Փրկարարները պատվով կատարեցին իրենց առաջ դրված խնդիրը. ԱԻ փոխնախարարը պարգեւատրեց սահման մեկնած փրկարարներին

Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով՝ մարտական գործողություններին մասնակցելու եւ քաջություն ցուցաբերելու համար ԱԻ փոխնախարար Արմեն Փամբուխչյանն այսօր պարգեւատրել է լոռեցի այն փրկարարներին, որոնք պատերազմի օրերին կամավորագրվեցին ու մեկնեցին ռազմաճակատ: Չկար հրաման, չկար որեւէ պարտադրանք, կար կամք ու ցանկություն. իրենց տեղը սահմանին էր: Լոռու մարզային փրկարարական վարչության տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատներից պատերազմ մեկնեց 15 փրկարար, որոնք ավելի քան 20 օր կենաց-մահու պայքար մղեցին:

«Լավագույն հրշեջ-փրկարար» մեդալով պարգեւատրվեցին 12 հրշեջ-փրկարարներ, «Անվեհեր փրկարար» մեդալով պարգեւատրվեց Վանաձորի թիվ 2 ՀՓՋ-ի օղակի հրամանատար Մհեր Սիմոնյանը, «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալով՝ 2 փրկարար:

ԱԻ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը, շնորհակալություն հայտնելով հրշեջ-փրկարարներին, իր խոսքում նշեց՝ փրկարար ծառայությունը պատերազմի հենց սկզբից պատվով կատարեց իր առաջ դրված խնդիրներն ու հասարակության շրջանում արժանացավ բազմաթիվ շնորհակալությունների ու գովեստի խոսքերի. «Այս ամենի կուլմինացիան էր նաեւ ձեր ներկայությունը առաջնագծում՝ հայրենիքի պաշտպանությանը, մեկ անգամ եւս շնորհակալություն եմ հայտնում ձեզ, շարունակեք պատվով կատարել ձեր ծառայությունը»:

ՀԺ-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի փրկարար ծառայողների՝ սահման մեկնելուն՝ փոխնախարարն ասաց՝ ռազմաճաատ են մեկնել 220 կամավոր փրկարարներ, բոլոր մարզերից ու փրկարար ջոկատներից. «Մեր փրկարարները բացի թիկունքի աշխատանքները կազմակերպելուց, մեկնեցին նաեւ առաջնագիծ՝ կոնկրետ հատուկ առաջադրանք իրականացնելու: Այնտեղ, որտեղ մեր փրկարարներն իրականացրել են մարտական գործողություններ, պատվով հետ են վերցրել ու մինչ այժմ գտնվում են հայկական կողմի վերահսկողոււթյան տակ»,- ասաց նախարարի տեղակալը՝ նշելով, որ, բարեբախտաբար, փրկարարների շրջանում զոհեր եւ վիրավորներ չեն եղել։

«Մենք երախտապարտ ենք մեր փրկարարներին ու ԱԻՆ աշխատակիցներին. թե՛ քաղաքացիական հատվածը եւ թե՛ զինվորական հատվածը պատվով իրականացրեց իր առջեւ դրված խնդիրը: Բացի սահման մեկնելուց, ԱԻՆ-ն իրականացրել է նաեւ հումանիտար բազմաթիվ աշխատանքներ, ԱԻՆ-ի փրկարար ծառայության բժշկական վարչությունը նույնպես իրականացրել է դաշտային հոսպիտալում վիրավորների տեղափոխում, զոհվածների մարմինների դուրս բերում, բազմաթիվ աջակցություններ են տրամադրվել նաեւ այլ գերատեսչությունների»,- եզրափակեց Փամբուխչյանը:

Տպել
2919 դիտում

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի