Վահան Քերոբյանը հանդիպել է ջերմատնային տնտեսությունների ներկայացուցիչների, ինտենսիվ այգեգործությամբ զբաղվողների հետ

12/12/2020 schedule17:57

Դեկտեմբերի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցելՀայաստանի ջերմատնային տնտեսությունների ներկայացուցիչների, ինչպես նաև ինտենսիվ այգեգործությամբ զբաղվող տնտեսվարողների հետ։ Հանդիպումներին մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նախարարը տեղեկացրել է, որ հանդիպման հիմնական նպատակն է գույքագրել ջերմատնային տնտեսություններում և այգեգործության ոլորտում առկա խնդիրները և փորձել գտնել դրանց լուծման ուղիները։ Այնուհետև Վահան Քերոբյանը ներկայացրել է իր մոտեցումները։ Նա նշել է, որ ներկայում բիզնեսի ամենահիմնական խնդիրներից են ֆինանսական միջոցների հասանելիությունը, կապիտալի շուկայի բացակայությունը և վարչարարական խոչընդոտները։

Ջերմատների ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են իրենց հիմնական խնդիրները և առաջարկել դրանց հնարավոր լուծումները։ Մասնավորապես, արտահանման հետ կապված, կարևորվել է տրանսպորտային խնդիրը․առաջարկվել է ուշադրություն դարձնել այլընտրանքային ճանապարհների հարցին։

Հանդիպման մասնակիցները կարևորել են հողերի խոշորացման խնդիրը։ Ընդգծվել է ոլորտը որակյալ մասնագետներով համալրելու կարևորությունը։

Հանդիպման ընթացքում արծարծվել են նաև ստանդարտների, արտադրանքի որակի,պարարտանյութերի ու թունաքիմիկատների գրանցման և ներկրման հարցերը։ Մտքեր են փոխանակվել գյուղատնտեսության ոլորտում կառավարության քաղաքականության առաջնահերթությունների, պետական օժանդակության գործիքակազմի, աջակցության ծրագրերի, գործող օրենսդրական դաշտի կարգավորումների վերաբերյալ։

Քննարկվել են տեղական գյուղմթերքի շուկայահանմանը, արտաքին շուկայում ջերմոցային արտադրանքի մրցունակության բարձրացմանը, արտահանումների արդյունավետ կազմակերպմանը, իրացման շուկաների ընդլայնմանը, ներդրումների ներգրավմանն  առնչվող հարցերը։ Նշվել է արտահանման համար նախատեսված գյուղմթերքի պահեստավորման, տեսակավորման, փաթեթավորման, բեռնափոխադրումների և վաճառահանման լոգիստիկական շղթաների ապահովման կարևորությանը։

Այգեգործության ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները նախարարի հետ քննարկելու ընթացքում, հանրապետության տարբեր մարզերի ինտենսիվ այգեգործությամբ զբաղվող մի շարք տնտեսվարողներ մասնավորապես առանձնացրել են ոլորտում ներգրավված տնտեսվարողների մասնագիտական գիտելիքների մակարդակի բարձրացման, ինտենսիվ այգեգործության հայկական դպրոցի ձևավորման, ոլորտում օգտագործվող սարքավորումների վերազինման անհրաժեշտությունը, գյուղմթերքի պահպանման և արտահանման խթանման համար սառնարանային տնտեսությունների հիմնման կարևորությունը։

Քննարկվել են նաև ինտենսիվ այգեգործության զարգացման համար ոռոգման համակարգերի բարելավմանը, չօգտագործվող հողատարածքների կրճատմանըվերաբերող մի շարք հարցեր:

Անդրադարձ է կատարվել «ՀՀ-ում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության» ծրագրին, որի շրջանակներում վարկը շահառուներին մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը հասանելի կլինի 0% տոկոսադրույքով։

Վահան Քերոբյանը հանդիպումների մասնակիցներին հայտնել է, որ նման քննարկումները լինելու են շարունակական, արծարծված հարցերը կգտնվեննախարարության ուշադրության կենտրոնումև համատեղ ջանքերըկուղղվեն խնդրիրների լուծմանը։

 

 

Տպել
1498 դիտում

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը