ՀՀ տարածքի դեմ Ադրբեջանի հնարավոր հարձակման հավանականություն միշտ էլ կա, դա կանխելու քայլեր պետք է արվեն. ադրբեջանագետ

Հայաստանի ու Արցախի դեմ 44-օրյա պատերազմում Ադրբեջանին դիվանագիտական, ռազմական եւ հնարավոր բոլոր միջոցներով հովանավորած Թուրքիայի նախագահը երեկ ոչ թե հյուրի, այլ իրավատիրոջ կարգավիճակով Ադրբեջանի նախագահի հետ կողք կողքի Բաքվում ընդունել է «հաղթանակի» շքերթը, եղբոր հետ, ինչպես ինքն էր ասում, վայելել այն: 

Էրդողանը հանդես է եկել ծավալուն ելույթով, որի ընթացքում չի մոռացել սպառնալ՝ Բաքվի պայքարը «թշնամի Հայաստանի հետ» չի ավարտվել Լեռնային Ղարաբաղում վճռական հաղթանակից հետո։ «Ադրբեջանի՝ «օկուպացված հողերը փրկելը» չի նշանակում, որ պայքարն ավարտված է։ Այսուհետ ռազմական եւ քաղաքական դաշտում տարվող պայքարը պետք է շարունակվի շատ այլ ճակատներում»,- Բաքվի զորահանդեսի ժամանակ հայտարարել է Էրդողանը։

Նա փառաբանել է նաեւ Հայոց ցեղասպանության ճարտարապետներին՝ երիտթուրքական գաղափարախոսներին՝ ասելով, թե այս օրը Էնվեր փաշայի, Նուրի փաշայի եւ Կովկասի իսլամական բանակի զինվորների հոգու լուսավորման օրն է:

Ինչքան էլ որ զարմանալի չէ՝ Թուրքիայի նախագահը այնուհետեւ հակասել է ինքն իրեն՝ Ալիեւի հետ առանձնազրույցից հետո հայտարարելով, որ Թուրքիան եւ այդ երկրի բնակիչները ատելություն չեն տածում հայ ժողովրդի նկատմամբ։ Ըստ Էրդողանի՝ Թուրքիան կարող է բացել Հայաստանի հետ սահմանները, եթե Երեւանը տարածաշրջանային խաղաղության համար դրական քայլեր ձեռնարկի. «Մենք տարածաշրջանում խաղաղության կողմնակից ենք, պատրաստ ենք բացել դռները Հայաստանի համար։ Մենք հայ ժողովրդի հետ խնդիր չունենք»,- նշել է Թուրքիայի նախագահը՝ հավելելով, որ բոլոր խնդիրները Հայաստանի ղեկավարության հետ են:

Ընդամենը 100 տարվա պատմություն ունեցող Ադրբեջան պետության նախագահն էլ  պարծեցել է, թե Զանգեզուրը, Երեւանը, Սեւանը նույնպես ադրբեջանական պատմական հողեր են, որտեղ դարերով ադրբեջանցիներ են բնակվել, սակայն Հայաստանի ղեկավարությունը հարյուր հազարավոր ադրբեջանցիներին վտարել է հայրենի հողերից:

Անդրադառնալով Արցախյան վերջին պատերազմին՝ Ալիեւը եւս մեկ անգամ, անկախ իր կամքից, փաստել է, որ պատերազմը սկսել է Բաքուն. «Մենք ապացուցեցինք, որ հակամարտությունը ունի ռազմական լուծում։ Հակառակ դեպքում այդ իրավիճակը՝ ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմ, կարող էր շարունակվել եւս 30 տարի»,- հայտարարել է նա:

Անդրադառնալով պատերազմում Թուրքիայի դերին՝ Ալիեւն ասել է. «Հայրենական պատերազմի առաջին ժամերից մենք զգացել ենք Թուրքիայի աջակցությունը։ Էրդողանը առաջին ժամերից աջակցել է Ադրբեջանի դիրքորոշմանը՝ ասելով, որ մեր գործն արդար է։ Նրա միանշանակ կոշտ հայտարարությունները այդ հարցում Ադրբեջանի ժողովրդին ուրախացնում էին։ Իմ եղբայրն ասում էր՝ այս պատերազմում Ադրբեջանը ճիշտ է, Ադրբեջանը միայնակ չէ, Թուրքիան միշտ Ադրբեջանի կողքին է»,- շքերթի ժամանակ հայտարարել է Ալիեւը։

Բաքվի «Ազադլըղ» հրապարակում ադրբեջանցիների հետ շքերթին մասնակցել են նաեւ թուրք զինվորականները: Շքերթի ընթացքում ցուցադրվել են նաեւ հայկական կողմից առգրավված զրահատեխնիկա, թուրքական արտադրության «Բայրաքթար» հարվածային անօդաչու թռչող սարքեր, որոնք կիրառվում էին պատերազմի ընթացքում։

Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը Էրդողանի մասնակցությունը շքերթի ընդունմանը նորմալ է համարում՝ հաշվի առնելով, որ ռազմական գործողությունները պլանավորել էին Թուրքիան եւ Ադրբեջանը համատեղ.

«Միգուցե թուրքական զորքերի անմիջական մասնակցություն չի նկատվել, սակայն առկա տվյալները ցույց են տալիս, որ ռազմական գործողությունների պլանավորման էտապում, ինչպես նաեւ օդային գործողությունների իրականացման էտապում Թուրքիան լիարժեք աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին, եւ ոչ միայն. անգամ, ըստ առկա տվյալների, իրականացրել է օդուժի ղեկավարումը, այդ թվում՝ ԱԹՍ-ների: Աջակցությունը, ինչպես հայտնի է, եղել է նաեւ ռազմատեխնիկական ու քաղաքական: Եվ շատ բնական ու սպասելի էր էրդողանի մասնակցությունը Բաքվում անցկացված զորահանդեսին»,- ասաց Հովհաննիսյանը:

Խոսելով Ալիեւի հայտարարության մասին, ըստ որի՝ ռազմական ճանապարհով հարցը լուծվել է՝ ադրբեջանագետն ասաց՝ այդ հայտարարությամբ Ալիեւը ցույց տվեց, որ չի հարգում որեւէ միջազգային նորմ, պայմանավորվածություն, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոչերը, հետ չի կանգնում ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու մարտավարությունից:

«Այդ կոնտեքստում է նաեւ Հայաստանի տարածքների անունների թվարկումը՝ որպես ադրբեջանական պատմական հողերի: Այսինքն, ինչպես 2013-ի նախագահական ընտրությունների փուլից սկսած, ինքը հայտարարում էր, թե Զանգեզուրը, Սեւանը, Երեւանը չակերտավոր Ադրբեջանի պատմական հողեր են, այնպես էլ պատերազմից հետո է շարունակում նմանատիպ ագրեսիվ հայտարարություններ անել եւ պարզ ցույց է տալիս, որ իր ռազմատենչ քաղաքականության մեջ համենայն դեպս առաջիկայում որեւէ փոփոխություն չի սպասվում»,- նկատեց Հովհաննիսյանը:

Իսկ թե որքանով են Հայաստանի տարածքների վերաբերյալ  հայտարարությունները սպառնալիքի բնույթ կրում, ադրբեջանագետն ասաց, որ ի սկզբանե էլ Ադրբեջանի սկսած այս ռազմական գործողությունները բացառապես միայն Արցախի դեմ ուղղված չէին, դրանք ուղղված էին նաեւ Հայաստանի դեմ, եւ դե յուրե ՀՀ տարածքին եւս հարվածներ հասցվել են: «Իսկ եթե ձեր հարցը վերաբերում է ՀՀ միջազգայնորեն սահմանված տարածքի վրա Ադրբեջանի հնարավոր հարձակողական գործողություններին եւ լայնածավալ պատերազմի տեղափոխմանը, ապա հավանականությունը միշտ էլ կա: Որքանով է դա բարձր, որքանով է ցածր՝ հընթացս իրադարձությունների զարգացումները պետք է ցույց տան, սակայն Հայաստանը միանշանակ այդպիսի սցենար պետք է իր առաջ ունենա եւ քայլեր իրականացնի նմանատիպ սցենարային զարգացումների դեպքում դա կանխելու, չեզոքացնելու համար»,- ասաց ադրբեջանագետը:

Նա չցանկացավ լուրջ վերլուծության ենթարկել Ալիեւի այն հայտարարությանը, թե եթե հայ ժողովուրդը կարողանա դասեր քաղել Ղարաբաղյան պատերազմից, ապա տարածաշրջանում կսկսվի նոր դարաշրջան: «Ըստ էության՝ իրենք առաջարկում են համակերպվել եղած արդյունքների, իրականացված ռազմական գործողությունների հետ, ընդունել դրանց լեգիտիմությունը եւ առհասարակ որեւէ քայլ չիրականացնել այս պատերազմի հետ կապված, ենթադրենք՝ նույն ռազմական հանցագործությունների բացահայտում եւ այլն: Կարճ ասած՝ առաջարկում են համակերպվել՝ սպառնալով չհամակերպվելու դեպքում այլ գործողություններ իրականացնել: Իրենց հիմնական մեսիջը, ուղերձը դա էր»:

Ալիեւի հայտարարություններին երեկ անդրադարձավ նաեւ ադրբեջանագետ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Տաթեւիկ Հայրապետյանը: Ըստ նրա՝ Բաքվում անցկացվող շքերթը ագրեսիայի, մարդկության դեմ գործած հանցագործությունների, տարածաշրջան վարձկան ահաբեկիչներ բերելու եւ թուրքական ֆաշիզմի խորացմանն ուղղված «հաղթանակի» շքերթ է։

«Հնչող ռազմատենչ կոչերը, ՀՀ պետական սահմանների նկատմամբ նկրտումների մասին հերթական հայտարարությունները, մարդկության դեմ հանցագործություն իրականացրած մարդասպանների ոգեկոչումը դրա վառ ապացույցն են։

Հերթական անգամ համոզվում ենք, որ Թուրքիան եւ Ադրբեջանը փորձում են տարածաշրջանում հարցերը լուծել՝ հիմքում դնելով էթնիկ գործոնը։ Սա իրական սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր Հայրապետյանը։

Պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ կարծիք է հայտնել, որ Բաքվի շքերթի ընթացքում մեր երկրի տարածքային հավակնությունների կապակցությամբ հնչած որոշ հայտարարությունների վերաբերյալ ԱԳՆ-ն անհապաղ պետք է դիմի ՄԱԿ-ի ԱԽ-ին, ՀԱՊԿ-ին, ԵԱՀԿ-ին:

«ԱԺ արտաքին հարաբերությունների, ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի եւ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովները համատեղ նիստ պետք է հրավիրեն: Միասնաբար պետք է կոորդինացնեն աշխարհի խորհրդարանների հետ գրոհ-աշխատանքը: ԱԺ-ն պետք է հանդես գա պատերազմի եւ մեր պահանջների եւ անելիքի վերաբերյալ ընդարձակ բանաձեւով: Ռուսաստանում, Վրաստանում, Իրանում մեր երկրի դեսպանները պետք է արագ փոխվեն: Պետք է արմատապես վերանայել հարաբերությունները այդ ուղղություններով: Պետք է որակապես բարձրացնենք հարաբերությունները Եվրամիության, Վրաստանի, Իրանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Հնդկաստանի եւ արաբական աշխարհի հետ: Ռուսաստանի հետ պետք է շտկենք հարաբերությունների ներկա դեֆորմացված վիճակը: Այն պետք է դարձնենք փոխշահավետ եւ արժանապատիվ ու դաշնակցային»:

Ի դեպ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով Ալիեւի եւ Էրդողանի հայտարարություններին, երեկ հայտարարեց. «Քաղաքական մակարդակում հայտարարությունները պետք է նպաստեն՝ ստեղծելու բոլոր անհրաժեշտ պայմանները՝ ԼՂ-ում կյանքը կարգավորելու համար եւ ոչ թե ջնջեն հակամարտության կարգավորման ուղղությամբ ներդրված ջանքերը»:

Տպել
2510 դիտում

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել