«100 դուռ» ցուցահանդես-վաճառքում կներկայացվեն նաեւ Արցախի եկեղեցիները. հասույթը՝ զոհված զինծառայողների ընտանիքներին

Դեկտեմբերի 29-ից հունվարի 6-ը Հայաստանի Նկարիչների միության ցուցասրահում գործելու է «100 դուռ» լուսանկարչական բարեգործական ցուցահանդեսը: Ցուցահանդես-վաճառքին ներկայացվելու են 100 տարբեր եկեղեցիների դռների լուսանկարներ։

Նախաձեռնության հեղինակ, ռեժիսոր Խաչիկ Եղոյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ յուրաքանչյուր լուսանկարի արժեքը 20 հազար դրամ է։ Հավաքված հասույթը տրամադրվելու է պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների՝ սոցիալական ամենածանր վիճակում գտնվող ընտանիքներին։ Նախագծի շրջանակում նա նկարել է հայկական 100 եկեղեցու դուռ Արեւմտյան Հայաստանում, Ջավախքում, Հայաստանում ու Արցախում: Դրանց թվում են Շուշիի Ղազանչեցոց Սուրբ ամենափրկիչ եկեղեցին, Դադիվանքն ու Արցախի կորսված մյուս եկեղեցիները։ Բոլոր լուսանկարների հեղինակը Ռուբեն Մարտիրոսյանն է։

Եղոյանը հիշեցրեց, որ 5 տարի առաջ էլ էր նույն նախագիծն իրականացրել, այն ժամանակ եւս Նկարիչների միությունում բացվել էր «100 դուռ» լուսանկարչական ցուցահանդեսը։ «Այս անգամ ներկայացվող եւ վաճառքի հանված լուսանկարները 5 տարի առաջ ցուցադրվածներն են։ Դժբախտաբար մեր մշակութային կոթողներն ու եկեղեցիներն անցան Ադրբեջանի տիրապետության տակ։ Նոր գաղափարը, կամ հնի նորացված շարունակությունը ծնվել է այս իրավիճակից ելնելով։ 5 տարի առաջ մոտ 20 000 դրամ տպագրության գումար էր ծախսվել։ Հիմա սիմվոլիկ ցանկանում եմ 20 000 դրամով հատը վաճառել, եթե Աստված տա բոլորը վաճառվեն կստացվի 2 000 000 դրամ»,- ասաց նա:

Եղոյանից հետաքրքրվեցինք, թե արդեն ընտրվել են այն ընտանիքները, որոնց փորձելու է օգնել։ «Ամերիկայում իմ լավ ընկերներից մեկը այս պատերազմի առաջին օրից մինչեւ հիմա գլխավորում է «Փիփլ ֆոր փիփլ» հիմնադրամը, միլիոններ է հավաքել ուղարկել։ Նա հիմա այս պատերազմում զոհվածների ընտանիքներին է շարունակում օգնել, խնդրել եմ տրամադրել ամենածայրահեղ վիճակում գտնվողների հասցեները»,- ասաց նա։

Եղոյանի խոսքով՝ ցուցահանդեսը, նաեւ հնարավորություն կտա եւս մեկ անգամ անցնել, շրջել կորսված հողերի եկեղեցիների շեմերով, ինչպես նաեւ՝ այս խառն իրավիճակում այն նաև փոքրիկ մշակութային իրադարձություն է:

Ցուցահանդեսի բացման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին։ Ցուցադրությունը կշարունակվի մինչեւ հունվարի 6-ը ներառյալ՝ ամեն օր առավոտյան ժամը 09։00-18։00-ն։

Տպել
2388 դիտում

ՌԴ նախագահը «ցերեկ ու գիշեր» աշխատել է հայ-ադրբեջանական կարգավորման համար. Լավրովը խոսել է ՀՀ-ԵՄ համագործակցության մասին

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան