Վերադառնալ Արցա՞խ, թե մնալ Գյումրիում. մոտ 1300 արցախցի անորոշության մեջ է

08/12/2020 schedule20:10

Պատերազմի առաջին օրերին կարգավիճակով հյուր էին, այսօր արդեն անորոշության մեջ հայտնված Արցախի Հանրապետության քաղաքացիներ:

Սեպտեմբերի 27-ին ու դրան հաջորդած մի քանի օրերին Արցախից Գյումրի եկան հիմնականում նրանք, որոնց բարեկամներն էին Գյումրիում ապրում: Հյուրընկալվեցին մեծ վստահությամբ, որ մի քանի օրից վերադառնալու են: Նրանց վստահությունը ոչ միայն չարդարացավ, այլ ավելին, Գյումրի հասան նաև այն արցախցիները, որոնք ոչ ազգական ունեին այստեղ, ոչ բարեկամ: Արցախից մազապուրծ փախել էին Երևան, որտեղից էլ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով ուղարկվել Հայաստանի տարբեր մարզերի քաղաքներ ու բնակավայրեր:

Գյումրի 2000 արցախցի է եկել, նրանցից 700-ն արդեն վերադարձել է Արցախ:

«Բայց թվերը միանշանակ ընդունել պետք չէ, դրանք մոտավոր են, փոխվում են ամեն օր: Մինչ օրս և Արցախ են վերադառնում, և այնտեղից գալիս են»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը:  

Մեծ խմբով Արցախից Գյումրի եկածներն ապրում են նախարարության ենթակայության հաստատություններում՝ հիմնականում հանրակացարանային տարբերակով: Մի մասին էլ հյուրընկալել են հյուրանոցների ու հյուրատների տերերը՝ հոգալով կեցության ու սննդի ծախսը: «Արցախից եկածների հիմնական խնդիրը հագուստի բացակայությունն էր, մարդիկ փախել էին և հասել Գյումրի այն զգեստներով, որոնցով եղել էին, և իրենց հետ բերել էին այն, ինչը ձեռքերի տակ ունեցել էին»,- ընդգծում է Գորգինյանը:

Եկած պահին թոշակի, նպաստի հարցերը կարգավորվել են, առողջական խնդիրներ ունեցողները՝ կցվել Գյումրու պոլիկլինիկաներին, ստացել իրենց հասանելիք դեղորայքը, բուժզննումն ու բուժօգնությունը: Անհրաժեշտության դեպքում նաև հոգեբանական աջակցություն է ցուցաբերվել։

Նաև մեծ թվով դպրոցականներ են շարունակել ուսումը Գյումրու դպրոցներում: Ապահովվել գրենական պիտույքներով ու դասագրքերով: Երեխաներին դպրոց ուղարկելու հարցում, սակայն, արցախցի ծնողները վերապահումներ են ունցել:

Շատերը երեխաներին դպրոց չեն ուղարկել, նախ մտածել են, որ արագ վերադառնալու են, հետո որպես պատճառ նշել են բարբառով պայմանավորված չհասկացված լինելու հանգամանքը: Հետո էլ անընդհատ մի հասցեից այլ հասցե են տեղափոխվել, և ճիշտ չեն  համարել անընդհատ երեխայի դպրոցը փոխելը:

Լիլիթ Գորգինյանն ասում է՝ մեր կրթական համակարգերը շատ տարբեր են․ «Եթե դպրոց չեն էլ գնացել, դա եղել է իրենց ցանկությամբ, անընդհատ ասում էին մի քանի օրից կգնանք հետ, մեր դպրոցում կշարունակենք, անընդհատ սպասողական վիճակում են: Երեխաները, որոնք ունեն առողջական խնդիր, Արցախում երբևէ ներառական կրթության մեջ ընդգրկված չեն եղել, իսկ մենք ասում էինք, որ կարող են այդ երեխաները գնալ դպրոց: Ու նման շատ հարցեր են առաջանում»:

Այսօր, սակայն, այլ խնդիրներ են ծագել: Ձմեռ է, կոմունալ ծախսը մեծացել է, նոր հոգսեր են առաջացել: Շատերի համար հստակ է, որ այլևս չեն կարողանա վերադառնալ իրենց տուն, միաժամանակ էլ չեն կարող հարազատների տներում տևական ժամանակ ապրել որպես հյուրեր: Գյումրիում, սակայն, որևէ մեկը դեռ աշխատանքի չի անցել, ոչ թե փնտրել, չի գտել, այլ անորոշությունը հաղթահարելու ելք չեն տեսնում: Գնալ Արցախ, թե մնալ Գյումրիում: Մոտ 1300 արցախցի այս հարցի պատասխանը չի կարող հստակեցնել:

«Պատերազմի ու այսօրվա մեջ հսկայական է տարբերությունը, որովհետև եթե սկզբում մարդիկ ուղղակի հյուրի կարգավիճակով էին, բոլորը սպասում էին, որ պետք է վերադառնան, սարքեն իրենց տուն-տեղն, ապրեն, բայց այս պահին իրականությունն այլ է, մեծ մասն իրենց բնակության նախկին վայրեր չեն կարող վերադառնալ, քանի որ դրանք այլևս Արցախին չեն պատկանում: Իրենք էլ փնտրտուքների մեջ են՝ որտեղ մնան, որտեղ ապրեն, Հայաստանի որ մարզ գնան, գնա՞ն Արցախ, թե չգնան: Ընտանիք կա, մեկ անդամը գնում է, որ հասկանա, կարո՞ղ են բոլորով վերադառնալ, ապրել, թե՝ ոչ: Դեռ իրենք էլ չգիտեն հիմնավոր կմնան, թե չէ, որովհետև Շիրակի մարզի և Գյումրու հնարավորությունները սահմանփակ են, և դա իրենք մեզանից լավ են տեսնում ու հասկանում»,- մանրամասնեց մարզպետարանի պատասխանատուն ու նշեց՝ անկախ այդ հանգամանքից՝ ընտանիք կա, վերադարձել է Արցախ, տեղում հասկացել, որ չի կարողանա ապրել, վերադարձել է:

«Գնացել, տեսել են, որ իրենց գյուղը, տունը, տեղը ոչ մի բանը չկա, թողել, հետ են եկել»,- ասաց Գորգինյանը:

Գյումրիում աշխատանք գտնելու խնդիր ունեն արցախցիները: Հարցը, սակայն, աշխատատեղի բացակայությունը չէ: Ըստ Գորգինյանի, արցախցի կանանց մեծ մասը որպես կանոն, հիմնականում չի աշխատել, զբաղված են եղել երեխաների խնամքով ու դաստիարակությամբ:

Տղամարդիկ էլ հիմնականում զինվորականներ են: Բոլորի զբաղմունքն ուղղակիորեն կապված է եղել անասնապահության, հողագործության, այգեգործության հետ:

Աշխատանք գտնելու այլ տարբերակներ է առաջարկել մարզպետարանը: Արցախցիները, սակայն, դեռ չեն կողմնորոշվում:

«Գործարարների հետ հանդիպում ենք կազմակերպել, իրենց առաջարկվել է, որ արցախյան հայտնի ժինգյալով հաց թխեն, կամ իրենց ձեռագործությամբ զբաղվեն: Բայց որ ասեմ մեծ ցանկություն ունեցան ինչ-որ քայլեր անելու, սխալ կլինի: Ընդհանուր անորոշությունից եկող վերաբերմունք է սա, իրենք էլ էին նշում, թե մենք մի քանի օրից հետ ենք գնալու, այստեղ էլ ինչ սկսենք: Էլեկտրոնային, վիրտուալ գործունեությունն իրենց համար ինչ-որ տեղ մի քիչ դեռ ընկալելի չէ, որը հնարավոր լինի էստեղ սկսել, էնտեղ շարունակել: Կամ ինչ-որ մի մասնագիտություն ձեռք բերել այստեղ,  հետո գնալ Արցախ, այնտեղ այդ նոր մասնագիտությամբ գումար աշխատել»,- արձանագրեց Շիրակի մարզպետարանի պաշտոնյան։ :

Կան ընտանիքներ, որոնք կարողացել են դուրս գալ հարազատների տներից ու բնակարաններ վարձել, սակայն, ըստ Գորգինյանի, հենց արցախցիներից լսել է, որ Գյումրիում բնակարանների վարձակալության գները բարձացել են։ Մինչև 60.000 դրամով վարձակալված բնակարն կա, ինչը մեծ թիվ է անորոշ ապագայով և առանց աշխատանքի մարդու համար: Բոլորը չէ, որ կկարողանան բնակարաններ վարձել ու ապրել Գյումրիում:

«Իրենք ուզում են բարեկամների տներից, հյուրանոցներից ու հանրակացարաններից դուրս գան, իրենց տրամադրվի վարձավճար, որ կարողանան իրենց կյանքով ապրել, ինչը նորմալ է ու ճիշտ: Բայց այս պահին պետությունը նման առաջարկ չունի: Հիմա ով որ կարողացել է, բնակարան վարձել է, բայց  թե քանիսը կկարողանան այդ գումարը վճարել ու տուն վարձել, չգիտենք: Իրենք ամեն ինչ կորցրել են, և պետք է լրջագույն մի փոխհատուցման ծրագիր, որ ստարտային գումար ունենան, հասկանան որտեղ կներդնեն դա՝ Գյումրիում, Երևանում, թե Ամասիայում: Բայց քանի որ դա էլ չկա, անորոշությունն էլ մեծ է, իրենք էլ չեն կողմնորոշվում ինչ անեն»,- ասաց Լիլիթ Գորինյանը:

Բոլորն էլ Արցախ վերադառնալ ուզում են, չկա մեկը, որ անցնող ամիսների ընթացքում ասած լինի, թե վախենում է, չի ցանկանում վերադառնալ: Ուղղակի ռիսկեր կան, որոնք, ըստ Գորգինյանի, անտեսել չեն կարող: Ընտանիքների մեծ մասը բազմազավակներ են, Գյումրի եկածների գերակշիռ մասը՝ երեխաներ, հիմնականում մանկահասակներ:

Տպել
1767 դիտում

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է