Վազգեն Մանուկյանը ներկայացրեց առաջարկվող ժամանակավոր կառավարության առաջնահերթությունները

Ինչպես արդեն հայտնել ենք, Երեւանի  Ազատության հրապարակում ընթանում է 16 ընդդիմադիր քաղաքական ուժերի ստեղծած «Հայրենիքի փրկության շարժում» վերնագրմամբ հանրահավաքը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:

Ըստ նրանց հայտարարության, ՀՀ վարչապետի հրաժարականից հետո, Վազգեն Մանուկյանը լինելու է ժամանակավոր վարչապետ, մեկ տարի անց տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որին ինքը՝ չի մասնակցի: 

Ընդդիմության վարչապետի թեկնածուն Ազատության հրապարակում ելույթ ունեցավ: Նա խոսեց կառավարության առաջնահերթ գործողությունների եւ հակաճգնաժամային քայլերի մասին, նշեց՝ հատկանշական է, որ  30 տարի անց կրկին Ղարաբաղի հարցով հավաքվել են նույն հրապարակում:

«Մենք կառուցեցինք անկախ պետություն՝ իր բոլոր թերություններով, բայց կառուցեցինք, մենք հաղթեցինք պատերազմը, մեր բանակը համարվում էր ամենամարտունակը տարածաշրջանում: Հիմա մենք հավաքվել ենք նույն հրապարակում՝ վիրավորված արժանապատվությամբ: Վտանգված է նաեւ Հայաստանը, Հայաստանի գոյությունը, որովհետեւ ադրբեջանցիներն են որոշում Հայաստանի սահմանները: Սա է իրավիճակը, հարմարվե՞նք այդ իրավիճակին: Այն խնդիրները, որ դրված են եղել 88 թվականին, դրված են նաեւ հիմա: Պետք է ոչ թե խնդիրը փոխել, այլ մեթոդները»,-ասաց նա:

Ըստ Վազգեն Մանուկյանի, գլխավոր խնդիրներից մեկը եղավ այն, որ այս պատերազմում նախ գլխատվեց հայկական բանակը, խոչընդոտվեց բազմաթիվ զինվորականների աշխատանքը, կորցրեցինք մեր դաշնակիցներին՝ Ռուսաստանին , Չինաստանին, Իրանին եւ միայնակ մնացինք առաջ շարժվելու ճանապարհին:

Վարչապետի ընդդիմադիր թեկնածուն հավելեց, որ հայերը կարող էին հաղթել պատերազմում, կարող էինք կանխել այն՝ փոքր կորուստներով:

«Աշխարհում հիմա մեզ չեն հասկանում, որովհետեւ չի եղել դեպք, երբ պատերազմ պարտված առաջնորդը մնա: Ինչքան շուտ այս կառավարությունը հեռանա, այդքան շուտ կգնանք այն ճանապարհով, որով հաղթեցինք 88 թվին: Եթե այս շարժումը չհաղթի, ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին կհոշոտի: Սա միակ տարբերակն է քաղաքակիրթ փոփոխությունների»,-հայտարարեց Մանուկյանը:

Նա թվարկեց ժամանակավոր կառավարության մի քանի խնդիրներ, որոնք պատրաստ է լինելու ժամանակավոր կառավարությունը լուծել:

«Առաջինն այն եռակողմ համաձայնագիրն է, հայտարարությունը, որի հետ մենք երբեք չենք համակերպվի, բայց այդ փաստաթուղթը աշխատում է դե ֆակտո, հրաժարվել չենք կարող, որովհետեւ դա կնշանակի նոր պատերազմ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, կնշանակի նաեւ խռովություն Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հետ: Բայց, այդ հայտարարությունը կազմակերպվել է շատ փնթի, տասնյակ կետերը հստակ չեն, նոր կառավարությունը բանակցությունների միջոցով կհստակեցնի բոլոր կետերը՝ դրանք դարձնելով ի օգուտ Հայաստանի:

Մեզ պետք է վերականգնել բանակը, մարտունակությունը, դառնալ ժամանակակից բանակ: Պետք է պահպանենք հատուկ հարաբերությունները Ռուսաստանի հետ: Եթե մենք խզենք կապերը Ռուսաստանի հետ, կնշանակի կապեր հաստատել Թուրքիայի հետ: Ռուսաստանի հետ մենք ունենք շատ շահեր, Թուրքիայի հետ՝ ոչ մի: Ռուսաստանից բացի ունենք էլի դաշնակիցներ, պետք է վերականգնենք նրանց վստահությունը: Եթե ձեւավորվում է Թուրքիայի դեմ դաշինք, մենք այդ դաշինքի մեջ ենք:

Պետք է վերականգնենք Մինսկի բանակցությունների խմբի ֆորմատը:

Կան էլի հարցեր՝ գերիների, անհետ կորածների հարցը, զոհված զինծառայողների ընտանիքների, փախստական դարձած ընտանիքների հարցը, որը կլինի կառավարության ամենօրյա աշխատանքը:

Հաջորդ քայլը Հայաստանի մթնոլորտի առողջացումն է: Հայաստանում աշխատում են արտաքին ուժեր, որոնք պառակտում են մեր ժողովրդին, մեզ օգտագործում են որպես խաղալիք, պետք է մաքրենք այդ դաշտը:

Պետք է հավատանք մեր ուժերին, գնանաք առաջ, պարտությունից հետո ունենաք հաղթանակներ եւնորից դառնանք հաղթանակներ գրանցած ժողովուրդ»,-եզրափակեց Վազգեն Մանուկյանը՝ հավելելով, որ այդ ճանապարհին իրենց առաջին խնդիրը Նիկոլ Փաշինյանն է: 

Տպել
3969 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում