Պատերազմի ընթացքում առաջնագիծ է մեկնել ՀՀ ԱԻՆ-ի 227 հոգանոց կամավորական խումբ․ Արմեն Փամբուխչյան

Սեպտեմբերի 27-Ին Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծված պատերազմի ընթացքում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների՝ փրկարար եւ հրշեջ 227 աշխատակից կամավորական խմբով մեկնել Է առաջնագիծ։

«Արմենպրես»-ում այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԻՆ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը՝ մանրամասնելով, որ նրանք եղել են Մարտունի-Հադրութ հատվածում․ «Իրենք գտնվել են հենց առաջնագծում, պահել են հողերը, որոնք մինչ այժմ մեր վերահսկողության տակ են»։

Վերապատրաստման փուլը ներառյալ ԱԻՆ աշխատակիցները առաջնագծում են եղել 20 օր։ Փամբուխչյանի խոսքով, բարեբախտաբար, զոհեր ու վիրավորներ չունեն։ ՀՀ ԱԻՆ-ը այժմ սկսել է պատերազմին մասնակցած իր ծառայողների պարգեւատրման գործընթաց․ բոլոր կամավորներին հանձնվել կամ դեռ պիտի հանձնվեն շքանշաններ։

Խոսելով պատերազմի ընթացքում ՀՀ ԱԻՆ-ի իրականացրած գործառույթների մասին՝ նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը մանրամասնեց, որ ԱԻՆ-ը աշխատել է մի քանի պրոֆիլներով․ «ԱԻՆ աշխատանքները՝ սկսած սեպտեմբերի 27-ից, եղել են բավականին հագեցած, ԱԻՆ-ը բացի իր հիմնական գործառույթներից, ստանձնել է հումանիտար օգնության կազմակերպումը, եւ կարծում եմ՝ թե՛ հասարակության շրջանում, թե՛ համակարգում բավականին դրական երանգներով է աշխատանքն ընդունվել եւ ընկալվել: Ամեն ինչ փորձել ենք անել, որ ԱԻՆ-ը հասանելի եւ պիտանի լինի պատերազմից հետո ստեղծված իրավիճակում»։

Փոխնախարարի խոսքով՝ ԱԻՆ-ը իրականացրել է նաեւ քաղաքացիների կողմից հավաքված կամ արտերկրի մեր հայրենակիցների կողմից ուղարկված բեռների տեսակավորման, պահեստավորման գործընթաց եւ ուղարկել դրանք Արցախ կամ Հայաստանի տարբեր քաղաքներում ու մարզերում ժամանակավորապես բնակվող արցախցիներին։

Բուժվարչության միջոցով ԱԻՆ-ը իրականացրել է նաեւ առաջին բուժօգնության ցուցաբերում, ունեցել է դաշտային հոսպիտալ։

Իրականացրել է նաեւ զոհված զինծառայողների դիերի դուրսբերման եւ տեղափոխման աշխատանքներ։

«ԱԻՆ փրկարար ուժերից գործուղված են եղել Արցախ, մշտապես ունեցել ենք մի քանի հոգի, որոնք Ստեփակաերտում եւ մյուս քաղաքներում օգնել են ապաստարանում գտնվող մեր հայրենակիցներին սննդի մատակարարման հարցում, ինչպես նաեւ՝ օգնել Արցախի փրկարար ծառայությանը ռմբակոծությունից հետո վերացնել դրա հետեւանքները, մարել հրդեհները, վերականգնել ենթակառուցվածքները»։

Հարցին՝ Արցախ մեկնած ծառայողների բացակայության պայմաններում հնարավոր եղե՞լ է թիկունքի աշխատանքները լիարժեք կազմակերպել, փոխնախարարը պատասխանեց․ «Տվյալ պահին ամենակարեւորը առաջնագիծն էր, եւ մենք այդ գիտակցումը ունեցել ենք, եւ մյուս աշխատակիցները կարողացել են համալրել, իրենց արտահերթ աշխատաքնով լրացնել այդ բացը, որովհետեւ 227 հոգին բավականին մեծ թիվ է, այն էլ՝ այս օրերին, բայց ամեն դեպքում, մենք դա հաղթահարեցինք եւ կարողացանք այնպես անել, որ չտուժեն ԱԻՆ-ի հիմնական գործառույթները»։

Անդրադառնալով այս փուլում տարվող աշխատանքներին՝ Արմեն Փամբուխչյանն ասաց, որ ՀՀ ԱԻՆ-ը այժմ հումանիտար արձագանքման միջոցով ապահովում է շինանյութերի կամ այլ բեռների տեղափոխումն Արցախ, իսկ բուն որոնողական աշխատանքները իրականացնում է Արցախի փրկարար ծառայության, խաղապահների եւ ՌԴ-ից ժամանած ԱԻՆ աշխատակիցների միջոցով․ «Ներկա պահին մարդկային ռեսուրսով աջակցություն չենք ցուցաբերում, որովհետեւ չկա դրա կարիքը, բայց մեր բեռնատար մեքենաները մշտապես պատրաստ են, քանի որ ժամանակ առ ժամանակ լինում է դրանց անհրաժեշտությունը»։

Փամբուխչյանի խոսքով՝ հումանիտար բեռների ստացումը պատերազմից հետո նվազել, սակայն չի դադարել։ «Պատերազմի օրերին մեր քաղաքացիները տարբեր կետերում հավաքում էին բեռները, իսկ այսօր հիմնական օգնությունը, որ ստանում ենք, արտասահմանից ստացվող բեռներն են, այսինքն՝ բեռների հավաքագրումը նվազել է, բայց շարունակվում է»,- ասաց նա։

Տպել
2378 դիտում

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ