Յուրաքանչյուր զինվոր, որտեղ էլ լինի, մեր երեխան է. Արսեն Գրիգորյան

Եթե գերիներին և զոհվածների մարմինները մենք չենք կարողանում հետ բերել, եթե մինչև հիմա որևէ շոշափելի արդյունք չունենք, բնականաբար, պիտի դժգոհ լինի յուրաքանչյուր հայ, և ուզում ենք, որ այդ գործով լուրջ զբաղվեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրո), որը այսօր միացել էր մշակույթի գործիչների նախաձեռնած երթին դեպի ՌԴ դեսպանատուն:

Լրագրողի այն հարցին, թե, իր կարծիքով, այս օրերին համապատասխան բավարար ջանքեր չե՞ն գործադրվում, Գրիգորյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ եթե բավարար չափով զբաղվեին, մենք տեսանելի, շոշափելի արդյունքներ կունենայինք: Մենք այստեղ ենք հենց դրա համար: Մեր այստեղ հայտնվելը որևէ քաղաքական բնույթ չունի: Բոլորս էլ նույն խնդիրը ունենք, նույն ցանկությունը. պատերազմը իբր թե ավարտվել է, և մենք ուզում ենք մեր գերիներին և մեր զոհվածների մարմինները հետ բերել: Մեր անհետ կորածների հարցով զբաղվեն բոլորը»,- նշեց նա:

Այն հարցին, թե, այսինքն, դա հայտարարության կետերից է, որը պետք է իշխանության ներկայացուցիչները պնդեն, որ արագ կատարվի՞, Արսեն Գրիգորյանը պատասխանեց. «Այո, իհարկե: Եթե Կարմիր խաչը զբաղվում է այդ գործով, պետք է ավելի ինտենսիվ, ավելի արագ զբաղվեն, ոչ թե մնա այդպես, երբ լինի:

Հարցին, որ կան մշակույթի գործիչներ, որոնք ասում են՝ անիշխանություն է երկրում, դուք համակարծի՞ք եք, նա պատասխանեց. «Ես չգիտեմ՝ ով ինչ է ասում, բայց ես այստեղ եմ նրա համար, որովհետև մենք մի խնդիր ունենք՝ մեր գերիներին տիրություն անենք: Այստեղ որևէ քաղաքական բան չկա: Ասենք՝ իշխանություն կա-չկա, գործունակ է, անգործունակ է, դա ուրիշ որակավորում է: Մենք այստեղ ենք և երեկ էլ հավաքվել էինք մեկ նպատակով՝ տիրություն անել մեր զինվորներին: Բոլորիս կոչն է, որ և՛ Կառավարությունը, և՛ միջազգային ատյանները զբաղվեն այս գործով: Մենք որևէ քաղաքական բան չունենք, սա մարդկային է: Մեր ազգի լավագույն զավակները այսօր թուրքերի ձեռքում են և ինչերի են ենթարկվում: Մենք ուզում ենք, որ օր առաջ հետ գան: Ուզում ենք տիրություն անել իրենց, ինչպես իրենք տիրություն արեցին մեզ բոլորիս»:

Լրագրողների այն հարցին, թե այս քայլով հնարավոր կլինի՞ հարցին ինչ-որ լուծում տալ, Արսեն Գրիգորյանն ասաց. «Ես չգիտեմ՝ ինչքանով այս քայերը օգուտ կտան այս գործին, բայց, ամեն դեպքում, մենք չենք կարող ձեռքներս ծալած նստել: Սա բնական երևույթ է»:

Նա նաև նշեց, որ իր որդին էլ է Արցախում և հակօդային պաշտպանության զորքերի մեջ է. «Սպասում ենք, տեսնենք՝ ինչ է լինելու: Մինչև հիմա անորոշ է: Ասել են, որ պետք է 10-ը օրով արձակուրդ տան: Մեր տղաները շատ քաջաբար կռվել են: Ես էլ էի այնտեղ: Եվ այս ամեն ինչից հետո իրենք մի փոքր արձակուրդի կարիք ունեն: Բերենք տուն երեխեքին, որպեսզի կարողանանք մենք մի փոքր մեր մեջքը ուղղել: Մեր բանակը իր մեջքը ուղղի, հասկանանք՝ դրանից հետո ինչ ենք անելու»:

Արսեն Գրիգորյանը նաև նշեց, որ կցանկանար հիմա նույնպես տեսնել այն միասնականությունը, որը կար պատերազմի առաջին օրերին թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում: «Պետք է հասկանանք, որ միասնականության շնորհիվ կարող ենք նաև մեր գերիների հարցը լուծել: Պետք է ամբողջ աշխարհի հայությունը նամակներ գրի, և մենք արդյունք կունենանք: Յուրաքանչյուր զինվոր, որտեղ էլ լինի, մեր երեխան է»,- եզրափակեց երգիչը:

Տպել
1563 դիտում

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան