Վարչապետը ՀԱՊԿ նիստում առաջնահերթ է համարել ցանկացած սադրանքի բացառումն ու գերիների և զոհվածների մարմինների փոխանակումը

Վարչապետի լրատվական ծառայությունը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի առցանց նիստին: Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահի պաշտոնակատար Թալանթ Մամիտովը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է.

«Հարգելի նախագահող,
Հարգելի գործընկերներ,
Հարգելի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար,

Ուրախ եմ ողջունել ձեզ այսօրվա հանդիպմանը, որն ամփոփում է Ռուսաստանի Դաշնության նախագահությունը մեր կազմակերպությունում: Ռուսաստանի նախագահության առաջնահերթություններն ուղղված էին ՀԱՊԿ զարգացման հրատապ խնդիրների լուծմանը և մեր համագործակցության բարելավմանը: Մենք շնորհակալ ենք բոլորիս համար դժվար այս ժամանակահատվածում կատարված աշխատանքի համար:

Ես կցանկանայի նաև շնորհակալություն հայտնել Ստանիսլավ Վասիլիի Զասին և ՀԱՊԿ ամբողջ քարտուղարությանը՝ այսօրվա հանդիպումը հեռակա կազմակերպելու և ընդհանուր առմամբ համաճարակի պայմաններում իրականացվող աշխատանքի համար: Եվ, իհարկե, օգտվելով առիթից՝ կցանկանայի ողջունել Ղրղզստանի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Թալանթ Մամիտովին, որը առաջին անգամ է մասնակցում մեր կազմակերպության նիստին:

Սիրելի բարեկամներ,

Հայ ժողովրդի համար վերջին երկու ամիսները եղել են ագրեսիայի դիմակայության շրջան: Ադրբեջանը, որին աջակցում էին Թուրքիան և Մերձավոր Արևելքից հավաքագրված ահաբեկիչ վարձկանները, պատերազմ սանձազերծեց հայ ժողովրդի դեմ:

Ինչպես ձեզ հայտնի է, Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ դադարեցնել ռազմական գործողությունները և պայմանավորվել իրավիճակի լարվածության նվազեցման միջոցառումների շուրջ:

Արդեն ավելի քան երեք շաբաթ է՝ ռազմական գործողություններն ավարտվել են: Հակամարտության գոտում տեղակայված են ռուս խաղաղապահները, սակայն այսօր էլ մենք դեռևս ունենք մի շարք անհետաձգելի խնդիրներ:

Առաջին հերթին ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև մահացածների մարմինների փոխանակումն է և անհետ կորածների ճակատագրի պարզումը: Դրանք հարցեր են, որոնք ենթակա չեն հետաձգման: Հայկական կողմը պատրաստ է ինտենսիվացնել իր գործողություններն այս գործընթացի արագացման և դրա արդյունավետության բարձրացման համար: Միաժամանակ, անհրաժեշտ է բացառել ռազմագերիների և պահվող անձանց նկատմամբ բռնությունն ու նրանց արժանապատվությունը ոտնահարող դեպքերը:

Երկրորդը պայմաննհերի ստեղծումն է արցախցիների՝ իրենց տներ վերադարձի, Լեռնային Ղարաբաղում բնականոն կյանքի վերականգնման համար: Մարդիկ պետք է վստահ լինեն, որ իրենք անվտանգության մեջ են և կարող են շարունակել ապրել իրենց հողում: Մի քանի տասնյակ հազար արցախցիներ արդեն վերադարձել են իրենց տներ, և մենք գործադրում ենք բոլոր ջանքերը՝ մեր հայրենակիցներին օգնելու և աջակցելու համար:

Բացի այդ, անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել ադրբեջանական զորքերի կողմից զբաղեցված տարածքներում գտնվող հայ ժողովրդի մշակութային ու կրոնական հուշարձանների պաշտպանության համար:

Ի վերջո, կարևոր է ապահովել տրանսպորտային հաղորդակցության անվտանգ գործունեությունը: Անհրաժեշտ է բացառել ցանկացած սադրանք և ստեղծել նորմալ պայմաններ՝ Արցախի ժողովրդի կենսագործունեության համար անհրաժեշտ ենթակառուցվածքների գործառնության համար: Իմ կողմից նշված բոլոր միջոցառումները, ներառյալ՝ տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, անհրաժեշտ են՝ երկար և հուսալի խաղաղության ամուր հիմք ստեղծելու համար:

Հարգելի գործընկերներ,

Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Արցախի ու Հայաստանի միջև կապն ապահովող Լաչինի միջանցքով տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբն այսօր այս տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման երաշխավորն է:

Այս առումով ցանկանում եմ առանձնահատուկ ընդգծել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բացառիկ դերը: Ռազմական գործողությունների 44 օրվա ընթացքում մենք եղել ենք մշտական կապի մեջ և քննարկել անհրաժեշտ քայլերը՝ արյունահեղության դադարեցման և մարդկանց կյանքը պաշտպանելու համար: Վլադիմիր Վլադիմիրիի հետ այսօր ևս սերտորեն աշխատում ենք այնպիսի խնդիրների լուծման համար, ինչպիսիք են՝ անհետ կորածների որոնումը, ռազմագերիների, պահվող անձանց, զոհվածների մարմինների փոխանակումը:

Ելույթիս վերջում ցանկանում եմ շնորհավորել Տաջիկստանին՝ ՀԱՊԿ նախագահությունն ընդունելու կապակցությամբ: Ցանկանում եմ հավաստիացնել, որ Հայաստանը հանձնառու է Տաջիկստանի նախագահության առաջնահերթությունները կյանքի կոչելու ուղղությամբ համատեղ ակտիվ աշխատանքների իրականացմանը:

Շնորհակալություն ուշադրության համար»։

Նիստի ընթացքում քննարկվել են կազմակերպության շրջանակում դաշնակցային փոխգործակցությանը, ՀԱՊԿ-ի շարունակական արդյունավետության բարձրացմանը վերաբերող մի շարք հարցեր: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային ու միջազգային անվտանգության արդիական խնդիրների շուրջ:

Տպել
1385 դիտում

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Ռեստորանում «Ջերմուկ»-ի շիշը կոտրվել է, ապակյա բեկորը վնասել է 32-ամյա երիտասարդի աչքը

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել