Աշակերտների՝ մաթեմատիկայից եւ բնագիտական առարկաներից իմացության մակարդակը բարելավվել է. ԳԹԿ

16/12/2020 schedule22:15

«Հայաստանում աշակերտների՝ մաթեմատիկայի եւ բնագիտական առարկաների իմացության մակարդակը բարելավվել է նախորդ տարիների համեմատ»,- այս մասին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այսօր ասաց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Արսեն Բաղդասարյանը:

Նա ներկայացրեց հանրակրթական դպրոցներում 4-րդ եւ 8-րդ դասարանցիների՝ մաթեմատիկայի եւ բնագիտական առարկաների մակարդակը, որը հետազոտվել է  TIMSS միջազգային ծրագրի շրջանակում:

Նշենք, որ TIMSS-ը 4-րդ և 8-րդ դասարանցիների համար մաթեմատիկայից  եւ բնագիտական առարկաներից միջազգային  հետազոտություն է, որը թվային տվյալների միջոցով հնարավորություն է տալիս հասկանալ տվյալ երկրի կրթական համակարգի ներկա վիճակը, խնդիրների առկայության դեպքում բացահայտել դրանք, համեմատել հաջողությունները մյուս երկրների հետ։

TIMSS հետազոտությունները անցկացվում են  4 տարին մեկ անգամ՝ քառամյա ցիկլով: Այս վերջին հետազոտությունը սկսվել է 2017 թվականին, մասնակցել է շուրջ 60 երկիր: Հետազոտությանը մասնակցել է հայաստանյան 150 դպրոց, որոնք ներկայացրել են մեր երկրի կրթական ամբողջ պատկերը:

Ստուգատեսը երկու բաժնից է բաղկացած: Առաջինի դեպքում տեղի է ունենում գիտելիքի գնահատում, մաթեմատիկայից և բնագիտական առարկաներից երեխաները լուծում են հարցաշարի առաջադրանքները: Երկրորդ մասում պատասխանում են հարցերի, որոնք վերաբերում են ընդհանուր կրթական միջավայրին՝ դպրոց, համայնք եւ այլն: Այս հարցաշարը լրացնում են նաեւ մաթեմատիկայի եւ բնագիտական առարկաների ուսուցիչներն ու դպրոցի տնօրենը՝ կրթական համակարգի մասին ընդհանրական պատկերացում կազմելու համար: 

«Թեեւ Հայաստանում մաթեմատիկայի եւ բնագիտական առարկաների վիճակը սովորաբար մեր թույլ տեղն է միշտ եղել, բայց նախնական արդյունքներով՝ մեր աշակերտների՝ մաթեմատիկայի եւ բնագիտական առարկաների մակարդակը նախորդ տարիների համեմատ բարելավվել է: Նույնիսկ այս տարի մաթեմատիկայից 4-րդ դասարանների երեխաների ցուցաբերած միջին միավորը գրեթե ճշգրիտ համընկել է միջազգային միջին միավորին: Պետք է արձանագրել նաեւ, որ միշտ բնագիտական առարկաների արդյունքներն ավելի ցածր են եղել, քան մաթեմատիկայի արդյունքները, եւ այս տարին նույնպես բացառություն չէ: Ցավոք սրտի, բնագիտական առարկաների նկատմամբ հետաքրքրությունը ավելի քիչ է: Եվ այս ուղղությամբ դեռ անելիքներ ունենք՝ առաջին հերթին աշակերտներին շահագրգռելու, մոտիվացիա ստեղծելու»,- նշեց Արսեն Բաղդասարյանը:

Արդյունքների ամբողջական ամփոփումից հետո դրանք ուղարկվելու են ԿԳՄՍ նախարարություն, որը, արդյունքները վերլուծելով, պետք է մշակի  կրթական ճիշտ քաղաքականություն՝ դասագրքերի փոփոխություն, ուսումնական պայմանների բարելավում եւ այլն:

Տպել
1643 դիտում

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը` Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահմանի մի հատվածում ջրագիծը վթարվել է, ջուրը լցվում է ճանապարհի վրա (տեսանյութ)

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել են անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Անչափելի է զգացողությունը, որն ունենում է այն մարդը, ով տալիս է այդ գումարը․ կայացել է «Իմ քայլ»-ի բարեգործական ընթրիքը

Քննչական գործողությունները կատարելուց հետո Սամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ. Ռուբեն Մելիքյան

Կողմերը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ Գերմանիայում ՀՀ դեսպան

«Կիա»-ն բախվել է քարե պարսպին․ 32-ամյա վարորդը հիվանդանոցում է, մեքենայում գտնված վերջինիս մայրը մահացել է

Սևանից՝ Չկալովկային հարող հատվածից, 184 հատ խեցգետնաորսիչ է դուրս բերվել

Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավորապես փակ կլինի

Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում վաղը քարաթափման աշխատանքներ կիրականացվեն

Տեղի կունենա Երևանի ավագանու նիստը․ ինչ հարցեր են օրակարգում

Շղթայական ավտովթար ԱՄՆ դեսպանատան դիմաց

ՄԻՊ-ը Վեսա Հակկինենի հետ հանդիպմանն ընդգծել է բռնի տեղահանված անձանց իրավունքների երաշխավորման անհրաժեշտության մասին

Ղազախստանի նախագահը Մատենադարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված էդուարդ Ղազարյանի քանդակներից մեկը

Թուրքիայի և ԱՄՆ-ի օդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել․ օգտագործվել են F-16 կործանիչներ