Լոռու մարզում վարչապետի հրաժարականը պահանջողները մոտավորապես 15-20 հոգի են․ նորանշանակ մարզպետ

17/12/2020 schedule13:55

Լոռու մարզում վարչապետի հրաժարականը պահանջողները մոտավորապես 15-20 հոգի են։ Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Լոռու նորանշանակ մարզպետ Արամ Խաչատրյանը։

Հարցին՝ ինչպե՞ս է հաշվել, Խաչատրյանը պատասխանեց՝ տեսախցիկներով է ֆիքսել։

Խոսելով վարչապետի հրաժարականը պահանջողների ընդհանուր քանակի մասին՝ Խաչատրյանն ասաց, որ գուցե մոտ 500 մարդ է, սակայն հստակ չի կարող ասել։

Նորանշանակ մարզպետի խոսքով՝ այս իրավիճակը նման է մի բանի, երբ Ֆ1 պաշտպանողական նռնակի օղակը հանում ես, եւ 4 վայրկյան հետո այն պայթում է. «4-րդ վայրկյանում բերեցին տվեցին այս իշխանությանը, երբ կարող էին նախորդ իշխանությունները այդ օղակը հետ դնել։ Վարչապետն իր երեկվա հարցազրույցի ժամանակ ասաց, որ պատասխանատվությունը վերցնում է իր վրա, բայց՝ ոչ մեղքը։ Պատասխանատվությունը նա է, որ այս իշխանության օրոք է այս ամեն ինչը տեղի ունեցել, բայց եթե ուսումնասիրենք պատմության խորքերը, ես իմ հարցազրույցներից մեկում ասել եմ, որ նախորդ իշխանության ժամանակ Արցախը բանակցությունների սեղանից դուրս է մղվել, 2007-ի Մադրիդյան սկզբունքները լավ եք հիշում։ 2011 թվականի Կազանյան փաստաթուղթը, երբ Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում հայտարարեց, թե պատրաստ էր այդ 7 շրջանները տալ, պարզապես վերջին պահին Ալիեւը չհամաձայնեց»։

Արամ Խաչատրյանի կարծիքով՝ այս պահին արտահերթ ընտրությունների կարիք չկա։

Հարցին՝ այն մարդիկ, որոնք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ժողովուրդ չէ՞, մարզպետը պատասխանեց. «Ես շատ մեծ հարգանքով եմ վերաբերվում այդ մարդկանց, դա իրենց իրավունքն է արտահայտվելու, քննադատելու, բայց դա ժողովրդի մեծամասնությունը չէ»։

Նա հերքեց այն լուրերը, թե իր շրջապատից մարդիկ գնացել են վարչապետի դեմ ցույցերը ցրելու։

Դիտարկմանը, թե 1 շաբաթ կամ 1 ամիս հետո կարող է վարչապետը հրաժարական տալ, եւ իր մարզպետի պաշտոնում նշանակվելն էլ թիթեռի կյանք ունենա, Խաչատրյանն արձագանքեց. «Պետք է հիասթափեցնեմ ձեզ՝ 1 շաբաթ կամ 1 ամիս հետո վարչապետը հրաժարական չի տալու։ Դա ոչ թե իմ կարծիքն է, այլ ժողովուրդը դա չի պահանջում»։

Հիշեցնենք, որ երեկ պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, որն այսօր հաստատվեց Կառավարության նիստում։ 

Տպել
1258 դիտում

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան