Մեր դպրոցը չկա, ցրիվ են տվել թուրքերը. արցախցի շատ աշակերտներ դեռ հաճախում են հայաստանյան դպրոցներ

Պատերազմը թեպետ ավարտվել է, սակայն բազմաթիվ արցախցիներ դեռեւս գտնվում են Հայաստանի տարբեր բնակավայրերում: Լոռու մարզում եւս պատերազմի առաջին օրերից հազարավոր անձինք ապաստանեցին: Նրանց մի մասն արդեն վերադարձել է Արցախի իրենց բնակավայր ու տուն կամ դրանց բացակայության դեպքում տեղավորվել Ստեփանակերտում, մի մասն էլ դեռ Լոռիում են։

Ընտանիքներ կան, որոնք առաջիկայում կմեկնեն Արցախ, կան նաեւ այնպիսիները, որոնց համար Արցախ մեկնելը դեռ հարցականի տակ է՝ կապված բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններով:

«Արցախից Հայաստանում ապաստանած շատ ընտանիքներ ունեն դպրոցահասակ երեխաներ: Նրանց կրթությունից դուրս չմնալը, կրթական պրոցեսը հայաստանյան դպրոցներում կազմակերպելը շարունակում է մնալ պետության ու մարզային իշխանությունների ուշադրության կենտրոնում»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում վստահեցրեց Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Ռաֆայել Հարությունյանը՝ նշելով, մարզում գտնվող արցախցի դպրոցահասակ երեխաների թիվը պարբերաբար փոփոխվում է.

«Մարզում առավելագույնը եղել է 460 դպրոցահասակ երեխա, բայց հիմա թիվը նվազել է՝ կապված Արցախ վերադարձողների հետ, բացի այդ՝ տեղի է ունենում ներքին միգրացիոն գործընթաց, երբ ընտանիքները տեղափոխվում են համայնքից համայնք կամ մարզից մարզ: Վերջին տվյալներով մարզում մոտ 260 արցախցի աշակերտ ունենք, բայց նաեւ շարունակում են մարզ երեխաներ գալ»:

Լոռու մարզի կրթության ոլորտի պատասխանատուն նշում է՝ ամենասկզբում խնդիրներն ավելի սուր էին արտահայտվում։ «Առաջնահերթը երեխաների ինտեգրման խնդիրն էր, մի մասը պարզապես չէր ցանկանում հաճախել դպրոց: Մեր հոգեբանների խմբերը բավականին լավ աշխատեցին իրենց հետ, ինչպես նաեւ դպրոցների հոգեբանները, որ երեխաներին ներառեն կրթական գործընթացում»,- ասաց Ռաֆայել Հարությունյանը՝ նշելով, որ երեխաների միայն շատ փոքր տոկոսը մինչեւ վերջ չցանկացավ հաճախել տեղի դպրոցներ. «Կարող եմ վստահեցնել՝ թե՛ դպրոցներն ու թե՛ կոլեկտիվները բավականին մեծ հոգատարություն են իրականացնում արցախցիների նկատմամբ, նաեւ մասնավոր սեկտորը, առանձին անհատներ են ակտիվ աշխատել»:

Ներկայիս ամենամեծ խնդիրն, ըստ վարչության պետի՝ տեխնիկական միջոցների անբավարարությունն է՝ կապված հեռավար դասապրոցեսի հետ, բայց այս խնդիրն էլ դպրոցները իրենց հնարավորությունների սահմաններում փորձել են լուծել, մոտ ապագայում նաեւ տեխնիկական միջոցների համալրումներ են սպասվում:

Խոսելով դպրոց հաճախող երեխաների խնդիրներից՝ Հարությունյանը շարունակում է հիշեցնել, երեխաներ կան, որոնք մինչ օրս չեն ուզում այստեղ դպրոց գնալ. «Շատ ընտանիքներ ու երեխաներ դեռ սպասում են, որ վերադառնալու են, ու նաեւ դա է խանգարում գործընթացին, բայց նաեւ նշեմ, որ երեխաների ձգտումը բավականին բարձր է, ուսուցիչները գոհ են, առաջանում են բարբառային խնդիրներ, երբ երեխաները խոսում են տեղի բարբառով, ու դա էլ իր դրական կողմն ունի՝ երեխաները կծանոթանան ու կսովերն նաեւ Արցախի բարբառը»:

Ընտանիքի հետ Արցախից Հայաստան տեղափոխված 7-ամյա Լիանան սկսել է հաճախել Վանաձորի թիվ 28 դպրոց՝ 2-րդ դասարան: Եկել են Կարմիր Շուկա գյուղից։ Նոր դպրոցն ու դասարանը շատ է հավանել, բայց միեւնույն ժամանակ իր հին դպրոցն է կարոտում։ «Մեր դպրոցը չկա, ցրիվ են տվել թուրքերը, բայց որ դպրոցս լիներ, էլի իմ դպրոց կգնայի»,- ասում է Լիանան: Նոր դասընկերների հետ ընկերանալ դեռ չի հասցրել, բայց կընկերանա՝ վստահ է:

8-ամյա Մարին 3-րդ դասարան է հաճախում: Վանաձոր են եկել Մարտակերտից,  նոր դպրոցը շատ է հավանել՝ ավելի բարեկարգ է ու սիրուն, բայց իրեն իր հին դպրոցն ավելի հարազատ էր: Մարին օրերն է հաշվում, թե երբ է նորից գնալու Մարտակարետ ու սովորի իր դպրոցում:

ՀԳ Ինչ վերաբերում է ավագ դպրոցների աշակերտներին, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Ռաֆայել Հարությունյանն ասում է՝ այստեղ որոշակի տարբերություններ կան, քանի որ Արցախում ավագ դպրոցը պարտադիր չէ, իսկ Հայաստանում պարտադիր է, ու երբեմն երեխաները պարզապես չեն ցանկացել դասերի հաճախել, ինչն իրենց իրավունքն է եւ Հայաստանի կառույցները չեն կարող պարտադրել տվյալ երեխաներին:

Տպել
1079 դիտում

Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը չի կալանավորվի. դատարանը մերժեց քննիչի միջնորդությունը

Զանգել են Քաշաթաղի նախկին բնակիչներին եւ վաղը կանչել հրապարակ. «Մեզ ուզում են ներքաշել Փաշինյանի դեմ պայքարի մեջ»

Մեխակ Արզումանյանը նշանակվել է ՆԳ նախարարության համակարգում գործող ԱԻ պետական ծառայության տնօրեն

Հավաքվել են հարյուրավոր արկղեր. Վենետիկից մարդասիրական օգնություն կուղարկվի պատերազմից տուժած հայ բնակչությանը

Ասում էր՝ չվախենաս, հետ կգամ, ես քեզ սիրում եմ. մայոր Սարգիս Նավասարդյանն անմահացավ Շուշիում (տեսանյութ)

JTI ընկերությունը ճանաչվել է Լավագույն գործատու Հայաստանում

Պուտինի ու Բայդենի հեռախոսազրույցը՝ առաջատար լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում. ինչու է այն կարևոր

Ապարանը զարգացման բարձր տեմպեր է արձանագրում (տեսանյութ)

Հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը չի փոփոխվել

Հայկ Մարությանը մասնակցել է Լենինգրադի պաշարման ավարտի 77-ամյա տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողությանը

Ֆինանսների փոխնախարարը Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հարցեր

Իրենց իսկ շահերից է բխում ժողով չանցկացնել. ՀՖՖ գլխավոր տնօրենը՝ նոր կանոնադրության և 9 անդամների ժողով հրավիրելու մասին

31-ամյա ջաղացաձորցին գողացած հեռուստացույցը նվիրել էր զոքանչին. հարուցվել է քրեական գործ (տեսանյութ)

«Հավանաբար արդեն բժշկի կարիք կա». քաղաքագետները եւ պատգամավորները՝ Վազգեն Մանուկյանի երեկվա հայտարարությունների մասին

Խեղճ կնոջը հասցրել են ինքնասպանության․ նախկին պատգամավորը՝ հարսի ինքնասպանության հնարավոր պատճառների մասին

Հայտնի է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպման օրը

Արտեմ Հարությունյանը նշանակվել է ԱՀ ՆԳՆ ոստիկանության պետ

Շրջակա միջավայրի նախարարությունը և Ագրարային համալսարանը համագործակցության հուշագիր են կնքել

«Путешествую без COVID-19». ԱԳՆ-ն ներկայացրել է ՌԴ այն քաղաքների ցանկը, ուր հնարավոր է մեկնել

Երիտասարդության ռազմավարությունը պետք է մշակվի  երիտասարդների ձանը լսելով. ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Իրականացվել են մարտական հերթապահության հերթափոխի նախապատրաստական աշխատանքներ

Տիգրան Հարությունյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ

Ջավախքում մեկ օրում երկու ինքնասպանություն է տեղի ունեցել․ մանրամասներ

Հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման ևս մեկ վկայություն. Ֆրանսիական կրթահամալիրում նոր դասասենյակ է բացվել

Արմելլա Շաքարյանը նշանակվել է Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

ՊԵԿ հարկային տեսուչները կաշառք են պահանջել, ստացել ու բռնվել (տեսանյութ)

ԿԳՄՍ նախարարը հաղթող թեկնածուներից ոչ մեկին դպրոցի տնօրեն դեռ չի նշանակել․ բողոքներն առայժմ քննում են

Ստուգումներ են անցկացվել մարտական հենակետերում

9 մարզի 101 հիմնական ու միջնակարգ դպրոցում հեռավար ձևաչափով ուսուցումն իրականացնելու հնարավորություն է ստեղծվել

Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր ավտոճանապարհներին առկա է մերկասառույց

Սուրեն Պապիկյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության փոխտնօրեն Բերտրան Վալկենարին

Հայագիտական կենտրոնների թիվը կավելանա եւս երկուսով

Վարչական վարույթներ են հարուցվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի որոշ դպրոցներում

Լարված ու անելանելի պայմաններում արագ կողմնորոշվելու շնորհիվ առաջադրված մարտական խնդիրները բարձր մակարդակով են կատարել

Արա Այվազյանը Լավրովի հետ հեռախոսազրույցում ընգծել է ռազմագերիների, պատանդների, պահվող այլ անձանց վերադարձի մասին

Դուրս եմ եկել Covid-ի հետ կապված քննիչ հանձնաժողովի կազմից․ Արտակ Մանուկյան

Փետրվարի 1-ից ՌԴ մուտք գործելու համար հնարավոր է թեստ հանձնել առայժմ միայն երկու լաբորատորիայում, գինը՝ 15 հազար դրամ

Զինծառայողներն արյուն են հանձնել

Վահան Քերոբյանը և Անդրեա Վիկտորինը քննարկել են համագործակցության հետագա խորացման հնարավորությունները

Արագածոտնի նախկին մարզպետը մեղադրանքն անհիմն է որակում. նրան կալանավորելու միջնորդությունը կքննվի այսօր