Պետությունը կազմալուծված է. ինչպե՞ս է Արցախում եւ Հայաստանում ընդունվել Վիտալի Բալասանյանի նշանակումը

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Վիտալի Բալասանյանի նշանակումը հանրային շրջանակներում որոշակի զարմանք է առաջացրել՝ հաշվի առնելով Բալասանյանի ծայրահեղ ընդդիմադիր կեցվածքն ու նախկինում արված հայտարարությունները:

Ոմանք այդ որոշումն այնքան աբսուրդային են համարել, որ համացանցային գրառումներով այսօր ԱՀ նախագահին առաջարկում էին մի պաշտոն էլ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին տալ:

Հիշեցնենք, որ Վիտալի Բալասանյանը Արցախի հերոս է, նա Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցրել է նաեւ 2016-2019 թվականներին:

Արցախում, սակայն, այս որոշումը նորմալ են ընդունել: Արցախի Ազգային վերածնունդ կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը մեզ հետ զրույցում ասաց.

«Ես երկու օր Ստեփանակերտում տարբեր հանդիպումներ ունեցա քաղաքական տարբեր դեմքերի հետ, նորմալ պրոցես է գնում: Նոր իշխանություն է ձեւավորվում»,- ասաց նա:

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված իշխանության փոփոխությունը՝ քաղաքական գործիչը պատասխանեց. «Պատերազմով, ինչո՞վ: Պետությունը կազմալուծված է, քաղաքական համակարգը կազմալուծված է, պետական կառավարման համակարտգը կազմալուծված է, նոր մարտահրավերների առջեւ ենք կանգնել, նոր իրականության»:

Նախկին պատգամավորը ընդգծեց, որ շուտով, երբ ավարտվի իշխանության ձեւավորման այս պրոցեսը՝ Ազգային վերածնունդը այդ ամենի մասին հայտարարությամբ հանդես կգա:

Վստահեցրեց՝ բոլոր հարցերի պատասխանը կլինի:

Քաղաքագետ Լեւոն Շիրինյանն էլ, անդրադառնալով Արցախում սկսված կադրային փոփոխություններին՝ նկատեց, որ դրանք պիտի լինեն ոչ միայն պիտանի, այլեւ հանրության կողմից ընդունելի: «Հիմա չի կարելի հենց էնպես նշանակումներ անել: Լարված է հասարակությունը, արտակարգ իրավիճակ է: Նախագահը ուզի, չուզի պետք է ինչ-որ բաներ անի վիճակը հաղթահարելու համար»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Արցախի նախագահի հրամանագրով այսօր Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական եւ բնակարանային հարցերի նախարար է նշանակվել Լուսավոր Հայաստան կուսակցության ներկայացուցիչ Մանե Թանդիլյանը:

Ինչպես նրա, այնպես էլ Վիտալի Բալասանյանի նշանակումները ԱՀ նախագահը բացատրել է ազգային համաձայնության իշխանության ձեւավորմամբ:

«Մեր Հայրենիքի համար այս ծայրահեղ ծանր շրջանում քաղաքական խորհրդակցություններ եմ սկսել քաղաքական ու հասարակական լայն շրջանակների հետ՝ քննարկելու համար առկա մարտահրավերներն ու ապագայի անելիքները: Դրանց միջանկյալ արդյունքներով հնարավորություն եմ տեսնում, որ կկարողանանք ձեւավորել ազգային համաձայնության իշխանություն՝ համատեղելու համար բոլորիս ջանքերը՝ հանուն Հայրենիքի անվտանգության ու զարգացման եւ ժողովրդի բարօրության»,- ավելի վաղ գրել էր Հարությունյանը՝ հավելելով, որ հորդորում է բոլոր-բոլորին՝ համախմբվել եւ միասնական ջանքերով ոչ միայն դուրս գալ այս իրավիճակից, այլ նաեւ բռնել ճամփան երկարատեւ զարգացման ու զորացման:

Տպել
6789 դիտում

Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը չի կալանավորվի. դատարանը մերժեց քննիչի միջնորդությունը

Զանգել են Քաշաթաղի նախկին բնակիչներին եւ վաղը կանչել հրապարակ. «Մեզ ուզում են ներքաշել Փաշինյանի դեմ պայքարի մեջ»

Մեխակ Արզումանյանը նշանակվել է ՆԳ նախարարության համակարգում գործող ԱԻ պետական ծառայության տնօրեն

Հավաքվել են հարյուրավոր արկղեր. Վենետիկից մարդասիրական օգնություն կուղարկվի պատերազմից տուժած հայ բնակչությանը

Ասում էր՝ չվախենաս, հետ կգամ, ես քեզ սիրում եմ. մայոր Սարգիս Նավասարդյանն անմահացավ Շուշիում (տեսանյութ)

JTI ընկերությունը ճանաչվել է Լավագույն գործատու Հայաստանում

Պուտինի ու Բայդենի հեռախոսազրույցը՝ առաջատար լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում. ինչու է այն կարևոր

Ապարանը զարգացման բարձր տեմպեր է արձանագրում (տեսանյութ)

Հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը չի փոփոխվել

Հայկ Մարությանը մասնակցել է Լենինգրադի պաշարման ավարտի 77-ամյա տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողությանը

Ֆինանսների փոխնախարարը Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հարցեր

Իրենց իսկ շահերից է բխում ժողով չանցկացնել. ՀՖՖ գլխավոր տնօրենը՝ նոր կանոնադրության և 9 անդամների ժողով հրավիրելու մասին

31-ամյա ջաղացաձորցին գողացած հեռուստացույցը նվիրել էր զոքանչին. հարուցվել է քրեական գործ (տեսանյութ)

«Հավանաբար արդեն բժշկի կարիք կա». քաղաքագետները եւ պատգամավորները՝ Վազգեն Մանուկյանի երեկվա հայտարարությունների մասին

Խեղճ կնոջը հասցրել են ինքնասպանության․ նախկին պատգամավորը՝ հարսի ինքնասպանության հնարավոր պատճառների մասին

Հայտնի է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպման օրը

Արտեմ Հարությունյանը նշանակվել է ԱՀ ՆԳՆ ոստիկանության պետ

Շրջակա միջավայրի նախարարությունը և Ագրարային համալսարանը համագործակցության հուշագիր են կնքել

«Путешествую без COVID-19». ԱԳՆ-ն ներկայացրել է ՌԴ այն քաղաքների ցանկը, ուր հնարավոր է մեկնել

Երիտասարդության ռազմավարությունը պետք է մշակվի  երիտասարդների ձանը լսելով. ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Իրականացվել են մարտական հերթապահության հերթափոխի նախապատրաստական աշխատանքներ

Տիգրան Հարությունյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ

Ջավախքում մեկ օրում երկու ինքնասպանություն է տեղի ունեցել․ մանրամասներ

Հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման ևս մեկ վկայություն. Ֆրանսիական կրթահամալիրում նոր դասասենյակ է բացվել

Արմելլա Շաքարյանը նշանակվել է Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

ՊԵԿ հարկային տեսուչները կաշառք են պահանջել, ստացել ու բռնվել (տեսանյութ)

ԿԳՄՍ նախարարը հաղթող թեկնածուներից ոչ մեկին դպրոցի տնօրեն դեռ չի նշանակել․ բողոքներն առայժմ քննում են

Ստուգումներ են անցկացվել մարտական հենակետերում

9 մարզի 101 հիմնական ու միջնակարգ դպրոցում հեռավար ձևաչափով ուսուցումն իրականացնելու հնարավորություն է ստեղծվել

Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր ավտոճանապարհներին առկա է մերկասառույց

Սուրեն Պապիկյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության փոխտնօրեն Բերտրան Վալկենարին

Հայագիտական կենտրոնների թիվը կավելանա եւս երկուսով

Վարչական վարույթներ են հարուցվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի որոշ դպրոցներում

Լարված ու անելանելի պայմաններում արագ կողմնորոշվելու շնորհիվ առաջադրված մարտական խնդիրները բարձր մակարդակով են կատարել

Արա Այվազյանը Լավրովի հետ հեռախոսազրույցում ընգծել է ռազմագերիների, պատանդների, պահվող այլ անձանց վերադարձի մասին

Դուրս եմ եկել Covid-ի հետ կապված քննիչ հանձնաժողովի կազմից․ Արտակ Մանուկյան

Փետրվարի 1-ից ՌԴ մուտք գործելու համար հնարավոր է թեստ հանձնել առայժմ միայն երկու լաբորատորիայում, գինը՝ 15 հազար դրամ

Զինծառայողներն արյուն են հանձնել

Վահան Քերոբյանը և Անդրեա Վիկտորինը քննարկել են համագործակցության հետագա խորացման հնարավորությունները

Արագածոտնի նախկին մարզպետը մեղադրանքն անհիմն է որակում. նրան կալանավորելու միջնորդությունը կքննվի այսօր