Երեկ Հայաստան վերադարձված գերիների նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել․ Ռ․ Վարդանյան

Երեկ հայկական կողմին փոխանցված 3 հայ գերին տուժող է ճանաչվել ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործով։ «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց ՔԿ քրեագիտության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։

Վերջինիս փոխանցմամբ՝ 3 գերու նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Հիշեցնենք՝ երեկ երեկոյան ռուսական կողմի միջնորդությամբ հայկական կողմին վերադարձվեցին հայ 3 գերի եւ 1 գերու դի։ 3 գերուց 2-ը տղամարդ է, 1-ը՝ կին, նրանք բոլորը տարեց անձինք են։

Ռաֆայել Վարդանյանը մեզ տեղեկացրեց, որ մահացած գերին եւս արական սեռի է։ «Կատարվել է դիակի արտաքին զննություն, նշանակվել՝ դիակի դատաբժշկական փորձաքննություն»,- ասաց նա։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյանն էլ մեր հարցին ի պատասխան՝ ասաց, որ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն այսօր այցելել է Հայաստան վերադարձված գերիներին։ Այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն։

Գերիների վերադարձին իր ֆեյսբուքյան էջով երեկ անդրադարձել էր նաեւ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։ Նա գրել էր, որ Ադրբեջանից Հայաստան տեղափոխված գերիները տարեց քաղաքացիական անձինք են, որոնք ադրբեջանական ներխուժման ժամանակ մնացել էին իրենց բնակավայրերում: Ըստ ՄԻՊ-ի՝ նրանք հայկական կողմին են փոխանցվել առաջնահերթության սկզբունքով, առողջական լուրջ խնդիրներ ունենալու պատճառով։ «Նրանց հետ միասին հայկական կողմին է փոխանցվել նաև մեկ այլ տարեց անձի մարմին, որը մահացել է ադրբեջանական գերության մեջ մեզ համար դեռևս անհայտ հանգամանքներում։ Նշված անձանց հարազատներն արդեն պատշաճ կերպով տեղեկացվել են նրանց վերադարձի մասին»,- նշել էր Բեգլարյանը՝ հավելելով, որ ՀՀ ՄԻՊ-ի հետ համատեղ շարունակում են ջանքերը գերիների ու անհետ կորածների վերաբերյալ տվյալների հավաքման, վերլուծության եւ պետական լիազոր մարմիններին հնարավորինս աջակցելու, ինչպես նաեւ միջազգային տարբեր կառույցներում առնչվող հարցերի բարձրացման ուղղությամբ:

Հավելենք, որ Քննչական կոմիտեի վարույթում հարուցվել եւ քննվում են սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ագրեսիվ պատերազմ սանձազերծելու եւ վարելու, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու, զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու, վարձկանության եւ պատերազմական այլ հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված 200-ից ավելի քրեական գործեր։

Լուսանկարում՝ Ռաֆայել Վարդանյանը

Տպել
1791 դիտում

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում