Անանուն էջերով եւ անունավոր լրատվականներով սուտ «բացահայտումների» նպատակն ինձ վարկաբեկելն է․ փոխքաղաքապետի թեկնածու

Երեւանի ավագանու Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իրավաբան Գայանե Մելքոմ Մելքոմյանի՝ Երեւանի փոխքաղաքապետի պաշտոնում առաջադրումը տարատեսակ քննարկումների ու մեկնաբանությունների տեղիք է տվել։

Փոխքաղաքապետի թեկնածուն Ֆեյսբուքյան իր էջի միջոցով անդրադարձել է իր թեկնածությունն առաջադրվելուն ու դրան հաջորդած բեկնաբանություններին, ի դեպ, բարեկերթությունից երբեմն մղոններով հեռու։  «Այս հարցը հետպատերազմյան ծանր ու լարված իրավիճակում վստահաբար առաջնահերթությունների շարքում չէ, բայց քանի որ առաջացրել է հանրային հետաքրքրություն, հարկ եմ համարում դրան անդրադառնալ»,- գրել է Գայանե Մելքոմ Մելքոմյանն ու հավելել, որ Երեւանի քաղաքապետից ստացել է փոխքաղաքապետի պաշտոնը ստանձնելու առաջարկ՝ փոխարինելու Տիգրան Վիրաբյանին։

«Իմ առավելագույն կարողություններն ի շահ քաղաքի գործադրելու մղումով՝ առաջարկն ընդունել եմ»,- նշել է նա՝ տեղեկացնելով, որ ավագանու առաջիկա նիստում այս հարցը կդրվի քննարկման։

Երեւանի ավագանու 5-րդ նստաշրջանի 4-րդ նիստը կկայանա դեկտեմբերի 22-ին։ Սա 2020 թվականի եզրափակիչ նիստն է լինելու:

Հետգրությամբ Գայանե Մելքոմ Մելքոմյանն անդրադարձել է նաեւ իր անվան շուրջ ծավալվող տարարտեսակ բամբասանքներին։ «Ինչ վերաբերում է երեկվանից իմ անձի վերաբերյալ անանուն էջերով եւ անունավոր լրատվականներով շրջանառվող սուտ «բացահայտումներին», պարզ է, որ դրանց նպատակն ինձ վարկաբեկելն է․ մեկնաբանելու կարիք չեմ տեսնում»,- եզրափակել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ գրել էինք, որ Գայանե Մելքոմ Մելքոմյանը Երեւանի փոխքաղաքապետի պաշտոնում փոխարինելու կգա արդեն նախկին փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին։ Դեկտեմբերի 6-ին Երևանի Տիգրան Վիրաբյանը հայտնել էր, որ պաշտոնից հեռանալու դիմում է ներկայացրել։ Նա պարզաբանել էր, որ Հանրային հեռուստաընկերության տնօրինությունից առաջարկ է ստացել՝ ստանձնելու ընկերության գլխավոր պրոդյուսերի պաշտոնը:

Տպել
1013 դիտում

Հայտնի է՝ որքան մարդ է մասնակցել ընդդիմության այսօրվա հանրահավաքին. ԻՔՄ

Մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը

Առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է, Լուսագյուղ-Երասխահուն ճանապարհը՝ միակողմանի անցանելի

Մեր նպատակներից մեկն է խթանել առողջ ապրելակերպը, ֆիզկուլտուրան և սպորտը. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Փրկարարները ձորից դուրս են բերել տղամարդու դի

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հարգանքի տուրք է մատուցել Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոսների հիշատակին

Հանրապետական մաղթանք Սուրբ Գայանե վանքում. Մայր Աթոռի միաբաններն այցելել են Սարդարապատի հուշահամալիր

Դրամարկղից 2000 դոլար էր գողացել՝ օգտվելով աշխատակցի անուշադրությունից. 47-ամյա տղամարդը բերման է ենթարկվել

Փոխվարչապետ Մաթևոսյանը հարգանքի տուրք է մատուցել Ղարաքիլիսայի ճակատամարտի հերոսների հիշատակին

Նոր մանրամասներ Արշակունյաց պողոտայում տեղի ունեցած փլուզումից․ տուժել է 3 անձ (տեսանյութ)

Հանրապետության տոնի առթիվ մի խումբ զինծառայողներ և կամավորականներ են պարգևատրվել (լուսանկարներ, տեսանյութ)

Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին (տեսանյութ)

Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ

Հայաստանի հավաքականի լավագույն 30 գոլի հավակնորդները (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները այցելել են Սարդարապատի հուշահամալիր (լուսանկարներ)

Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Արարատ Միրզոյան

Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում

Հրդեհ Մուղնի թաղամասի տներից մեկի օժանդակ շինությունում

Ադրբեջանական կողմը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ կա վիրավոր

Փարիզի քաղաքապետը հարգանքի տուրք է մատուցել ցեղասպանության զոհերի և 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակին (տեսանյութ)

Արցախի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Ստեփանակերտի հուշահամալիրում և զինվորական պանթեոնում

Սարգիս Ադամյանը վերադառնում է «Հոֆենհայմ»

Մարտահրավերները հաղթահարելու համար մեզ միայն համազգային համախմբվածություն է անհրաժեշտ. ԵԿՄ-ի ուղերձը

Սա պատասխանատվությունից խուսափելու դասական օրինակ է. Չախոյանը՝ Վանեցյանի երկրից գնալու մասին

Վահագն Խաչատուրյանը հարգանքի տուրք է մատուցել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին (տեսանյութ)

Հավերժ փառք բոլոր այն քաջորդիներին, ովքեր կերտեցին անկախություն ունենալու մեր վաղեմի երազանքը. Հրաչյա Սարգսյանի ուղերձը

Մայիսի 28-ը մեր ազգային ինքնակազմակերպման, միասնականության, ինքնավստահության խորհրդանիշն է. Արթուր Դավթյանի ուղերձը

Ոստիկանության ներդրումն անուրանալի է հայրենիքի սահմանները պաշտպանելու գործում. Վահե Ղազարյանի ուղերձը

Արշակունյաց պողոտայում երկհարկանի շինություն է փլուզվել․ կա տուժած

Արթուր Թովմասյանը կիպրահայ համայնքի առջև ելույթ է ունեցել Հայաստանի առաջին հանրապետության հռչակմանը նվիրված միջոցառմանը

ՀՀ բարձրագույն ղեկավարությունն այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր (լուսանկարներ)

Զարմանում է, ուրախանում. էմոցիաների տեղատարափ՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի արջի կատարմամբ (լուսանկարներ)

Հայտնի է՝ ինչու է Արթուր Վանեցյանը գնացել երկրից

Կոչ ենք անում Ադրբեջանի ղեկավարությանը ռազմատենչ հռետորաբանությամբ չտորպեդահարել առկա քննարկումները. ԱԳՆ

Ավտովթար Ստեփանակերտ-Առաջաձոր ավտոճանապարհին. կա տուժած

Երևանի Բանավան թաղամասում մթերային խանութ է հրդեհվել

Արթուր Վանեցյանը դո՞ւրս է եկել երկրից. մամուլում և համացանցում լուսանկար է շրջանառվում

Այսօրվա տոնը համազգային իղձերի իրականացման ու պատմական արդարության վերականգնման խորհուրդն ունի. ՀՀ ՄԻՊ-ի ուղերձը

Կդադարեցվի Կողբ բնակավայրի մի հատվածի գազամատակարարումը