսում, չկազմակերպված այսպիսի հավաք ենք ունենալու Կապանում, չկազմակերպված այսպիսի հավաք ենք ունենալու Մեղրիում, եւ մարդիկ գալու են իրենց աջակցությունը հայտնելու: Իրենք դրա համար են փակել ճանապարհը, որ դա չպարզվի: Եթե այդպես չէ, հեշտ ապացուցելի բան է, եթե այդպես չէ, ես առաջարկում եմ՝ բացեք ճանապարհը, գնանք Գորիս, տեսնենք՝ ինչ է կատարվում, ինչ են խոսում մարդիկ, ինչ են մտածում: Մարդիկ շատ դժվար հարցեր ունեն»,- նշեց վարչապետը:

Այնուհետեւ հավելեց, որ եթե ճանապարհը չեն բացի, ոչինչ, հաջորդ անգամ կգնա:

«Ես ասեցի, որ գալիս եմ սյունեցիների աչքերին նայելու, ես նայեցի սյունեցիների աչքերին։ Շատ հարցերում մեղավոր եմ ձեր առաջ, դուք շատ ավելիին եք արժանի: Ցավոք սրտի, Հայաստանի ոչ մի իշխանություն, այդ թվում՝ մեր իշխանությունը, չի կարողացել անել եւ երկիրը հասցնել նրան, ինչին արժանի եք»,- նշեց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ երեկ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ առավոտյան ավտոերթով գնալու են Սյունիքի դարպասներ՝ վարչապետի մուտքը մարզ արգելելու համար: Առավոտյան հայտնի դարձավ, որ Առուշանյանը բերման է ենթարկվել:

Վարչապետը եղավ Սառնակունք գյուղում, Սիսիանի քաղաքային պանթեոնում: Գորիս, Մեղրի եւ Կապան այցը, ըստ ամենայնի, հետաձգվեց: 

Տպել
3396 դիտում

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան