Մոնսերատ Կաբալյեի վերջին ուխտագնացությունը. ձայնասկավառակ՝ նվիրված Արցախին և Հայաստանին

Օպերային աշխարհահռչակ, հանճարեղ երգչուհի, «Գրեմմիի» դափնեկիր Մոնսերատ Կաբալյեն իր ստեղծագործական կյանքի վերջին ալբոմը նվիրել է Հայաստանին և Արցախին: 2020 թ. դեկտեմբերի 6-ին ներկայացվել է ձայնասկավառակի նոր թողարկումը, որն իրականացվել է «Սթարմուս» մշակույթի և գիտության փառատոնի կազմակերպիչների կողմից:  

Մոնսերատ Կաբալյեն (1956-2018թթ.) այցելել է հայկական երկու պետություններ՝ հարգանքի տուրք մատուցելու աշխարհում առաջինը քրիստոնեություն ընդունած երկրի մշակութային ու հոգևոր հարստությանը: Իր այցի արդյունքում լույս ընծայված ձայնասկավառակը նա անվանել է «The Island of Christianity: Armenia and Artsakh» («Քրիստոնեության կղզի՝ Հայաստան և Արցախ»): Ձայնասկավառակում ներառված են Վանգելիսի և «Քուին» խմբից Բրայան Մեյի աշխատանքները: Այն սահմանափակ քանակությամբ հրապարակվել էր 2014թ.-ին:

2013 և 2014 թթ. Մոնսերատ Կաբալյեն այցելել է աշխարհի հնագույն եկեղեցիներ և վանական համալիրներ: Մեր երկիր կատարած նրա այցելությունը նվիրված էր Հայաստանում քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն ընդունելու 1700-ամյակին: Այցի ժամանակ երգչուհին ելույթ է ունեցել Երևանում և Ստեփանակերտում ու ձայնագրել մի քանի երգ, որոնց թվում՝ մի քանիսը հայերեն:

Կաբալյեն տպավորվել էր Հայաստանում և Արցախում տեսածով, հատկապես՝  հնագույն քրիստոնեական հուշարձաններով, ինչպիսիք են Սուրբ Էջմիածնի տաճարը (Հայաստան, 385թ.) և Ամարասը (Արցախ, 338թ.): «Հայաստանը շատ հեռու է գտնվում ինձանից, բայց շատ մոտ է իմ սրտին: Լինելով մինչև գլխի ոսկորները քրիստոնյա՝ ես սիրահարվել եմ Հայաստանին և Արցախին»,- ալբոմի թողարկման ժամանակ ասել էր երգչուհին:

ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ ձայնասկավառակի էքսկլյուզիվ հրատարակությունը, որը ներառում էր CD, DVD և blue-ray, թողարկվել և ներկայացվել  էր Փարիզում 2013թ.-ի դեկտեմբերին: Միջոցառմանը ներկա Շառլ Ազնավուրը նշել էր. «Մոնսերատ Կաբալյեն զգաց հայ ժողովրդի ոգին ու բացեց ողջ աշխարհի առջև»:

Ալբոմը պարունակում է 10 երգ և տեսանյութ, որոնց մշակման աշխատանքներին մասնակցել են Վանգելիսը, «Քուին» խմբից Բրայան Մեյը, Լոնդոնի ֆիլհարմոնիկ երաժշտության նվագախումբը, Մոնսերատ Մարտին: Հայկական երգերից Կոմիտասի «Կռունկն» ու «Չինար ես» երգերը նույնպես տեղ էին գտել ձայներիզում: Այդ երգերը գործիքավորել է Ջոն Մետկեֆը, կատարում է Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը, ձայնագրվել է Լոնդոնի «Abbey Road Studios» ստուդիայում:

Ալբոմն ընդգրկում է նաև Վանգելիսի նոր ստեղծագործությունը, որը գրվել է հատուկ Մոնսերատ Կաբալյեի համար և կոչվում է «La Habanera»: Օպերային աստղն իր ձայնասկավառակի համար ընտրել էր Վանգելիսի ևս մեկ երգ՝ «Like a Dream»՝ որպես հայկական Դադիվանքի մասին պատմող տեսանյութի երաժշտական ուղեկցում: (Դադիվանքը համարվել է հայկական Վերածննդի մարգարիտներից, որը դեռ մ.թ. I դարում հանդիսացել է քրիստոնեական սրբավայր):

Ալբոմը ևս մեկ շատ կարևոր բնութագիր ունի. «Քուին» խմբի մենակատար Ֆրեդի Մերկուրիի հետ համատեղ աշխատանքից 25 տարի անց ալբոմի շնորհիվ Մոնսերատ Կաբալյեն «Քուին» խմբից Բրայան Մեյի հետ ձայնագրեց «Is This the World We Created?» («Արդյոք սա այն աշխարհն է, որը մենք ստեղծել ենք») երգը: Երգի գործիքավորողն ու պրոդյուսերը Բրայան Մեյն էր. տեսանյութը պատմում է հրեաների, հայերի եղեռնի և մարդկության դեմ իրականացված այլ ոճրագործությունների մասին:

Հայկական դուդուկի կախարդական հնչյուններն առկա են «Կռունկ», «Չինար ես» և «La Habanera» երգերում: Կաբալյեն և Վանգելիսը եղել են այդ հին հայկական երաժշտական գործիքի սիրահարներ: Նվում է, որ Մոնսերատ Կաբալյեն աշխարհի ամենասիրված և հանրահայտ օպերային երգչուհիներից է: Նա նաև հանդես է եկել բազմաթիվ ոչ դասական երաժշտական ժանրերում, որոնցից ամենափայլունը Ֆրեդի Մերկուրիի հետ հայտնի «Բարսելոնա» դուետն է:

Համաշխարհային ճանաչման շնորհիվ նա ստացել է ՄԱԿ-ի պատվավոր դեսպանի, հետագայում՝ նաև Բարի կամքի և Աշխարհում խաղաղության դեսպանի կոչումները:

Տպել
1124 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ