Հոկտեմբերի 19-ի դրությամբ մեր վիճակը ծանր էր, բայց ծանր էր նաև թշնամու վիճակը․ Սուրեն Սահակյան

Պատերազմի ընթացքում արտախորհրդարանական ուժերի հետ երկրորդ ու վերջին հանդիպումը (հոկտեմբերի 19-ին) քննարկման լայն թեմա է դարձել։ Ըստ էության, փակ հանդիպման նույնիսկ ամենավերջին մանրամասները դուրս սպրդեցին։ Ընդ որում, մասնակիցներից ամեն մեկն ի՛ր ընկլամամբ մատուցեց եղելությունը։ Բանը հասավ նրան, որ պատերազմում պարտության պատճառները վեր հանող վերլուծաբանները հաճախ հիմնվում են այդ հանդիպման մասին մամուլում հրապարակված ոչ այնքան ճիշտ մեկնաբանություններին։ Մինչդեռ թե՛ մասնակիցները, թե՛ այդ հանդիպման մասին կադրերը վկայում են, որ ես համարյա սղագրում էի թե՛ վարչապետի հայտնած տեղեկություններից կարևորները, թե՛ իմ հարցերն ու խոսքը։ Ըստ այդմ, պարտավորված եմ զգում պատմել եղելությունը, որպեսզի պատմության ու վերլուծությունների համար հանրային դաշտում լինեն ոչ միայն այդ հանդիպման մասին առանձին մարդկանց ընկալումները, այլև իրականությունը։

Այս հանդիպման մասին մանրամասն ֆեյսբուքյան գրառում է արել «ՔՈ» կուսակցության ղեկավար Սուրեն Սահակյանը։ 

«Նախ, հանդիպումը տևել է ընդամենը մեկ ժամ, ինչը բավականին կարճ ժամանակ է, եթե հաշվենք, որ բացի պաշտոնական կողմն այնտեղ ներկայացված էին 9 կուսակցություններ, որոնցից ամեն մեկն իր ասելիքն ու հարցերն ուներ։ Վարչապետը սկսեց նրանից, որ առավոտյան Արցախի նախագահից նամակ է ստացել, որտեղ ասվում է, թե Արցախը պատրաստ է դադարեցնել ռազմական գործողությունները, վերադարձնել 7-ից 5 շրջանները և նստել բանակցելու հայրենիքի մյուս հատվածների մասին (Լավրովի պլան)։ Ասվեց, որ դրա հետ իրենց համաձայնությունն են հայտնել Արցախի երկրորդ և երրորդ նախագահները, Հայաստանի առաջին և երրորդ նախագահները (Ռ․Քոչարյանի կարծիքի մասին, անկեղծ ասած չեմ հիշում, որ խոսք գնացած լինի, ինչը չի բացառում, որ ուղղակի ես չեմ արձանագրել)։

Ներկաներին տեղյակ պահվեց ՌԴ նախագահ Պուտինի հետ այդ թեմայով խոսակցության մասին։ Նիկոլ Փաշինյանը պատմեց, որ ՌԴ նախագահին հարցրել է, թե ստեղծված իրավիճակում ի՞նչ լուծում է պատկերացնում Ռուսաստանը։ Ըստ Փաշինյանի, Պուտինը պատասխանել է, որ լուծումը «Լավրովի պլանն է»՝ վերդարձվում են 5 շրջանները, սկսում են բանակցությունները մնացած 2 շրջանների վերադարձի ժամկետների և պայմանների մասին, իսկ Արցախի կարգավիճակի հարցը մնում է անորոշ ապագային։ Հատուկ շեշտվեց, որ Փաշինյանը ոչ համաձայնել է, ոչ էլ մերժել այդ առաջարկը, այլ հարց է բարձրացրել՝ «եթե ասենք այո, Ռուսաստանը կարո՞ղ է ապահովել պատերազմի դադարեցումը»։ Պատասխանը եղել է այն, որ ՌԴ-ն ամեն ինչ կանի, որ այդ ծրագիրը իրականություն դառնա, սակայն չունի նախկին այն լծակները, որոնք հնարավոր կդարձնեին համոզմունք հայտնել, որ այդպես էլ կլինի»։

Այնուհետև Ն․ Փաշինյանը հարցրել է․ «Եթե հայկական կողմը այդ ծրագրին իր հավանությունը չտա, դա կարո՞ղ է ռուսական կողմից ընկալվել որպես ապակառուցողական մոտեցում և վիրավորանք ՌԴ միջնորդական ջանքերին»։ Պուտինը, ըստ Փաշինյանի, պատասխանել է․ «Իհարկե՝ ոչ»։ Ինչպես հետագայում պարզվեց, ՌԴ նախագահի հետ այդ խոսակցությունը շարունակվելու էր նկարագրված հանդիպումից անմիջապես հետո՝ ժամը 20։00-ին։ Առաջ անցնելով ասեմ, որ Ադրբեջանը մերժել էր այդ առաջարկը և պատերազը շարունակվեց։ Սա ասում եմ նրանց համար, ովքեր շարունկում են պնդել, թե հայկական կողմը թղթերը ստորագրելով ամեն պահի կարող էր կանգնեցնել պատերազմը։

Հաջորդ դրվագը, որ ներկայացվեց ներկաներին, այն էր, որ հայկական կողմի խնդրանքով հոկտեմբերի 19-ի կեսօրի դրությամբ ռուս սահմանափահները տեղակայվել են Հայաստանի սահմաններին Մեղրիից մինչև Վարդենիս՝ արևելյան ուղղությամբ և Նախիջևանի սահմանով՝ արևմտյան ուղղությամբ։ Հարցին, թե ի՞նչ է դա նշանակում, ռուսական կողմից հավաստիացրել են, թե այդ զինվորների ուղղությամբ ցանկացած հարված կարող է ընկալվել որպես Ռուսաստանին հայտարարված պատերազմ։

Մասնակիցների կողմից բարձրացված հարցերից ինձ համար արձանագրել եմ ՀՅԴ ներկայացուցչի հարցը, թե այդ պայմաններով փաստաթուղթ ստորագրելը, ըստ էության, նշանակում է կապիտուլյացիա և մի՞թե այլ տարբերակ չկա։ Վարչապետը համաձայնեց կապիտուլյացիայի մասին կարծիքին (հոկտեմբերի 19-ի դրությամբ այդպիսի պայմաններով պատերազմը դադարեցնելն, իրոք, ծանր ու նվաստացուցիչ կապիտուլյացիա էր ընկալվում), միաժամանակ, ի պատասխան, որպես խոչընդոտ և խնդիրներից ամենամեծը ներկայացրեց անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի արդյունավետ միջոցների բացակայությունը։

Առաջ անցնելով ասեմ, որ դրանից բառացիորեն ժամեր անց ՊՆ-ը հաղորդագրություն տարածեց, որ խոցել է թուրքական արտադրության «Բայրաքթար» ԱԹՍ, ինչից հետո նման լուրերը պարբերական դարձան (ըստ էության, հարցը կարելի էր լուծված համարել)։ Խոսվեց նաև այն մասին, որ ըստ Արցախի ռազմական ղեկավարության, հայկական կողմին հաջողվել է խոցել ադրբեջանական բանակի ծանր սպառազինության և օդուժի 80 տոկոսը և ռազմաճակատում վատ վիճակը ոչ միայն մեզ մոտ է, այլ նաև թշնամու մոտ։

Անդրադառնամ իմ հարցերին ու խոսքին, ինչի մասին նույնպես հրապարակային խոսվել է և կարծիք ձևավորվել։ Ես սկսեցի նրանից, որ վարչապետին հիշեցրի ԱԺ ամբիոնից հնչեցրած մտքի մասին, թե «Եկեք պայմանավորվենք, որ մենք մեզ պարտված չենք համարելու։ Եթե մեր մտքում ու հոգում մեզ պարտված համարենք, ապա ռազմի դաշտում պարտվելն ընդամենը ժամանակի հարց է»։ Հարցրեցի՝ ձե՞ր խոսքերն են։ Վարչապետը գլխով հավանության նշան արեց։ Կարծիք հայտնեցի, որ չի կարելի մտքում և հոգում պարտվել (էդ դեպքում իրական պարտությունը այլընտրանք չի ունենա)։

Այնուհետև հարցրել եմ, թե ի՞նչ ա նշանակում ԱԹՍ-ների դեմ արդյունավետ պայքարի միջոց չունենք՝ չէ՞ որ դրանց դեմ արդյունավետ պայքարում են Սիրիայում և Լիբիայում, ու երբեմն էլ հաղթանակներ տոնում։ Հետևաբար, ի՞նչ խնդիր է՝ քաղաքակա՞ն է (մեզ պատշաճ ու բավարար զենք չե՞ն վաճառում), թե՞ փողի խնդիր է։

Հարցերից հետո, ելնելով տեղում քննարկման բովանդակությունից, անձնական որոշակի դիրքորոշումներ եմ հայտնել։ Առաջինը խոսեցի ԱԹՍ-ների դեմ պայքարի արդյունավետության բացակայության պայմաններում հնարավոր պարտության մասին։ Կարծիքս հայտնեցի, որ գուցե պետք է կյանքի կոչել 1989թ դեկտեմբերի 1-ի միացման որոշումը ու շարունակել կռվել այն մտքով, որ ինչը կորցնենք, պահպանենք դրա նկատմամբ միջազգային իրավունքները, որպեսզի պարտության դեպքում չստացվի, թե հայկական կողմը ագրեսոր էր և ադրբեջանական կողմը, իրոք, վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը (ԼՂԻՄ տարածքը երբեք ադրբեջանական չի եղել)։ Առաջին հանդիպման ժամանակ խոսել էի ԱՀ անկախության իրավունքի ճանաչման մասին, բայց սա լրիվ ուրիշ պատմություն է։

Հայտնածս հաջորդ դիրքորոշումն այն է, որ պարտությունը ոչ միայն Արցախի կորուստ է, այլև Հայաստանի տնտեսական ու սոցիալական խորը ճգնաժամ և քաղաքական մեծ ցնցումներ, որոնցից Հայաստանը կարող տասնամյակներով խելքի չգալ։ Դրա համար առաջարկել եմ մտածել միայն հաղթանակի մասին։

Վերջում կարծիք եմ հայտնել, որ պատմություն ցույց է տվել՝ այնտեղ, որտեղ ռուսական խաղաղապահներ են եղել, հետագայում չի հաջողվել խուսափել պատերազմից և առաջարկել եմ խաղաղապահների առկայությունը չդիտարկել որպես խաղաղության վերջնական երաշխիք։

Ըստ էության, սրանով ավարտվել է հանդիպումը, եթե չհաշվենք, որ«Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչը ուզում էր խոսք ասել, բայց վարչապեն արդեն շտապում էր հեռախոսազրույցի։ Եթե այսքանից հետո դեռ պահպանվի կարծիքը, թե այդ հանդիպման ընթացքում խոսք է գնացել Հայաստանի ծանրագույն վիճակի, պարտության պայմաններում տեղի ունեցած հանդիպման մասին, ուրեմն ես ինչ-որ կարևոր բան սխալ եմ հասկանում։ Հոկտեմբերի 19-ի դրությամբ մեր վիճակը ծանր էր, բայց ծանր էր նաև թշնամու վիճակը և պատերազմի ելքը դեռ որոշված չէր», ասված է ծավալուն գրառման մեջ։

Տպել
2187 դիտում

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան