Բուհերն ու գիտական կազմակերպությունները կարող են միավորվել․ ԿԳՄՍՆ-ում մեկնաբանել են վիճելի օրինագիծը

Վերջին օրերին բուհական և գիտական համայնքներում նոր վրդովմունքի և խիստ քննադատության առարկա  դարձած «Բարձրագույն կրթության և գիտության մասին»  օրենքի նախագծի հետ կապված մի շարք խնդիրների պարզաբանման համար կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում (ԿԳՄՍՆ) այսօր տեղի ունեցավ մամուլի ասուլիս:

Բանախոսները՝ ԿԳՄՍ նախարարի խորհրդական  Սամվել Կարաբեկյանը, բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը, նախարարության Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը անդրադարձան նախագծի հետ կապված որոշ դրույթների, պատասխանեցին մտահոգիչ մի շարք հարցերի:

Հիշեցնենք, որ սույն թվականի դեկտեմբերի 3-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին»  օրենքի նախագծին՝ այն ուղարկելով ՀՀ Ազգային Ժողով՝ հրատապության կարգով քննարկելու և ընդունելու առաջարկությամբ: Հանրային խորհուրդը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, ՀՀ բուհերի արհմիությունների նախագահությունը, Մարդու իրավունքների պաշտպանը, ԵՊՀ ուսանողական խորհուրդը և մի շարք այլ գիտակրթական կառույցներ մտահոգիչ եւ անընդունելի որակեցին օրենքի նախագծի որոշ դրույթներ եւ պահանջեցին անհապաղ  հետ կանչել նախագիծը  ԱԺ-ից:

Անդրադառնալով այն մեղադրանքներին, թե օրենքի նախագիծը հապշտապ է ուղարկվել Ազգային ժողով՝ Սամվել Կարաբեկյանը նշեց, որ վերջին տարիներին մշտապես քննարկման է դրվել նախագիծը, հետեւապես կրթական համակարգի առջեւ դրված խնդիրների լուծման տեսանկյունից անգամ ինչ-որ տեղ ուշացած օրենք է: Փաթեթը անհետաձգելի կարգով ԱԺ ուղարկելու նախաձեռնությունը եղել է դեռեւս օրենքի մշակման նախորդ փուլերում: Ըստ նրա, թյուրըմբռնման արդյունք է այն շահարկումը, որ դա կապված է այսօրվա իրավիճակի հետ կամ այնպիսի խնդրի հետեւանք է, որը պարտադրում է նման հապշտապություն:

Հարցին, թե արդյոք հաշվի են առել այն մտահոգությունները, որ նախագծի պատճառով վտանգի տակ է հայտնվել բուհերի ակադեմիական ինքնավարությունը, Սամվել Կարաբեկյանը պատասխանեց, որ ակադեմիական ինքնավարության առումով մեր բուհերը բավական ինքնավար են, այլ բան է, թե որքանով են նրանք օգտագործում իրենց տրված գործառույթները: Ինչ վերաբերում է ակադեմիական ազատություններին, բուհը, բավականաչափ ինքնավար լինելով, չի կարողանում ինքավարությունը տարածել ներքին ենթակառուցվածքների, անհատ դասախոսների,  հետազոտողների վրա:

Ուսումնական պլաններում, նրա դիտարկմամբ, կան բավականին բյուրոկրատական գործընթացներ, եւ դա անմիջապես անդրադառնում է ակադեմիական ազատության իրացման վրա: Անգամ բուհական հանրության հիմնական պահանջները ուղղված են դեպի պետություն, բայց ուղղված չեն համալսարանի ներսում իրենց իսկ վերապահված իրավունքները իրականացնելուն: «Սա շատ կարեւոր խնդիր է, որի իրականացման համար օրենքի նախագիծը ոչ թե սահմանափակում է ակադեմիական ազատությունները, այլ  ինստիտուցիոնալ որոշակի հիմքեր է ստեղծում դրանց արդյունավետ իրականացման համար»,- ասաց նախարարի խորհրդականը:

Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանն ավելացրեց, որ բուհական ինքնավարությունը պարզապես մեկ ցուցիչ է, որով գնահատվում է տվյալ երկրի բուհական համակարգի ինքնավարությունը. «Ես կասեմ, որ այս օրինագիծը ամբողջությամբ չի ապահովում բուհերի ինքնավարությունը, բայց մի քանի քայլ առաջ է տանում դեպի ակադեմիական բուհական ինքնավարություն, այստեղ պետք  է կարողանանք պետություն-լիազոր մարմին-բուհ հավասարակշռությունը ապահովել, որը կբերի արդյունավետ կառավարման: Մեր պետությունը որդեգրել է, որ աստիճանաբար պետք է ընդլայնի այդ  ինքնավարությունը: Հաջորդ ցուցիչները՝ ուսանողների ընդհանուր թվաքանակը որոշելու, ուսանողներ ընտրելու, ծրագրեր  ներդնելու, դադարեցնելու իրավասություններն են, որոնք իրականացվում են օրենքի շրջանակներում»:

Բուհերը քաղաքական վերահսկողության տակ առնելու մտավախություններին ի պատասխան՝ Սամվել Կարաբեկյանը պատասխանեց, որ մտահոգությունները առավելապես նախագծի այս անցումային դրույթին են վերաբերում, որի մեջ որեւէ անանցանելի խնդիր չկա: Խոսքը բուհերում մինչեւ հինգ տարի ժամկետով ռեկտորի պաշտոնակատար նշանակելու հնարավորությունն ամրագրելու մասին է, ինչը անհամաձայնության մեծ ալիք էր բարձրացրել։ Կարաբեկյանը նշեց, որ մի շարք երկրներում գործում է այդ մեխանիզմը, ընդ որում՝ ոչ միայն անցումային դրույթի ձեւով, այլեւ կա պրակտիկա. պետությունը ստանձնում է որոշակի պատասխանատվություն, բայց դա որեւէ կերպ չի խաթարում գոյություն ունեցող ակադեմիական ազատությունները, չի միջամտում բուն ակադեմիական պրոցեսին, ինչը,  ցավոք սրտի, հիմա մենք տեսնում են  ամեն քայլափոխի:

Նախարարի խորհրդականը, մանրամասնելով՝ խոսեց բուհերն ու գիտական կազմակերպությունները միավորելու ճանապարհով խոշորացնելու եւ արդյունքում ավելի ունակ ու հզոր կառույցներ ունենալու նպատակի մասին։ Եւ փաստորեն հենց այդ գործընթացում էլ կարող է անհրաժեշտություն առաջանալ առանց մրցույթի նշանակել ռեկտորի պաշտոնակատար, մինչեւ որ միավորման գործընթացը ավարտվի, բուհն ունենա իր կառավարման խորհուրդը եւ ընտրի ռեկտոր։

«Մեր օրենքում հատուկ դրույթ կա, որն արգելում է քաղաքականացնել բուհերը: Խոսքն այս դեպքում ժանամանակավոր կարգավորման մասին է, որը կապակցած է բուհերի եւ գիտական կազմակերությունների միավորման հետ, երբ բազմաթիվ մանր հաստատությունների փոխարեն ունենանք ուժեղ, զարգացող համալսարաններ եւ գիտական կենտրոններ: Սա մի  պրոցես է, որը շատ երկրներում է տեղի ունեցել եւ միտված է գիտական ու կրթական հաստատությունների մրցակցության բարձրացմանը, ռեսուրսների  ճիշտ բաշխմանը»,- արձանագրեց Սամվել Կարաբեկյանը:

Ակադեմիական հանրության մտահոգություններն, ըստ նրա, առնվազն գերչափազանցված են, չկան մասնագիտական հակափաստարկներ: Նախագիծը օրենքով սահմանված կարգով անցել է բոլոր ընթացակարգերը. անցած տարվա սեպտեմբերից օրենքի նախագծի աշխատանքային տարբերակը ուղարկվել է բուհեր, գիտական հաստատություններ՝ նախնական կարծիք ստանալու: Եղել են մի շարք քննարկումներ, հանդիպումներ նաև  նախարարին առընթեր հասարակական խորհրդի ներկայացուցիչների հետ:

Հարցին, թե ինչու է ռեկտորների համար որոշվել հենց հինգ տարվա լիազորություն, Սամվել Կարաբեկյանը նշեց, որ հինգ տարին պայմանական է. հինգ տարով ռեկտոր նշանակելու անհրաժեշտությունը պայմանավորված է հաստատությունների վերակազմավորման տեմպերով, եւ եթե միավորման գործընթացներն ավարտվեն, օրինակ երկու-երեք տարի հետո, բուհի նորացված խորհուրդը ռեկտորի ընտրությունը կկատարի նախկին ձեւով:

Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանն ավելացրեց, որ շատ տաբեր կարծիքներ եւ առաջարկություններ ընդհանրացնելով են օրենքի նախագիծը ուղարկել ԱԺ, եւ քննարկումները դեռ շարունակվում են. մասնագիտական կարծիքների, եզրահանգումների ամբողջացման դեպքում հնարավոր է այդ կետը վերաձեւակերպվի: Պետք է համատեղ գտնել լավագույն լուծումը:

Գիտակրթական կառույցների կողմից բուհական կառավարման մեջ ուսանողների մասնակցության սահմանափակման մտահոգություններին ի պատասխան, Սամվել Կարաբեկյանը նշեց, որ շատ երկրներում կա նման սահմանափակում. «Կադրային հարցերում՝ ռեկտորի ընտրություն եւ այլն, ուսանողները սովորաբար ունենում են խորհրդակցական ձայնի իրավունք: Ինչ վերաբերում է կրթական ծրագրի ձեւավորման, գնահատման իրական գործընթացին մասնակցությանը, նախագծով ապահովված է ուսանողների ծանրակշիռ մասնակցություն: Այս օրենքի նախագծի հիմնական փիլիսոփայությունն է ապահովել այդ ուսումնական օրակարգի ձեւավորումը»,- եզրափակեց բանախոսը:

Մարիամ Գեւորգյան

Տպել
2376 դիտում

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ