Անհրաժեշտ է հրատապ լուծում, քանի որ ապացուցված է՝ հայ ռազմագերիները անմարդկային վերաբերմունքի են ենթարկվում. ԱԳ նախարար

17/12/2020 schedule10:00

ԱԳ նախարար Արա Այվազյանը հարցազրույց է տվել Le monde օրաթերթին: ԱԳՆ լրատվական ծառայությունից ներկայացնում են հարցազրույցն ամբողջությամբ:

Հարց. Դուք ստանձնեցիք Ձեր պաշտոնը պարտության՝ հետպատերազմյան պայմաններում: Որո՞նք են Ձեր առաջնահերթությունները:

Պատասխան. Մենք ներկայումս աշխատում ենք ճգնաժամային դիվանագիտության պայմաններում. կանգնած ենք բազմաթիվ հրատապ մարտահրավերների առջև: Դրանց թվում են իրավիճակի կայունացումը, հետագա սրացումներից խուսափելը, բայց նաև՝ տեղահանվածների կարիքները հասցեագրելը (Արցախի բնակչության 70%-ը ստիպված է եղել լքել իր բնակավայրը, ներկայումս արձանագրվել է 30%-ի վերադարձ), ռազմագերիների, պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց և անհայտ կորածների մարմինների փոխանակման ուղղությամբ աշխատանքների շարունակումը։ Այս բոլոր հարցերը լուծումներ են պահանջում:

Հարց. Ո՞ր փուլում է գտնվում Ադրբեջանի հետ ռազմագերիների փոխանակման գործընթացը։

Պատասխան. Կազմվել են նախնական ցուցակներ: Երկու երկրների միջև սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել՝ «բոլորը բոլորի դիմաց» դրույթով փոխանակման վերաբերյալ: Չէի ցանկանա ճշգրիտ թվեր նշել, քանի որ կասկածներ կան, որ Ադրբեջանը չի տրամադրում հայ ռազմագերիների իրական թիվը, և որ նրանք կարող են շատ ավելին լինել։ Այնուամենայնիվ, անհրաժեշտ է այս խնդրին հրատապ լուծում գտնել, քանի որ ապացուցված է, որ հայ ռազմագերիները և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձինք անմարդկային վերաբերմունքի են ենթարկվում: Մենք աշխատում ենք մեր գործընկերների, մասնավորապես՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ, որպեսզի ապահովենք նրանց անհապաղ վերադարձը: Հայտնի է, որ նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարությունը վերջնաժամկետ չի սահմանում, և Բաքուն օգտագործում է տվյալ հանգամանքը՝ խնդիրը շահարկելու, ռազմագերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց հանդեպ անմարդկային վերաբերմունք ցուցաբերելու, ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա ազդելու համար։

Հարց. Հայաստանը մտադի՞ր է մեղադրանքներ առաջադրել ռազմական հանցագործությունների կասկածների առնչությամբ:

Պատասխան. Պատմության ցավալի դասերը մեզ սովորեցրել են, որ Հայոց ցեղասպանությունն իրականացվել է անպատժելիության պատճառով: Արցախի դեմ պատերազմի ընթացքում ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների առնչությամբ: Հայաստանը ցուցակագրում է փաստագրված բոլոր դեպքերը և դրանք փոխանցելու է իրավասու միջազգային կազմակերպություններին՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:

Հարց. 20 տարիների ընթացքում Մինսկի խումը, որը պատասխանատու էր Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը լուծում գտնելու համար, ձախողել է, այնուհետև դուրս մնացել հրադադարի ստորագրման փաստաթղթից: Արդյո՞ք նրանք դեռ որևէ դեր կարող են ունենալ։

Պատասխան. Մենք քանիցս ականատես ենք եղել Ադրբեջանի և նրա աջակիցների կողմից Մինսկի խմբի համանախագահների հասցեին բազմաթիվ քննադատությունների։ Իսկ մենք մշտապես համոզված ենք եղել և շարունակում ենք հավատալ, որ Մինսկի խմբի համանախագահները որոշիչ դերակատարում են ունեցել, որը թույլ է տվել վերջին քսան տարիների ընթացքում համեմատաբար կայուն խաղաղություն ապահովել տարածաշրջանում։ Հարկ է ընդգծել նաև, որ մինչ ներկայիս իրավիճակը մարտնչող կողմերի միջև խաղաղապահ որևէ ուժ չի եղել։ Շուտով նախատեսված է երեք համանախագահների այցը, և հույս ունենք, որ նրանք մեզ կօգնեն լուծել առկախված բոլոր խնդիրները։

Հարց. Լեռնային Ղարաբաղի անկլավի անկախությունը ճանաչված չէ միջազգային հանրության կողմից։ Արդյո՞ք Հայաստանը նախատեսում է դա անել։

Պատասխան. Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հանդիսանում է խաղաղության տանող բանակցությունների հիմնաքարը։ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը զուտ այն պատճառով, որպեսզի հնարավորություն, շանս ընձեռի բանակցությունների միջոցով հասնելու ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը։ Ոմանք այսօր սխալվում են՝ կարծելով, թե ռազմական ուժի կիրառմամբ Արցախի կարգավիճակի հարցը դուրս է բերվել օրակարգից։ Այդ առնչությամբ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատել են, որ Արցախի կարգավիճակի հարցը շարունակելու է մնալ բանակցությունների օրակարգում, որը գոհացնող է։ Տվյալ հարցում Ադրբեջանի անհամաձայնության դեպքում Հայաստանը կդիտարկի Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացը։

Հարց. Նախագահ Էրդողանը չորեքշաբթի և հինգշաբթի Բաքվում էր։ Ինչպիսի՞  հարաբերություններ եք պատկերացնում Թուրքիայի հետ ապագայում։

Պատասխան. Ներկա պահին դիվանագիտական հարաբերություններ չունենք, թեև Հայաստանը որևէ նախապայման, ներառյալ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, չի դրել հարաբերությունների կարգավորման համար։  Բոլորն ականատես եղան Թուրքիայի ներգրավվածությանը Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի ընթացքում։ Վերջին շրջանում Թուրքիան տարբեր տարածաշրջաններ վարձկաններ է փոխադրում՝ ապակայունացնելու նպատակով։ Վերջին տարիներին մեզ ասում էին «նոր Թուրքիայի» մասին, սակայն միջազգային հանրությունն ականատես եղավ, որ Թուրքիան վերջին 100 տարվա ընթացքում չի փոխվել։ Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իշխող ատելությունը չի վերացել, ավելին՝ այն նոր պարարտ հող է գտել՝ ի դեմս Թուրքիայի եղբայրական Ադրբեջանի։

Հարց. Ի՞նչ եք կարծում հակամարտության ընթացքում Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ։

Պատասխան. Սա բավական համապարփակ հարց է։ Դուք ծանոթ եք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարություններին այն մասին, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, Ադրբեջանը՝ ռազմավարական գործընկեր: Վլադիմիր Պուտինը և Սերգեյ Լավրովն ահռելի ջանքեր են գործադրել մարտերը կանգնեցնելու համար: 44 օրերի ընթացքում հրադադարի հաստատման 3 փորձ է եղել։ Հայ ժողովուրդը գնահատում է այդ ուղղությամբ ջանքերը, որոնց շնորհիվ հազարավոր կյանքեր են փրկվել։ Արցախում ռուսական խաղաղապահների (1960 զինվոր) ներկայության նպատակը նոր հակամարտությունից խուսափելն է։

Հարց. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բնակչության որոշ հատվածի աչքերում վարկաբեկված է պարտությունից հետո։ Ինչպե՞ս կառավարությունը կարող է հաղթահարել քաղաքական այս ճգնաժամը։

Պատասխան. Նմանատիպ ծանր ցնցում ապրած ցանկացած երկիր կհայտնվեր նույն իրավիճակում։ Հայաստանը անթերի ժողովրդավարություն չէ, սակայն մենք կարևոր առաջընթաց ենք գրանցել այդ բնագավառում։ Հասարակության միավորումը Հայաստանի և Արցախի շահերի գերակա պահպանման գաղափարի շուրջ մեզ կարող է օգնել հաղթահարել ճգնաժամը։ 600 տարվա ընթացքում մեր նախնիները ձգտել են ստեղծել հայկական պետություն, որից մենք դարեր ի վեր զրկված ենք եղել։ Մեր սերնդին հնարավորություն է ընձեռվել մասնակցել այդ անկախ պետության կերտմանը: Մենք իրավունք չունենք վտանգել վերջինիս գոյությունը և անվտանգությունը։ 

Տպել
2077 դիտում

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել