Կառավարությունը հաստատեց «Այգ-1» արեւային ֆոտովոլտային ծրագրի մրցութային հանձնաժողովի կազմը

ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արեւային ֆոտովոլտային ծրագրի շրջանակում անցկացված նախաորակավորման ընթացակարգի արդյունքում նախաորակավորված մասնակիցների ցանկը եւ մրցութային հանձնաժողովի կազմը:

Ըստ հիմնավորման՝ որոշումը միտված է կանոնակարգելու «Մասդար Արմենիա ծրագիր» ներդրումային ծրագրի շրջանակում ՀՀ Արագածոտնի մարզի Թալին եւ Դաշտադեմ համայնքների վարչական տարածքներում «Այգ-1» 200 ՄՎտ դրվածքային հզորությամբ արեւային ֆոտովոլտային կայանի կառուցման նպատակով մրցույթի կազմակերպումը, անցկացումը եւ հաղթողի ընտրությունը:

Մրցույթի պատշաճ կազմակերպման, անցկացման եւ հաղթողի (ընտրված մասնակցի) ընտրության նպատակով առաջարկվում է՝

հաստատել Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արեւային ֆոտովոլտային ծրագրի շրջանակում անցկացված նախաորակավորման ընթացակարգի արդյունքում նախաորակավորված մասնակիցների ցանկը․

հաստատել Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արեւային ֆոտովոլտային ծրագրի մրցույթի ընթացակարգի մասնակցության «Հայտերի ներկայացման հրավերը», որով կանոնակարգվելու է հայտարարվելիք մրցույթի շրջանակում հաղթողի (ընտրված մասնակցի) ընտրության գործընթացը․

Հաստատել Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արեւային ֆոտովոլտային ծրագրի մրցութային հանձնաժողովի կազմը:

Հարցը զեկուցող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ նախաորակավորված մասնակիցների հետեւյալ ցանկն է առկա.

«Հիդրոչայնա Քորփորեյշն», «Գազպրոմ» էներգահոլդինգ» ՍՊԸ, «Աբու Դաբի ֆյուչեր էներջի քոմփանի» ՓԲԸ։

Պապիկյանն ասաց, որ Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արեւային ֆոտովոլտային ծրագրի մրցութային հանձնաժողովի հետեւյալն կազմն է առաջարկվում՝

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ՝ հանձնաժողովի նախագահ, արդարադատության նախարարի տեղակալ, ֆինանսների նախարարի տեղակալ եւ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ։

Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը առաջարկեց ցանկում ընդգրկել նաեւ էկոնոմիկայի փոխնախարարին, ինչին ի պատասխան՝ Պապիկյանն ասաց, որ կքննարկեն։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այսօր զեկուցվող հարցերը տեղավորվում էին նոյեմբերի 18-ին իր հրապարակած ճանապարհային քարտեզի մեջ։

«Նաեւ չզեկուցվող հարցերի փաթեթում ունենք այդպիսի հարցեր, որոնք ճանապարհային քարտեզի տրամաբանության մեջ են։ Մենք այս ուղղությամբ աշխատանքները պիտի շարունակենք»,- ասաց վարչապետը։

Տպել
667 դիտում

Վրաստանում տրանսպորտը դեռ չի գործի. կաշխատեն կորոնավիրուսի 5%-ից ցածր ցուցանիշի դեպքում

Վթարի վթարի հետևանքով մահացել է ՌԴ սպորտի վարպետ Արտեմ Միքայելյանը

Թուրքիան ու Ադրբեջանը փետրվարի 1-ից 12-ը Կարսում զորավարժություն կանցկացնեն

Facebook, Viber և WhatsApp հավելվածներում գործում են խարդախության սխեմաներ.Տեղեկատվության ստուգման կենտրոն

Կարբի գյուղի ջրատարում կնոջ դի է հայտնաբերվել. նա Ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից որոնվում էր որպես անհայտ կորած

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ռուսական կողմում կուտակված 450 մեքենա է սպասում

«Վաղուց ժամանակն է, որ մեր քաղաքացիները նախապատվությունը տան տեղական արտադրությանը». «Անիտեքս» ընկերության փոխտնօրեն

Թուրքիայի ափերի մոտ ռուսական նավ է խորտակվել. զոհվել է անձնակազմի 2 անդամ

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ղարաբաղ է վերադարձել ևս 177 փախստական

Արցախում նորից ընթացք է ստացել արտամարմնային բեղմնավորման (ԷԿՈ) պետական ծրագիրը. ԱՀ նախագահ

Յուրաքանչուր աշակերտ կարող է հաճախել մշակութային երեք հաստատություն. ԿԳՄՍ

Հրդեհ Էջմիածին քաղաքում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

ԱԻՆ-ը զգուշացնում է՝ ցրտելու է 17-20 աստիճանով, սպասվում է ձյուն, բուք, ցածր տեսանելիություն

ԱՏՄ ղեկավարը շրջայց է կատարել «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ

Թուրքիայում ընդդիմադիր կուսակցության փոխնախագահի դեմ զինված հարձակում է կազմակերպվել

ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ

Սյունիքի մարզում 30 մետր բարձրությամբ հսկայական դրոշ է տեղադրվել (տեսանյութ)

Վթար Երեւանի Մարշալ Բաբաջանյան փողոցում․ 15-ամյա վարորդն ու ուղեւորը հոսպիտալացվել են

Բագրավան գյուղի բակերից մեկում այրվել է 1200 հակ անասնակեր

ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գանգատ կներկայացնի ՄԻԵԴ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է. 340 բեռնատար կա կուտակված

Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի մինչեւ 6-ժամյա պլանային անջատումներ են սպասվում

Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է ՊՎԾ ղեկավար

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք. գրանցվել է 5 մահ

Արցախի շուրջօրյա էլեկտրամատակարարումը վերականգնված է. Արցախի նախագահը՝ կապի ու հաղորդակցության խնդիրների մասին

Մինասյանը պետք է պատասխան տա. Արարատ Միրզոյանը՝ լրտեսության մեղադրանքի մասին

ՊՆ փոխնախարար է նշանակվել Սուրեն Սահակյանը

Ակնհայտ սուտ է. ԱԱԾ-ն հերքում է Միքայել Մինասյանի մեղադրանքներն Արարատ Միրզոյանի հասցեին

Հայաստանում ադամանդագործության և ոսկերչական ոլորտների զարգացման համար ապետք է միավորվեն պետությունն ու ընկերությոնները

ԱՀ նախագահը ամերիկահայ վնասվածքաբան-օրթոպեդ Վրեժ Մանուկյանին պարգևատրել է Երախտագիտության մեդալով

Արցախում 50 հազար ծառ կտնկվի «1 դոլար = 1 ծառ» բանաձևով

Վարդենյաց լեռնանցքը Գեղարքունիքի մարզի կողմից դժվարանցանելի է, Լարսը փակ է

Ասկերանի շրջանի Նորագյուղ և Հովսեփավան համայնքներում սահմանվել են ելքի և մուտքի մասնակի սահմանափակումներ

Հայաստանում առաջին անգամ կորոնավիրուսի սեքվենավորման փորձ է կատարվել

Մեր գյումրեցի տղան լավ է. պատգամավոր Նազելի Բաղդասարյանը տեսակցել է օրեր առաջ հրազենային վիրավորում ստացած զինծառայողին

23-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և բերման է ենթարկվել

10 ոսկե, 5 արծաթե, 2 բրոնզե մեդալ. հայ դպրոցականների՝ միջազգային Ժաուտիկովյան օլիմպիադայի ձեռքբերումները

Սահադաշտում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով անչափահաս է տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ. shamshyan.com

Հայրենիքի փրկության շարժմանը մասնակցում էին նաեւ նախկին ու ներկա քաղաքապետեր

Իրանում «Radteb Naghsh-e Jahan» ընկերության տնօրենը հայտարարել է Հայաստանում տնտեսական գործունեություն սկսելու մասին