Եթե մի օր զգամ, որ պատրաստ եմ քաղաքականություն մտնել, կմտնեմ, առայժմ պիտանի եմ համարում հիմա ձեռնարկածս. Գնել Սարգսյան

Դերասան Գնել Սարգսյանը պատերազմի օրերին ճակատում էր: Թիկունք վերադառնալուց հետո նա հարցազրույցների և ուղիղ եթերների միջոցով աղմկահարույց հայտարարություններ է անում, այդ թվում՝ այն մասին, որ բարձր սպայական անձնակազմի որոշ անդամներ պատերազմի ժամանակ դրսևորել են անհասկանալի վարք՝ այս կերպ այդ անձանց մեղադրելով դասալքության և դավադիր գործողություններ իրականացնելու մեջ: Դերասանը մեզ հետ զրույցում ևս պնդեց այդ մեղադրանքները՝ հավելելով, որ բոլոր նրանք, ովքեր այդ օրերին եղել են Ջաբրայիլում (Ջրական), փաստում են իր խոսքերը:

Գնել Սարգսյանի հետ մեր զրույցը՝ ստորև.

- Գնել, թիկունք վերադառնալուց հետո դուք հայտարարություններ էիք անում դավադրությունների մասին, որոնք նկատել եք արցախյան ճակատի որոշ հատվածներում, անգամ մատնանշել էիք անուններ, մասնավորապես՝ գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանի, որ, այսպես ասած, մաս էր կազմել այդ դավադրությունների: Ի՞նչ է տեղի ունեցել ձեր հայտարարություններից հետո, արդյոք ձեր մատնանշած անձը որևէ կերպ արձագանքե՞լ է:

- Տվյալ անձը կոնկրետ չի անդրադարձել: Այսպես ասած՝ իրենց ճուտիկ-բուլիկներից են անդրադարձել, ինչին ես հակադարձել եմ: Ես ուզում եմ կրկին ասել՝ շատ-շատ, հազարներով նամակներ եմ ստացել ու ստանում մարդկանցից, որոնք նույնպես եղել են էդ կողմերում, էդ մարդկանց անուններին նույնպես խիստ ծանոթ են, համաձայն են ինձ հետ ու անգամ ասել են, որ քիչ եմ ասում, իրենք պատրաստ են ասել ավելին: Չի եղել մի մարդ, որ ասի՝ էս ինչ ես ասում, նման բան չի եղել: Այնտեղ կատարվածի հետ կապված ինչքան ասեմ, միևնույն է, քիչ է լինելու: Էդ ամենը տեսնել էր պետք, տեղում լինել ու զգալ էր պետք, հասկանալ ու ըմբռնել: Ես այդ մարդուն տեսել եմ շատ քիչ, բայց ասում եմ էն, ինչ տեսել եմ, որ ինքն արել է: Ես իմ ամեն ասած տառի համար պատասխանատու եմ:

Դուք նաև խոսել էիք Վիտալի Բալասանյանի հետ ձեր ունեցած խնդիրների մասին: Ի՞նչ խնդիրներ են դրանք, և ի՞նչ կասեք այն մասին, որ նա բոլորովին վերջերս նշանակվեց Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար:

- Ես նախ նշեմ, որ խնդիրներ չունեմ Վիտալի Բալասանյանի հետ: Նրա անձն ուղղակի ինձ համար ընդունելի չէ, և ես ունեմ այդ պատճառները: Պաշտոնի նշանակմանն էլ շատ վատ եմ վերաբերվում: Ուղղակի հնարավոր չէր գտնել ավելի վատ տարբերակ, քան դա է: Նրա անձի շուրջ իմ բացասական վերաբերմունքը ձևավորվել է էն ժամանակ, երբ մի օր հեռուստատեսությամբ ասաց, որ Նիկոլ Փաշինյանի աջակիցները «ցռան վերգոներ» են: Դրանից հետո ես իմ ֆեյսբուքյան էջով մի քանի հայտարարություն եմ արել իրեն նվիրված, ինչից հետո ավելի է թեժացել էդ խոսակցությունը: Մարդիկ են փորձել ինձ գալ, «տեսնել», անգամ՝ ահաբեկել: Ես հիմա չեմ ցանկանում շատ անդրադառնալ դրան, որովհետև հետո, փառք Աստծո, այդ ամեն ինչը համեստ կերպով հարթվեց, ու դրանից հետո էլ չէի անդրադառնում, բայց էնպես չէ, որ վերաբերմունքս փոխվել է: Վիտալի Բալասնայանը, այս տարի Արցախի ընտրությունների ժամանակ լինելով նախագահի թեկնածու, լրատվամիջոցներին բառացի ասում էր՝ «Մենք Արցախի ապագան տեսնում ենք Ռուսաստանի կազմում»: Ու էս պատերազմը կարծես շատ հարցերի պատասխաններ տվեց, հասկանո՞ւմ եք, ու հետո ինքը նշանակվում է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար: Քանի դեռ ինքն է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարը, ես ունեմ լիարժեք իրավունք էնտեղ արված ցանկացած գործողություն կասկածի տակ դնելու՝ համարելով որպես «սարքած գործ», թեկուզ՝ վերջին 100 գերիների հետ կապված շրջանառվող հարցը:

Ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք, որ գերեվարված Ազնիվը, որի մասին հայտնի դարձավ պատերազմի օրերին, եղել է ձեր վաշտից: Սակայն օրեր առաջ հայրենիք վերադարձվող գերիների շարքերում նրա անունը չկար: Ի՞նչ տեղեկություններ ունեք Ազնիվից:

- Ասեմ, որ, հուրախություն ինձ և հուրախություն մեր վաշտի, մենք ունենք նորություն Ազնիվից: Ճիշտ է, 44 գերիների հետ չէր եկել: Բայց քանի որ վստահ չեմ, որ Ազնիվը կցանկանար ե՛ս բարձրաձայնեմ իր գտնվելու վայրի մասին, դրա համար առանց իր թույլտվությունն ունենալու չեմ կարող ասել: Ուղղակի իմացեք, որ ամեն ինչ շատ լավ է նրա հետ, փառք Աստծո:

Ազնիվ անունով գերեվարված կնոջ մասին հայտնի դարձավ պատերազմի օրերին, երբ ադրբեջանական սոցիալական հարթակներում տարածվեց մի բեմադրված տեսանյութ, որտեղ իբրև թե ադրբեջանական բանակի զինվորները մոտենում են հայ կնոջը, որն ապրում է Արցախում: Նրանք կնոջն ասում են, որ դա իրենց հայրենիքն է, կինն էլ ի պատասխան՝ նրանց բարի գալուստ է մաղթում տուն: Հայ հասարակությունն ի սկզբանե կասկածի տակ առավ կնոջ հայ լինելը, սակայն հետագայում պարզվեց, որ նա իսկապես հայ է, սակայն գերեվարված է, իսկ տեսանյութը՝ բեմադրված:

Գնել, այս օրերին քննադատություններ են հնչում մշակույթի այն գործիչների հասցեին, որոնք դիրքորոշում չեն արտահայտում: Առհասարակ, նման իրավիճակներում, ըստ ձեզ, ինչպիսի՞ վարքագիծ պետք է դրսևորեն նրանք:

- Մշակույթի գործիչները ընդհանրապես միշտ պետք է հասարակական հարցերին աչալուրջ լինեն, մանավանդ Հայաստանի նման երկրում և ոչ միայն պատերազմների ժամանակ կամ պատերազմներից հետո և ոչ միայն քաղաքական տեսակետներ ու գաղափարներ ունենալու դեպքում: Ցանկացած վայրիվերում, որը հասարակական բնույթ կարող է կրել, այո՛, մշակույթի գործիչները պետք է իր անունով կոչեն, իրերի անունները ճիշտ տալով՝ իրենց կարծիքը երբեմն-երբեմն գոնե հայտնեն: Չեմ ասում՝ միշտ պետք է բանուգործները թողած՝ հետևեն երկրի էս կամ էն ընթացքին, բայց չպիտի անմասն մնան: Նրանք իրենց մշակույթով ծառայողը պիտի լինեն երկրին։ Ոչ թե մշակույթը շոու բիզնեսի վերածեն, այլ լինեն ազգին անվճար ծառայող: Ես ինքս էդպես եմ, եթե, իհարկե, համարում եք ինձ մշակույթի ներկայացուցիչ: Ես իմ տնից միշտ հանել եմ ու տվել մշակույթին, սակայն մշակույթից ոչ մի բան իմ տուն չեմ տարել, որովհետև դա բոլորինն է, ես ծառայում եմ դրանով: Շոու բիզնեսից, այո՛, բերել եմ տուն, որովհետև նա բիզնես է, աշխատանք, բայց երբևէ բիզնեսի անունը ես չեմ կարող դնել մշակույթ:

Ձեր ուղիղ եթերներից մեկի ժամանակ էլ դուք մի անգամ նշեցիք, որ մենք ժողովրդավարությանը պատրաստ չէինք: Ինչո՞ւ եք այդպես կարծում:

- Այո, գաղափարապես մենք պատրաստ չէինք, չէինք տեսել: 6-7 հարյուր տարի մենք չենք ունեցել նպատակ, չենք գիտակցել մեր մեկ ազգ լինելու իմաստը որն է։ Ոչ թե միայն «յան»-ով ավարտվող ազգանունով, նույն լեզվով խոսելով է, այլ նաև մտածելով: Ես հենց հիմա ուզում եմ բերել ընդդիմության օրինակը. տեսեք, ընդդիմությունը նույնպես պետք է պետականամետ լինի։ Ոչ թե իշխանամետ, այլ պետականամետ: Ցանկացած ընդդիմության գործողությունները չպիտի վնասեն պետությանը, ինչը մինչ օրս չեմ տեսել, հասկանում եք:

- Իսկ ձեր հայտարարած հասարակական հարթակ ստեղծելու գործառույթնե՞րը որոնք են լինելու:

- Նախ ասեմ, որ հիմա քննարկումների մեջ ենք, գաղափարակից մարդիկ կան և՛ արտասահմանում, և՛ էստեղ՝ ներսում: Հասարակական էս հարթակը առաջ է մղելու էն գաղափարը, որ էս երկրի տերը հասարակությունն է՝ ես, դուք, մյուսը, ու մենք պիտի տեր կանգնենք՝ առանց նայելու, թե տվյալ պահին իշխանությունն ով է: Մենք պիտի տեր կանգնենք մեր վճարած գումարին, ինչի համար իրենք կոչված են աշխատանքի (նկատի ունի պետական կառույցների աշխատողներին-խմբ․)։ Իրենք էդ աշխատանքը պիտի անեն մեծագույն նվիրումով, այսինքն՝ վերահսկող գործառույթ է իրականացնելու այս հարթակը: Եթե ինչ-որ մեկը դիտավորյալ անգործություն ցուցաբերի, պիտի կանխվի դա՝ լինի պահանջելով, դատարան դիմելով, թե այլ տարբերակով:

Եվ, թերևս, ամփոփենք մեր զրույցը, ու վերջին հարցը. կարո՞ղ ենք համարել, որ սրանով ձեր քաղաքական կարերայի հիմքն եք նաև ուզում դնել:

- Անկեղծ ասած՝ շատ են առաջարկում, խորհուրդ են տալիս, անգամ ստիպում են արդեն շատերը, բայց, ամեն դեպքում, ես առայժմ չեմ ցանկանում գերագնահատել իմ ներուժը: Սիրով պատրաստ եմ օգնել ցանկացած քաղաքական գործչի, որը իսկապես ինձ հայրենասեր կթվա, բայց ես ինքս գոնե առայժմ (չասենք՝ երբեք) չեմ կարծում, թե քաղաքականություն կմտնեմ, կամ քաղաքականությամբ իմ զբաղվելը առավել պիտանի կլինի, քան էն, ինչ հիմա ձեռնարկում եմ: Եթե մի օր զգամ, որ դրան պատրաստ եմ, կմտնեմ, բայց հիմա չունեմ նման նպատակներ հաստատ: Անգամ ծանրամարտիկը ծանրաձողին մոտենում է այն ժամանակ, երբ զգում է, որ պատրաստ է: Չհաջողելն այլ հարց է:

Տպել
7866 դիտում

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող (տեսանյութ)

Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոցում վարչապետը ծանոթացել է խնդիրների վերացման աշխատանքներին (տեսանյութ)

Մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին, հայտնվել ձորակում. ընտանիքի 3 անդամ հիվանդանոցում է

Սահմանազատման մասին պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհի մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ

Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի ինքնությունը կամ պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Փաշինյան

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու