Ճիշտ էր Արայիկ Հարությունյանի չհանդիպելը համանախագահների հետ. քաղաքագետ

Արցախյան երկրորդ պատերազմից հետո առաջին անգամ երեկ Հայաստան են այցելել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահները, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը: Ռուս համանախագահ Իգոր Պոպովը, ինչպես Բաքու այցի ընթացքում, Երեւանում էլ պատվիրակության կազմում չի եղել:

Կարեւորելով համանախագահների այցը տարածաշրջան՝ նրանց հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անհրաժեշտ է համարել ՄԽ համանախագահության ձեւաչափում բանակցությունների վերականգնումը՝ ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման նպատակով: Վարչապետը որպես առաջնահերթություն ընդգծել է Արցախի կարգավիճակի հստակեցումը՝ հաշվի առնելով արցախցիների ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքի կարեւորությունը, Արցախի՝ Ադրբեջանի կողմից գրավված տարածքների դեօկուպացիան, արցախահայության՝ սեփական բնակավայրեր անվտանգ վերադարձի համար պայմանների ապահովումը, կրոնական ու մշակութային ժառանգության պահպանումը:

Կառավարության ղեկավարը դատապարտելի է համարել Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների խախտումը, ինչի դրսեւորումն է համարել արցախա-ադրբեջանական շփման գծում դեկտեմբերի 11-ին եւ 12-ին տեղի ունեցած սադրիչ գործողությունները:

Երեկ ավելի վաղ՝ ուղիղ եթերում դիմելով ժողովրդին՝ Փաշինյանը հայտարարել էր, որ ադրբեջանական գործողություններն ունեն բացահայտ սադրիչ բնույթ, բայց այն ուղղված է նաեւ Արցախում ռուս խաղաղապահների ներկայության արժեզրկմանը։

Համանախագահների, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի, ինչպես նաեւ Ռուսաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովի հետ երեկ հանդիպել է նաեւ Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից տարբեր մակարդակներով հնչեցվող հայտարարություններում շարունակաբար արտացոլվող ատելության եւ հայատյաց խոսքին` Այվազյանը շեշտել է, որ դրանցով եւս մեկ անգամ ապացուցվում է Ադրբեջանի անկարողությունը՝ կառուցողաբար ներգրավվելու խաղաղ գործընթացին եւ հրաժարվելու ուժի եւ ուժի սպառնալիքի դիրքերից հանդես գալու քաղաքականությունից:

Հայաստանի արտգործնախարարության լրատվության եւ հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ՝ հանդիպման մասնակիցներին անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացի վերսկսման հարցերի շրջանակին:

Հիշեցնենք, որ նախօրեին համանախագահները նաեւ Բաքու էին այցելել, որտեղ եւ արժանացել էին կոշտ ընդունելության: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ընդունելով նրանց, հայտարարել էր, թե այդ այցը համանախագահների նախաձեռնությամբ է, ինքը նրանց չի հրավիրել Բաքու: Ալիեւը նաեւ նրանց «երեսով էր տվել », թե 28 տարում Ղարաբաղի հարցը չլուծեցին, բայց ինքը ռազմական գործողություններով լուծեց:

Ընդգծենք՝ Բաքու այցի ընթացքում եւս ռուս համանախագահ Իգոր Պոպովը պատվիրակության կազմում չէր: Բաքվում նրան փոխարինում էր Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը, իսկ Երեւանում՝ Ռուսաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովը։

Արձանագրենք նաեւ, որ երեկ չեղարկվեց համանախագահների հանդիպումը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտարարեց, թե հանդիպումը չեղարկվել է հայկական կողմի նախաձեռնությամբ, իսկ պատճառն այն է, որ ռուս համանախագահը տարածաշրջանային այցին չի մասնակցում:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը ՀԺ-ի խնդրանքով մեկնաբանել է ԱՀ նախագահի հանդիպման չեղարկման նպատակահարմարությունը, ինչպես նաեւ անդրադարձել այլ հարցերի:

- Պարոն Գրիգորյան, ըստ ձեզ ո՞րն էր Արայիկ Հարությունյանի եւ համանախագահների հանդիպման չեղարկման պատճառը:

- Նախ ուզում եմ ասել, որ միգուցե ճիշտ էր չհանդիպելը, քանի որ «գետնի վրա», կոնկրետ Արցախում ամբողջությամբ պրոցեսը կառավարում է Ռուսաստանը՝ ավելի ճիշտ ռուս խաղաղապահները: Իրենք են լուծում կոնկրետ հարցեր՝ այդ թվում կապված շփման գծի հետ: Ի՞նչ իմաստ ուներ Արայիկ Հարությունյանի հանդիպելը համանախագահների հետ, եթե իրենք այդպես ակտիվ գործողությունների ներգրավված չեն: Ես չեմ պատկերացնում՝ ի՞նչ էին խոսելու:

- Օրինակ, Արցախի հետագա կարգավիճակի հարցը, ինչը եւ քննարկեց ՀՀ իշխանությունը:

- Հայաստանի իշխանությունը միջազգային հանրության կողմից ճանաչված հակամարտության կողմ է եւ ի պաշտոնե պետք է բարձրացնի կարգավիճակի հարցը: Դա շատ նորմալ է: Ինչ վերաբերում է նախկինում Արցախի իշխանությունների հանդիպումներին՝ ապա այդ հանդիպումները շատ տեղին էին, քանի որ մենք պայքարում էինք, որ Արցախի սուբյեկտայնությունը ավելի բարձր լինի: Դժբախտաբար այս պատերազմից եւ ստորագրված եռակողմ համաձայնությունից հետո բուն Արցախը բաժանված է երկու մասի: Եվ այդ տեսանկյունից իմ կարծիքով նույնիսկ անհասկանալի կլիներ, եթե Արայիկ Հարությունյանը խոսեր կարգավիճակի մասին: Այս պարագայում չեմ բացառում, որ ճիշտ էր չհանդիպելը, քանի որ լուծումներ տալիս են խաղաղապահները: Հիմա, ինչ վերաբերում է այցելությանը. պարզ է, որ մեզ համար շատ կարեւոր է համանախագահներից երկուսի՝ Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների այցը, նրանց հետ պետք է քննարկենք բոլոր հարցերը՝ այդ թվում կարգավիճակի հարց, հրադադարի առանձին խախտումներ, ագրեսիվ քաղաքականություն Ադրբեջանի կողմից, մեր պատմական ժառանգության այն հատվածի հարց, որը մնաց Ադրբեջանի վերահսկողության տակ: Այսինքն կան հարցեր, որոնք Հայաստանի մակարդակի հարցեր են, եւ Հայաստանը պետք է քննարկի:

- Իսկ Ֆրանսիացի եւ ամերիկացի համանախագահների հետ այդ հարցերի քննարկումը որքանո՞վ արդյունավետ կարող է լինել, դուք նշեցիք՝ Ղարաբաղում հարցերը լուծում են խաղաղապահները:

- Ինչքան հասկացա՝ Ռուսաստանը հակված չի կարգավիճակի հարցը լուծել: Ռուսաստանը մասամբ դուրս բերեց Ղարաբաղի հարցի լուծումը Մինսկի խմբից դեպի ռուս-թուրքական ալյանս: Աղդամի շրջանում կառուցվում է ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոն, որը հետեւելու է, որ Ղարաբաղում զինանադարի խախտումներ չլինեն: Դա ի՞նչ է նշանակում. դա նշանակում է, որ Ռուսաստանը այդ կոնֆլիկտի ֆորմատը տեղափոխում է դեպի ռուս-թուրքական: Պարզ է, որ այստեղ մեր շահերից է բխում, որ վերակենդանանան, վերականգնվեն բանակցությունները Մինսկի խմբի շրջանակներում եւ  Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները մասնակցեն այդ գործընթացին՝ հենց կարգավիճակի հարցով: Եթե Ռուսաստանը շարունակեր կարգավիճակի հարցով քննարկումը՝ ես հարցականի տակ կդնեի Մինսկի խմբի ամերիկացի ու ֆրանսիացի համանախագահների հետ հանդիպման կարեւորությունը: Բայց քանի որ Ռուսաստանը ոչ մի կարգավիճակի մասին չի խոսում (անվտանգության մասին եղել է խոսք, հայկական զորքերի դուրսբերման մասին խոսք եղել է, փախստականների մասին խոսք եղել է, խաղաղապահների խնդիր եղել է, բայց ոչ մի խոսք չի եղել կարգավիճակի մասին), հիմա մենք պետք է ասենք` չէ, Ռուսաստան, մենք ձեզ հարգում ենք, ձեզ հետ աշխատում ենք, բայց հարցը նրանում է, որ կան Մադրիդյան սկզբունքներ, որտեղ խոսվում էր կարգավիճակի մասին:

- Պարոն Գրիգորյան, շաբաթ օրը նույն համանախագահները Ադրբեջանում էին: Ի՞նչ էր նշանակում Ադրբեջանի ղեկավարի կոշտ արձագանքը:

- Այո, Ալիեւը շատ կոշտ էր, ասեց, որ Մինսկի խումբը էֆեկտիվ չի աշխատել, 28 տարում ոչ մի բանի չհասավ, բայց ինքը ռազմական գործողություններով լուծեց հարցը: Դե նա մոռացավ ասել, որ Թուրքիան իրեն լայնամասշտաբ աջակցություն տվեց, վարձկանները օգնեցին, բայց մենք հո հասկանում ենք՝ ոնց իրենք կարողացան ինչ-որ բանի հասնել: Բայց այս ամենում աշխարհն էլ մեղավոր է՝ մասամբ Ռուսաստանը, մասամբ միջազգային հանրությունը, որ Ադրբեջանը սկսեց պատերազմ, բայց միջազգային հանրությունը ոչ մի սանկցիա չկիրառեց: Դե պարզ է, լկտիանում են նրանք այս ամենի արդյունքում: Նրանց ձեռք չի տալիս կարգավիճակի խնդիր քննարկել, պատմամշակութային արժեքների հարց քննարկել, իսկ համանախագահները, պարզ է՝ հենց այդ հարցերն էին եկել քննարկելու առաջին հերթին, բայց հավանաբար բացասական պատասխան ստացան Ալիեւից:

- Համանախագահների տարածաշրջան այցի ընթացքում Ադրբեջանը նոր սադրանք ձեռնարկեց Արցախում՝ հարձակվելով հայկական կողմի վերահսկողության տակ մնացած գյուղերի վրա: Ինչո՞վ է սա, ըստ ձեզ պայմանավորված:

- Ակնհայտ է, որ Ալիեւը դրանով ցույց տվեց համանախագահներին, որ ուժային լուծումները ինքը գերադասում է բանակցություններից: Դրանով ինքը ուզում էր ասել՝ Արցախի տարածքների մի մասը մենք ուժով վերցրեցինք, հիմա եթե ինչ-որ բան մեզ դուր չգա՝ մենք կշարունակենք: Դա համանախագահներին էր ուղղված եւ հենց այն ժամին էր, երբ Ալիեւի հետ էին հանդիպում:

- Սա կարելի՞ է գնահատել որպես ապտակ Ռուսաստանին, ռուս խաղաղապահներին:

- Չէ, ես չէի ասի ապտակ: Դա մեսիջ էր Ֆրանսիային ու ԱՄՆ-ին, բայց նաեւ Ռուսաստանին: Ռուսաստանին ապտակ կլիներ, եթե խաղաղապահները այնտեղ լինեին, բայց խաղաղապահներ այդ հատվածում չեն եղել փաստորեն: Հատուկ էր ընտրված տեղը, որ Ռուսաստանի հետ չընդհարվեն:

Տպել
3753 դիտում

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ