Սոցնախարարության Արմավիրի տարածքային բաժնում քաղաքացուն հին հասցե են տրամադրել․ ստացականների խմբաքանակը սխալով է եղել

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության Արմավիրի տարածքային բաժնում Արցախյան այս պատերազմում զոհված զինծառայողի հարազատին տրամադրված տեղեկանքում նշվում է ինտերնետային կայքի հասցե, որն արդեն վաղուց չի չի գործում։ Այդ հասցեն տրվում է, որպեսզի քաղաքացին նշված հարթակում հետեւի իր դիմումի կարգավիճակին՝ հարազատի մահվան նպաստը ստանալու համար բանկ այցելելուց առաջ։ Խոսքը epension.am հասցեի մասին է։

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության լրատվական ծառայությունից «Հայկական ժամանակին» հայտնեցին, որ epension.am-ը նախկինում ծառայել է որպես կենսաթոշակային պարտադիր եւ կուտակային բաղադրիչների հանրային պորտալ ու վաղուց արդեն չի գործում։

Ինչ վերաբերում է տարածքային բաժնում քաղաքացուն սխալ տեղեկություն պարունակող  ստացական տրամադրելուն, նախարարությունից նշեցին, որ ստացականներով զբաղվում են ոչ թե իրենք, այլ գործընկեր կազմակերպությունը ու որ ստացականների որոշ խմբաքանակ տեխնիկական խոտանով է եղել։ Թե ո՞ր կազմակերպությունն է ստացական տրամադրում սոցհարցերի նախարարության տարածքային բաժիններին, առաջարկեցին պարզել արդարադատության նախարարությունից։

Մեր հարցին, թե սխալ տեղեկություն տրամադրող աշխատակիցները պատասխանատվության չե՞ն ենթարկվել կամ նախազգուշացվել, ԱՍՀՆ-ից նկատեցին՝ գործընկերային հիմունքներով տեխնիկական խնդիրն իրենց կողմից ներկայացվել եւ կարճ ժամկետում շտկվել է: «Անկախ ստացականից, տարածքային բաժիններում էլ աշխատակիցները բոլոր շահառուներին հենց տեղում բանավոր տեղեկատվություն են տրամադրում դիմելու եւ գումարը ստանալու ընթացակարգի, ժամկետի մասին»,- վստահեցրին նախարարությունից:

Նշեցին, որ քաղաքացուն տված ստացականը հավանաբար հենց վերը նշված տեխնիկական խնդիր ունեցող ստացականի ձեւաթղթի փոքր խմբաքանակից է եղել:

Զոհված զինծառայողների թաղման նպաստը (700 հազար դրամ) ստանալու համար հարազատները կարող են այցելել սոցիալական ապահովութան ծառայության ցանկացած տարածքային բաժին, որտեղից էլ ստացական են տրամադրում գումարը հետագայում բանկի միջոցով ստանալու համար։ ՀՀ ԱՍՀՆ-ից հայտնեցին, որ դիմումի հիման վրա 1-2 օրյա ժամկետում, բանկով կարելի է ստանալ սահմանված գումարը:

Բացի այդ, օնլայն ssa.am կայքում կա «առցանց դիմում թաղման նպաստ» բաժին, հենց գլխավոր էջի վրա է։ Քաղաքացիները կարող են նաեւ այդ տարբերակով դիմել թաղման նպաստի համար։

Նշենք նաեւ, որ ստացականում առկա է թեժ գծի 114 հեռախոսահամարը, որի միջոցով շահառուին անհրաժեշտ տեղեկատվությունը եւս հասանելի է։

Տպել
1188 դիտում

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա