Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում պատերազմի հետեւանքով անշարժ գույքին հասցված վնասները կփոխհատուցվեն

ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում հրետակոծության հետեւանքով Հայաստանի Հանրապետության համայնքներում քաղաքացիների անշարժ գույքին հասցված վնասների փոխհատուցման նպատակով տրամադրվող աջակցության միջոցառումը։

Հարցը զեկուցող աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց՝ քանի որ ավերածությունների հետեւանքով տեղի են ունեցել անշարժ եւ շարժական գույքերի վնասներ, միջոցառմամբ որոշվեց փոխհատուցել անշարժ գույքի վնասների համար։

Հիմնականում Սյունիքի եւ մի փոքր հատված Գեղարքունիքի մարզում են գտնվում այդ անշարժ գույքերը, խոսքն ընդհանուր առմամբ մոտ 75 անշարժ գույքի մասին է։

«Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, քաղաքաշինության կոմիտեի կողմից մարզպետարանների միջոցով ներկայացված են հաշվարկները ավերածությունների թվային տեսքով փոխհատուցման չափի առումով։ Քաղաքացիներին կտրամադրվի այդ փոխհատուցումը, քանի որ հիմնականում փոքր չափի են կազմում դրանք։ Միայն 1 դեպքում է ամբողջական տունը վնասվել, որտեղ հնարավոր չէ հետագա բնակություն հաստատել։ Լրացուցիչ քննարկում է իրականացվում կոնկրետ այդ ընտանիքին առանձին կացարանով ապահովելու համար։

Նաեւ կան որոշակի վնասներ շարժական գույքի առումով: Այդ մասով լրացուցիչ Կառավարությանը միջոցառում կներկայացվի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ հիմա համոզվա՞ծ են, որ այս որոշմամբ քաղաքացիների վնասը լիարժեք փոխհատուցում են, Առաքելյանը պատասխանեց, որ բացի 1 դեպքից, երբ տան ամբողջական վնասը պետք է փոխհատուցվի, մնացածն ամբողջությամբ փոխհատուցվում է։ Նա հավելեց, որ կանխիկ գումար է տրվում քաղաքացիներին, որ իրենք վերականգնեն իրենց տները։

Փաշինյանը նաեւ հարցրեց, թե ե՞րբ կարող են քաղաքացիներն այդ գումարը ստանալ, ի պատասխան՝ նախարարն ասաց. «Առաջիկա օրերին արդեն կհաստատվի այդ մեխանիզմը։ Օնլայն տարբերակով դիմելու են, ներկայացնեն տվյալները, 5 օրվա ընթացքում հաստատումը կլինի, եւ կփոխանցեն գումարը բանկային հաշվին։ Առավելագույնը 15-20 օրվա ընթացքում ամբողջությամբ կիրականացվի գործընթացը»։

Առաքելյանի խոսքով՝ ամբողջ ցանկն ունեն, եւ աշխատակիցները չեն սպասի դիմումներին եւ կապ կհաստատեն այդ անձանց հետ։

Տպել
1228 դիտում

Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը չի կալանավորվի. դատարանը մերժեց քննիչի միջնորդությունը

Զանգել են Քաշաթաղի նախկին բնակիչներին եւ վաղը կանչել հրապարակ. «Մեզ ուզում են ներքաշել Փաշինյանի դեմ պայքարի մեջ»

Մեխակ Արզումանյանը նշանակվել է ՆԳ նախարարության համակարգում գործող ԱԻ պետական ծառայության տնօրեն

Հավաքվել են հարյուրավոր արկղեր. Վենետիկից մարդասիրական օգնություն կուղարկվի պատերազմից տուժած հայ բնակչությանը

Ասում էր՝ չվախենաս, հետ կգամ, ես քեզ սիրում եմ. մայոր Սարգիս Նավասարդյանն անմահացավ Շուշիում (տեսանյութ)

JTI ընկերությունը ճանաչվել է Լավագույն գործատու Հայաստանում

Պուտինի ու Բայդենի հեռախոսազրույցը՝ առաջատար լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում. ինչու է այն կարևոր

Ապարանը զարգացման բարձր տեմպեր է արձանագրում (տեսանյութ)

Հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը չի փոփոխվել

Հայկ Մարությանը մասնակցել է Լենինգրադի պաշարման ավարտի 77-ամյա տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողությանը

Ֆինանսների փոխնախարարը Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հարցեր

Իրենց իսկ շահերից է բխում ժողով չանցկացնել. ՀՖՖ գլխավոր տնօրենը՝ նոր կանոնադրության և 9 անդամների ժողով հրավիրելու մասին

31-ամյա ջաղացաձորցին գողացած հեռուստացույցը նվիրել էր զոքանչին. հարուցվել է քրեական գործ (տեսանյութ)

«Հավանաբար արդեն բժշկի կարիք կա». քաղաքագետները եւ պատգամավորները՝ Վազգեն Մանուկյանի երեկվա հայտարարությունների մասին

Խեղճ կնոջը հասցրել են ինքնասպանության․ նախկին պատգամավորը՝ հարսի ինքնասպանության հնարավոր պատճառների մասին

Հայտնի է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպման օրը

Արտեմ Հարությունյանը նշանակվել է ԱՀ ՆԳՆ ոստիկանության պետ

Շրջակա միջավայրի նախարարությունը և Ագրարային համալսարանը համագործակցության հուշագիր են կնքել

«Путешествую без COVID-19». ԱԳՆ-ն ներկայացրել է ՌԴ այն քաղաքների ցանկը, ուր հնարավոր է մեկնել

Երիտասարդության ռազմավարությունը պետք է մշակվի  երիտասարդների ձանը լսելով. ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Իրականացվել են մարտական հերթապահության հերթափոխի նախապատրաստական աշխատանքներ

Տիգրան Հարությունյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ

Ջավախքում մեկ օրում երկու ինքնասպանություն է տեղի ունեցել․ մանրամասներ

Հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման ևս մեկ վկայություն. Ֆրանսիական կրթահամալիրում նոր դասասենյակ է բացվել

Արմելլա Շաքարյանը նշանակվել է Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

ՊԵԿ հարկային տեսուչները կաշառք են պահանջել, ստացել ու բռնվել (տեսանյութ)

ԿԳՄՍ նախարարը հաղթող թեկնածուներից ոչ մեկին դպրոցի տնօրեն դեռ չի նշանակել․ բողոքներն առայժմ քննում են

Ստուգումներ են անցկացվել մարտական հենակետերում

9 մարզի 101 հիմնական ու միջնակարգ դպրոցում հեռավար ձևաչափով ուսուցումն իրականացնելու հնարավորություն է ստեղծվել

Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր ավտոճանապարհներին առկա է մերկասառույց

Սուրեն Պապիկյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության փոխտնօրեն Բերտրան Վալկենարին

Հայագիտական կենտրոնների թիվը կավելանա եւս երկուսով

Վարչական վարույթներ են հարուցվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի որոշ դպրոցներում

Լարված ու անելանելի պայմաններում արագ կողմնորոշվելու շնորհիվ առաջադրված մարտական խնդիրները բարձր մակարդակով են կատարել

Արա Այվազյանը Լավրովի հետ հեռախոսազրույցում ընգծել է ռազմագերիների, պատանդների, պահվող այլ անձանց վերադարձի մասին

Դուրս եմ եկել Covid-ի հետ կապված քննիչ հանձնաժողովի կազմից․ Արտակ Մանուկյան

Փետրվարի 1-ից ՌԴ մուտք գործելու համար հնարավոր է թեստ հանձնել առայժմ միայն երկու լաբորատորիայում, գինը՝ 15 հազար դրամ

Զինծառայողներն արյուն են հանձնել

Վահան Քերոբյանը և Անդրեա Վիկտորինը քննարկել են համագործակցության հետագա խորացման հնարավորությունները

Արագածոտնի նախկին մարզպետը մեղադրանքն անհիմն է որակում. նրան կալանավորելու միջնորդությունը կքննվի այսօր