Ինչու են առաջարկում փոխել օրհներգն ու զինանշանը եւ ինչու հիմա

Արդեն մի քանի օր է՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կրկին առաջ են եկել Հայաստանի Հանրապետության հիմնը եւ զինանշանը փոխելու անհրաժեշտության մասին քննարկումները։ Որոշ մարդկանց կարծիքով՝ հիմա բոլորովին հարմար պահ չէ նման հարցերի շուրջ խոսելու, սակայն որոշներն էլ վստահեցնում են, որ հենց նոր՝ ոգեշնչող հիմնից ու հայկականությունը խորհրդանշող սիմվոլներից պիտի սկսենք մեր ապագա հաղթանակի կերտումը։

Մարդիկ բավականին ակտիվ մասնակցում են ծավալվող քննարկումներին, ավելին՝ մանրակրկիտ վերլուծում առաջարկվող օրհներգի երաժշտությունն ու բառերի նշանակությունը։

Այս քննարկումները, թերեւս, սկսվեցին այն ժամանակ, երբ համացանցում հայտնվեց երաժշտագետ Հասմիկ Բաղրամյանի մշակութային թեմատիկայով հարցազրույցներից մեկը։ Մի քանի օր առաջ տված հարցազրույցում Բաղրամայնը բացասական կարծիք էր հայտնել Հայաստանի ազգային օրհներգի վերաբերյալ, փոխարինման համար առաջարկել Էդգար Հովհաննիսյանի «Սարդարապատ»-ը (խոսք՝ Պարույր Սեւակի)։ Երաժշտագետի պնդմամբ՝ «Մեր հայրենիք»-ը իր ամբողջ կառուցվածքով կործանվող, մեռնող, նույնիսկ արդեն մեռած ինչ-որ բանի մասին պատմող երգ է։ Նրա վստահեցմամբ՝ հիմնի մասին բացասական կարծիք ունեն մեր բազմաթիվ երաժշտագետները։

Հասմիկ Բաղրամյանը, անդրադառնալով երաժշտության բանաձեւին, նկատել է՝ հիմնը հենց առաջին նոտայից ոչ թե բարձրանում է, այլ իջնում՝ հանգչում։ Նա սա բացատրում է հետեւյալ կերպ. երաժշտությունն ունի ազդելու բանաձեւեր, եւ եթե հնչելիս այն բարձրանում է վերեւ, ապա կյանքի, ապրելու մասին է, իսկ եթե երաժշտությունը դուրս է գալիս ու իջնում ներքեւ, այն այլ աշխարհի մասին է՝ մահացածների։

«Հայերս մի շատ վատ բառ ունենք, որը հաճախ ենք գործածում ու այդ կերպ առաջնորդվում՝ «յոլա գնալ»։ Ասում ենք՝ դե, սրանով յոլա գնանք՝ մինչեւ տեսնենք։ Չպիտի յոլա գնանք, է»,- պնդում է նա ու նույնը հիմնի դեպքում օրինակ բերում, որ ավելի լավ է ասել Հայաստանի հիմնը ժամանակավորապես անհասանելի է, քան հնչի այդ պարտության երգը։ «Հիմա գուցե շատերն ասում են՝ դրա ժամանակը չէ։ Բա ինչի՞ ժամանակն է. փողոց դուրս գալո՞ւ։ Չէ՛։ Հենց սրա ժամանակն է»,- համոզված է երաժշտագետը։

Նկատենք՝ ժամանակ առ ժամանակ, երբ հանրության շրջանում առաջ է քաշվել Հայաստանի օրհներգը փոխելու հարցը, քննարկվող տարբերակներից են եղել Շառլ Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան» երգն ու Արամ Խաչատրյանի ստեղծագործությունը, որը Սովետական Հայաստանի հիմնի երաժշտությունն էր։

Շառլ Ազնավուրի երգի մասին երաժշտագետի կարծիքը հետեւյալն է՝ «Շատ է ֆրանսիական, օծանելիքի հոտ է գալիս, չնայած այն այս պահին մեր ունեցած հիմնից լավն է, գոնե նոտաները վերեւ են բարձրանում»։

Հասմիկ Բաղրամյանի համոզմամբ՝ հիմնը պիտի սթափեցնի, կոմֆորտ վիճակից դուրս բերի, ոչ թե քնեցնի։ Ըստ երաժշտագետի՝ հիմնը պիտի թռիչք ունենա, եւ հիմա, երբ հայ ժողովուրդը խենթացած վիճակում է, սա հիանալի պահ է՝ թռիչք կատարելու եւ այս իրավիճակից դուրս գալու։ Նա այս գործում մեծ ու ոգեւորիչ է համարում երաժշտության դերը, նկատում, որ պետք է սկսել հիմնից, մեր ազգային արժեքներից։ Իսկ նրա կարծիքով, ինչպես նշեցինք, հիմնի համար լավագույն երգը Սարդարապատն է։

Այս երգի մասին դրական կարծիք է արտահայտել նաեւ երգիչ, երգահան Վահագ Ռաշը։ Նա այդ ստեղծագործությունը ֆեյսբուքյան իր էջում է տեղադրել ու կարծիք հայտնել, որ մի քանի թեթեւ շտկումներից ու գործիքավորումը կատարելուց հետո հաստատ արժե այն դարձնել Հայաստանի օրհներգը։ Սարդարապատ երգի վերաբերյալ բազմաթիվ մեկնաբանություններ կան, որոնցով մարդիկ դրական կարծիք են արտահայտել, նշել, որ երաժշտությունը շատ լավն է հենց հիմնի համար, իսկ որ ամենակարեւորն է՝ սրանով կազատվենք ներկայիս՝ մահը փառաբանող ողբից։ Մարդկանց կարծիքով՝ Սարդարապատ երգը ոգեւորող է, դրական ու հաղթական։ Նրանց համոզմամբ՝ այդ երգում կոնկրետ ենթատեքստ կա, ազգային բնորոշում ու մարտական ոգի, ոչ թե ստրուկի ու ծեծվածի։ «Անհնար է լսել ու մնալ նստած, սա հաղթողի երգ է, գործիքավորումը՝ հրաշալի, իսկ բառերն ուղղակի ժպիտով ես լսում»,- իր տեսակետն է արտահատել մեկ այլ օգտատեր։

Կարծիքներում տեղ են գտել նաեւ այնպիսիք, որտեղ նշվում է, որ Արամ Խաչատրյանի երաժշտությունն ավելի համապատասխան է, եւ չնայած Սարդարապատը հզոր երգ է, բայց այն ավելի կոնկրետ թեմայով է, վերաբերում է Սարդարապատին։ Ինչեւէ, ընդհանուր առմամբ Սարդարապատը քննարկմանը մասնակցած հանրության զգալի մասի սրտով է, ու տպավորություն է, թե մեր հիմնը ոչ ոք չի սիրում, եւ միշտ պարտադրված են լսել, այլ ոչ թե հպարտությամբ ու ոգեւորությամբ։

«Հայկական ժամանակի» հետ զրույցում երաժիշտ Վահագ Ռաշը համոզմունք հայտնեց՝ հենց հիմա է հիմնն ու գերբը փոխելու ժամանակը, բայց այդ փոփոխությունները պիտի արվեն լուրջ հիմնավորված եւ սիմվոլ առ սիմվոլ բացատրված։ «Արդեն 10 տարի է՝ հիմնի մասին բարձրաձայնում եմ, որ մերը չէ դա ոչ մի առումով։ Երաժշտությունը՝ ռուս կոմպոզիտորի, տեքստը՝ թյուրիմացություն»,- ասաց Ռաշը։

Վերջինիս համոզմամբ՝ այս փոփոխություններն առանց լուրջ մասնագետների չի կարելի անել։ Սիմվոլները շատ կարեւոր են, ու մի փոքր սխալը կարող է ճակատագրական լինել։ Անդրադառնալով նախկինում հնչեցրած տարբերակներից, օրինակ, Շառլ Ազնավուրի երգին՝ Ռաշն ասաց՝ միշտ էլ շատ է սիրել, բայց՝ ոչ որպես հիմն։ Վերջինս նաեւ նպատակահարմար ու սրտամոտ չի համարում Արամ Խաչատրյանի երաժշտությունը։

«Հիմնի խնդիրը միշտ եղել է արդիական, քանի որ ժամանակի ընթացքում բացահայտվեց, որ երաժշտությունը վերցված է Գլազունովի Ռայմոնդա օպերայից, իսկ բառերը Միքայել Նալբանդյանի իտալացի աղջկա ձոնն է։ Այսինքն՝ Հայաստանի հետ կապված ոչինչ չկա այնտեղ։ Հիմնի երաժշտության կառուցվածքը եւս շատ սխալ է, լսողի մոտ չի արթնացնում այն զգացմունքները, որը, օրինակ, առաջացնում են մի շարք երկրների օրհներգերը։ Օրինակ՝ Ֆրանսիայի Մարսելիեզը։ Շատ մասնագետներ են մանրամասն բացատրում դրա կարեւորությունը։ Այսինքն՝ պետք է սկսել ազգային սիմվոլներից՝ հիմն, գերբ, դրոշ, ապա դրա տրամաբանական շարունակությունը՝ մշակույթ, ազգային արժեքներ։ Մեր ազգը կտրվել է նման բաներից, մշակույթ ընդհանրապես չկա ժողովրդի համար։ Սրանք են ազգի պահպանման հիմնական գրավականները, իսկ մենք վազում ենք կեղծ արժեքների հետեւից»,- ասաց նա։

Իսկ ինչ վերաբերում է ՀՀ մեկ այլ խորհրդանիշի՝ զինանշանին, ապա այն էլ պակաս քննադատությունների չի արժանանում։ Վերջին օրերին հիմնի հետ հավասար քննարկվում է նաեւ մեր զինանշանի թերությունները (Հայաստանի զինանշանի հեղինակներն են նկարիչ Հակոբ Կոջոյանը եւ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը):

Նկարիչ, արվեստի վաստակավոր գործիչ Կարեն Աղամյանն արդեն 10 տարի է՝ աղաղակում է՝ նման զինանշան ունենալը հանցագործություն է։ Աղամյանի կարծիքով՝ զինանշանը ոճային իմաստով եւ նկարչական մակարդակով ունի խիստ թերություններ։ Այս մասին եւս մեկ անգամ խոսել է նա դեկտեմբերի 12-ին հեռուստահաղորդումներից մեկի եթերում։ Աղամյանը ներկայացրեց զինանշանի լրամշակված տարբերակը, որն արդեն պատրաստ է։ Նա մանրամասն խոսեց նախորդի թերություններից, մեկնաբանեց ամեն մի սիմվոլի նշանակությունը։

Ըստ նկարչի՝ մեր ներկայիս զինանշանը ավելի շատ խորհրդանշում է, որ մենք մի պետություն ենք, որը ուժ չունի, քանի որ նրա թուրը ծայր չունի։ «Որոշ օգտագործվող տարբերակներում այն առհասարակ պատկերված է ջարդված եւ վահանի վրա դրված կամ էլ վահանի եզրին՝ ջարդված վիճակում հենված: Բացի այդ՝ մեր սուրը շղթայված է»,- ասում է Կարեն Աղամյանը եւ հավելում, որ աջից առյուծը, ասես, մի հիվանդ էակ լինի՝ փակ, լացակումած բերանով, բացակայում է նրա առնականությունը եւ կենսունակությունը բնորոշող ճակատից վեր խոյացող բաշը: Կարծես մի ծերացած, ճաղատ էակ է՝ վախից հետ քաշած մի այլ կենդանու ականջներով:

Աղամյանը նաեւ նկատում է՝ ըստ հերալդիկայի (զինանշանագիտական) օրենքների՝ առյուծի երախը եւ արծվի կտուցը պետք է բաց լինեն, իսկ լեզուն՝ հանած: «Ձախից արծվի ոտքը սկսվում է վզից, թեւը ոչ մի կերպ չի կապվում մարմնին, իսկ ճանկերը վերածվում են թաթի: Արարատ լեռան վրա էլ ոչ թե Տապանն է, այլ ինչ-որ հաստ գիծ, որը հաճախ կարելի է նմանեցնել մակույկի կամ ամպի»,- նկարագրում է նա։

Նկատենք՝ Աղամյանի այս կարծիքի հետ համամիտ են շատերը։ Կարեն Աղամյանի համոզմամբ՝ զինանշանի փոփոխությունը միայն դրական կանդրադառնա պետության ու ժողովրդի վրա, եւ այն հնարավոր է իրականացնել առանց մեծ ծախսերի։

Տպել
9502 դիտում

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)