Լավրովը խոսել է Ղարաբաղյան հակամարտության գերիների ու զոհերի փոխանակման գործընթացի, ՀԱՊԿ նիստի որոշումների մասին

Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասնակիցների կողմից ռազմագերիների եւ զոհված զինծառայողների դիերի փոխանակման գործընթացներում միտումնավոր հետաձգումներ Ռուսաստանը չի նկատել, սակայն կան բարդություններ այս հարցում առաջընթաց ունենալու համար, որոնք օբյեկտիվ են: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգել Լավրովը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի առցանց նիստի ավարտին կայացած ասուլիսի ժամանակ:

«Մահացածների թիվը փոքր չէ, մենք շահագրգռված ենք այս հումանիտար ճգնաժամի՝ հնարավորինս արագ լուծմամբ, ինչի համար մեր խաղաղապահները մի շարք հստակ քայլեր են արել։ Այս հարցի շուրջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարերաբար հեռախոսազրույցներ, քննարկումներ են ունենում,  նման շփումները վերջին շաբաթների, օրերի ընթացքում քիչ չեն եղել»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Սերգեյ Լավրովը նշել է, որ ՌԴ խաղաղապահները եւս անհետ կորած անձանց եւ զոհվածների մարմինների փոխանակման խնդիրներին մեծ ուշադրություն են դարձրել ու դարձնում: Նրանք այդ խնդրով զբաղվել են նաեւ այն ժամանակ, երբ ԿԽՄԿ աշխատակիցները տեղում չեն եղել: Այժմ, ըստ Լավրովի, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները ծրագրում են ընդլայնել իրենց ներկայությունը տարածաշրջանում, այդ թվում՝ Բաքվում ու Երեւանում: 

«Հաշվի առնելով տեղանքը, ռազմական գործողությունների ընթացքը, դրանց դադարից անմիջապես հետո հնարավոր չի եղել զբաղվել այդ հարցերով։ Հուսանք, որ մասնագետների ներկայությունը կարագացնի աշխատանքները, խաղաղապահները եւս կօգնեն, սակայն փաստ է այն, որ կան օբյեկտիվ դժվարություններ, որոնք, կարծում եմ արագ կլուծվեն»,- ասել է Սերգեյ Լավրովը։

Նա նշել է, որ կազմակերպության արտգործնախարարների հանդիպմանը Լեռնային Ղարաբաղում ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի օգտագործման վերաբերյալ գաղափարներ չեն արտահայտվել:

Խոսելով այլ թեմաներից, Լավրովը հայտնել է, որ ՀԱՊԿ-ը մտադիր է ստեղծել մեխանիզմ `կենսաբանական անվտանգության ոլորտում սպառնալիքներին դիմակայելու համար:

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը ՀԱՊԿ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստում առաջարկել էր մշակել կենսաբանական անվտանգության ոլորտում փոխգործակցության հավաքական մոտեցումներ:

Ռուսաստանի արտգործնախարարը նշել է նաեւ, որ ԱՄՆ-ի գործողությունները՝ ռազմավարական կայունության ոլորտում պայմանավորվածությունները խզելու ուղղությամբ, սպառնում են միջազգային անվտանգությանը:

«Մենք այսօր աշխատում էինք համաճարակային սահմանափակումների պայմաններում, բայց ՀԱՊԿ երկրների հատուկ անվտանգ կապի օգտագործումը մեզ թույլ տվեց անկեղծորեն եւ գաղտնի փոխանակել կարծիքներ միջազգային եւ տարածաշրջանային քաղաքականության բոլոր կարեւոր հարցերի շուրջ, քննարկել իրավիճակը տարբեր ճգնաժամային շրջաններում, հատկապես ՀԱՊԿ պատասխանատվության գոտու տարածքում», - նշել է դիվանագիտական ծառայության ղեկավարը: Իհարկե, մենք խոսեցինք նաեւ ռազմավարական կայունության, ԱՄՆ-ի ստեղծած սպառնալիքների մասին,  խոսեցինք ահաբեկչության եւ այլ նոր մարտահրավերների ու սպառնալիքների դեմ պայքարի մեր ընդհանուր աշխարհաքաղաքական տարածքում առաջադրանքների մասին»:

Այս կապակցությամբ Լավրովը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հանդիպման մասնակիցները «հաստատել են 2021-2025 թվականների ՀԱՊԿ հակաթմրանյութային ռազմավարությունը՝ ետությունների ղեկավարներին ներկայացնելու համար»: Նա ավելացրել է, որ Աֆղանստանի վերաբերյալ հայտարարությունը կցված է եւ դա ընդունվել է նախարարների մակարդակով: Փաստաթուղթը նաեւ հատուկ ուշադրություն է դարձնում ահաբեկչության եւ թմրանյութերի ապօրինի շրջանառության սպառնալիքների ճնշմանը, որոնք շարունակում են դրսեւորվել Աֆղանստանում եւ ուղղակիորեն սպառնում են ԱՊՀ հարավային թեւին՝  առաջին հերթին Կենտրոնական Ասիային»:

Բացի այդ, Ռուսաստանի արտգործնախարարն ասել է, որ ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակի ձեռք բերման համար թեկնածուների ընտրության գործընթացում առաջընթացը կամրապնդի կազմակերպության կարողությունն ու հեղինակությունը համաշխարհային բեմում:

«Ես կցանկանայի ասել մեկ այլ կարեւոր նախաձեռնության մասին, որը հաստատվել է մեր պետությունների ղեկավարների կողմից: Ես նկատի ունեմ այն աշխատանքը, որը սկսվել է դիտորդի եւ ՀԱՊԿ գործընկերոջ կարգավիճակ ստանալու թեկնածուների շրջանակը որոշելու համար: Ցանկացողներ կան: Համոզված եմ, որ այս ճանապարհին առաջընթացը կամրապնդի կազմակերպության կարողությունները եւ միջազգային հեղինակությունը» - ասել է Լավրովը:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության  մասնակիցներն են 6 պետություններ ՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը: 2013 թվականին ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովում (ԽՎ) դիտորդի կարգավիճակ են ստացել Սերբիայի խորհրդարանի ստորին պալատը, Աֆղանստանի խորհրդարանի ստորին պալատը եւ Բելառուսի ու Ռուսաստանի Միության Խորհրդարանական վեհաժողովը: 2014 թվականի նոյեմբերի 6-ին ՀԱՊԿ ԽՎ խորհուրդը որոշում կայացրեց համագործակցության հրավիրել Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի, Մոնղոլիայի եւ Պակիստանի խորհրդարաններին:

Տպել
1860 դիտում

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև