Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքների բնակիչներին հյուրընկալելու համար փոխհատուցում կտրվի

ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման վեցամսյա սոցիալական աջակցության միջոցառումը:

Հարցը զեկուցող աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը ասաց, որ Արցախի քաղաքացիների մի մասը իր կեցությունն ապահովում է ՀՀ-ում՝ մասնավոր տներում ՀՀ քաղաքացիների հյուրընկալության արդյունքում։ Միջոցառումը ենթադրում է ֆինանսական աջակցություն տալ քաղաքացիներին, որոնք իրենց բնակարանները կամ տները տրամադրում են այն արցախցիներին, որոնց բնակավայրերը պատերազմի հետեւանքով չեն գտնվում Արցախի վերահսկողության ներքո։

«Յուրաքանչյուր չափահաս անձի համար ՀՀ-ում 30 հազար դրամ փոխհատուցում եւ Արցախում, եթե կտան հյուրընկալող կացարան, 45 հազար դրամ։ Միջոցառումը ենթադրում է, որ կրելու է ժամանակավոր բնույթ՝ 6 ամիս, այսինքն՝ յուրաքանչյուր ամիս իրականացվելու է ծախսերի փոխհատուցում»,- ասաց Առաքելյանը։

Նախարարը նշեց, որ դիմելու համար անհրաժեշտ է, որ այն քաղաքացիները, որոնք տրամադրում են իրենց կացարանը, դիմեն էլեկտրոնային եղանակով՝ կցելով նաեւ այն քաղաքացիների տվյալները, ում հյուրընկալում են։ Դրա հիման վրա յուրաքանչյուր ամիս կիրականացվի իրենց կացարանի տրամադրման որոշակի փոխհատուցում նշված գումարների չափով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ եթե քաղաքացիները հյուրընկալում են նշված համայնքներից ընտանիքների կամ անձանց, դիմում են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն։ Արցախում հյուրընկալելու դեպքում 1 անձի դիմաց՝ ստանում 45 հազար դրամ, ՀՀ-ում հյուրընկալելու դեպքում՝ 30 հազար դրամ։

Տպել
1332 դիտում

Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը չի կալանավորվի. դատարանը մերժեց քննիչի միջնորդությունը

Զանգել են Քաշաթաղի նախկին բնակիչներին եւ վաղը կանչել հրապարակ. «Մեզ ուզում են ներքաշել Փաշինյանի դեմ պայքարի մեջ»

Մեխակ Արզումանյանը նշանակվել է ՆԳ նախարարության համակարգում գործող ԱԻ պետական ծառայության տնօրեն

Հավաքվել են հարյուրավոր արկղեր. Վենետիկից մարդասիրական օգնություն կուղարկվի պատերազմից տուժած հայ բնակչությանը

Ասում էր՝ չվախենաս, հետ կգամ, ես քեզ սիրում եմ. մայոր Սարգիս Նավասարդյանն անմահացավ Շուշիում (տեսանյութ)

JTI ընկերությունը ճանաչվել է Լավագույն գործատու Հայաստանում

Պուտինի ու Բայդենի հեռախոսազրույցը՝ առաջատար լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում. ինչու է այն կարևոր

Ապարանը զարգացման բարձր տեմպեր է արձանագրում (տեսանյութ)

Հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը չի փոփոխվել

Հայկ Մարությանը մասնակցել է Լենինգրադի պաշարման ավարտի 77-ամյա տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողությանը

Ֆինանսների փոխնախարարը Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հարցեր

Իրենց իսկ շահերից է բխում ժողով չանցկացնել. ՀՖՖ գլխավոր տնօրենը՝ նոր կանոնադրության և 9 անդամների ժողով հրավիրելու մասին

31-ամյա ջաղացաձորցին գողացած հեռուստացույցը նվիրել էր զոքանչին. հարուցվել է քրեական գործ (տեսանյութ)

«Հավանաբար արդեն բժշկի կարիք կա». քաղաքագետները եւ պատգամավորները՝ Վազգեն Մանուկյանի երեկվա հայտարարությունների մասին

Խեղճ կնոջը հասցրել են ինքնասպանության․ նախկին պատգամավորը՝ հարսի ինքնասպանության հնարավոր պատճառների մասին

Հայտնի է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպման օրը

Արտեմ Հարությունյանը նշանակվել է ԱՀ ՆԳՆ ոստիկանության պետ

Շրջակա միջավայրի նախարարությունը և Ագրարային համալսարանը համագործակցության հուշագիր են կնքել

«Путешествую без COVID-19». ԱԳՆ-ն ներկայացրել է ՌԴ այն քաղաքների ցանկը, ուր հնարավոր է մեկնել

Երիտասարդության ռազմավարությունը պետք է մշակվի  երիտասարդների ձանը լսելով. ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Իրականացվել են մարտական հերթապահության հերթափոխի նախապատրաստական աշխատանքներ

Տիգրան Հարությունյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ

Ջավախքում մեկ օրում երկու ինքնասպանություն է տեղի ունեցել․ մանրամասներ

Հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման ևս մեկ վկայություն. Ֆրանսիական կրթահամալիրում նոր դասասենյակ է բացվել

Արմելլա Շաքարյանը նշանակվել է Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

ՊԵԿ հարկային տեսուչները կաշառք են պահանջել, ստացել ու բռնվել (տեսանյութ)

ԿԳՄՍ նախարարը հաղթող թեկնածուներից ոչ մեկին դպրոցի տնօրեն դեռ չի նշանակել․ բողոքներն առայժմ քննում են

Ստուգումներ են անցկացվել մարտական հենակետերում

9 մարզի 101 հիմնական ու միջնակարգ դպրոցում հեռավար ձևաչափով ուսուցումն իրականացնելու հնարավորություն է ստեղծվել

Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր ավտոճանապարհներին առկա է մերկասառույց

Սուրեն Պապիկյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության փոխտնօրեն Բերտրան Վալկենարին

Հայագիտական կենտրոնների թիվը կավելանա եւս երկուսով

Վարչական վարույթներ են հարուցվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի որոշ դպրոցներում

Լարված ու անելանելի պայմաններում արագ կողմնորոշվելու շնորհիվ առաջադրված մարտական խնդիրները բարձր մակարդակով են կատարել

Արա Այվազյանը Լավրովի հետ հեռախոսազրույցում ընգծել է ռազմագերիների, պատանդների, պահվող այլ անձանց վերադարձի մասին

Դուրս եմ եկել Covid-ի հետ կապված քննիչ հանձնաժողովի կազմից․ Արտակ Մանուկյան

Փետրվարի 1-ից ՌԴ մուտք գործելու համար հնարավոր է թեստ հանձնել առայժմ միայն երկու լաբորատորիայում, գինը՝ 15 հազար դրամ

Զինծառայողներն արյուն են հանձնել

Վահան Քերոբյանը և Անդրեա Վիկտորինը քննարկել են համագործակցության հետագա խորացման հնարավորությունները

Արագածոտնի նախկին մարզպետը մեղադրանքն անհիմն է որակում. նրան կալանավորելու միջնորդությունը կքննվի այսօր