Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը (լուսանկարներ)

Նոյեմբերի 28-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Դեռևս 2015 թվականին տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Այդ օրը հավատացելոց օրհնության համար դուրս է բերվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող համաքրիստոնեական սրբությունը:

Այս մասին իրազեկում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Տոնի առիթով Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում մատուցվել է Սուրբ Պատարագ: Պատարագիչն է եղել Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Արխիվի և թանգարանների տնօրեն Հոգեշնորհ Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը:  Սրբազան արարողությանը ներկա են գտնվել Մայր Աթոռի միաբանները և բազմաթիվ ուխտավոր հայորդիներ:

Սուրբ Պատարագի ընթացքում եկեղեցական հանդիսավոր թափորի առաջնորդությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից տաճար է բերվել Սուրբ Գեղարդը: Նորին Սրբությունն օրհնել է ներկա ժողովրդին, ապա ուխտավորներին հնարավորություն է ընձեռվել երկրպագելու և խոնարհվելու համաքրիստոնեական նվիրական սրբության առջև:

Սրբազան արարողության ընթացքում, Հայր Սուրբն անդրադառնալով տոնի խորհրդին, մասնավորաբար նշել է. «Մանավանդ այս օրերին, երբ մեզ շրջապատել են հուսահատական զգացումները, դժվարությունները, անորոշությունը, ուզեցի վերստին համոզվել ու համոզեցնել, որ Աստծո խոսքն անսուտ է, որ Աստված մեզ չի լքել, որ Աստված միշտ մեզ հետ է, ինչպես իր Ավետարանում է ասում՝ յուրաքանչյուր մարդու հետ է։

Սակայն ուզեցի համոզվեք, որ Աստված հենց իր փոքրիկ հոտի՝ հայոց ազգի հետ է։ Եվ նախախնամական է, որ այս ողբերգության, այս արհավիրքի մեջ մենք կանգնում ենք մեր Եկեղեցու հիմնադիր առաքյալների՝ առաջին լուսավորիչների տոնի խորհրդի առջև, որպեսզի այս անորոշության, այս ցավի, այս հուսահատության մեջ չկորցնենք մեզ՝ իբրև ազգ, այլ կարողանանք մեր մեջ ուժ գտնել, վեր հառնել և Աստծո անսուտ խոստմանը հենվելով՝ մեր հավիտենական երթը շարունակել։

Քրիստոսի այս խոսքերը գոտեպնդել են մեզ շուրջ երկու հազար տարիներ և այդ խոսքերը մեզ զորացնելու են նաև մինչև աշխարհի վախճանը՝ անհատապես և հավաքականապես։ Առաքյալները հայտվեցին Հայաստան աշխարհում Արարիչ Աստծո տնօրինությամբ և նախախնամությամբ, որպեսզի ոչ միայն անհատի անձի կյանքում սահմանեն ճշմարտությունը, այլ հավաքականապես այն սահմանեն ողջ ժողովրդի համար։

Բայց երբեմն հավաքական անձերը, ազգերը շեղվում են իրենց նպատակի ուղուց, ավելի ճիշտ՝ շեղում են նրանց։ Սակայն մեր հայոց ազգը, որքան էլ փորձել են շեղել նրան, որքան էլ փորձել են կասեցնել նրա երթը, խորտակել է ամեն պարիսպ, ջախջախել է ամեն ուժ և առաջ է ընթացել։ Ինչու՞ համար և ինչպե՞ս։ Հանուն Աստծո և Աստծո զորության, որովհետև Քրիստոս Աստված իր առաքյալին խոստացել և ասել է, իսկ ինչ-որ Աստված խոստանում է, դա մարդու խոստում չէ և չի կարող սուտ լինել, և Աստված իր խոստման տերն է,  որ՝ Իմ սեփական ժողովուրդն եմ դարձնելու և Իմ աստվածության հույսով եմ վերափոխելու՝ ամրացնելով ու պատսպարելով։ Մնում է մեզ, որ մենք այդ գիտակցությունն ունենանք անհատապես և այդ գիտակցությամբ զոդվենք որպես հավաքական անհատականություն, որպես  ազգ»։

Հայր Ասողիկն ընդգծել է  նաև, որ սուրբ առաքյալներն իրենց հոգևոր ներկայությամբ զորացնում են հայորդիներին՝ վերստին Ավետարանի խոսքերը նրանց բաշխելով, որպեսզի Քրիստոսով գոտեպնդվեն, սիրով պայծառակերպվեն, վանեն ամեն տեսակ չարություն և կարողանան շարունակել իրենց հավիտենական երթը։

«Սուրբ առաքյալներն անդադար բարեխոս են մեզ համար այժմ և միշտ, բայց այդ բարեխոսությունը ներգործություն և բարիք կլինի յուրաքանչյուրիս կյանքում, եթե մեր գիտակցությունը միշտ հաստատուն լինի, երբեք չտարուբերվենք, երբեք չհուսահատվենք, չհուսաբեկվենք կյանքի այն փոթորիկներից, որոնք բարձրանում են մեզ վրա և հավաստիացնում եմ ձեզ՝ պատմությունը քննելով, որ ավելի են բարձրանալու, ավելի են սաստկանալու։ Բայց մեր հույսն Աստված է և Աստծո զորությամբ հայոց ազգը, ինչպես որ Աստված խոստացել է մեր հայրերին, անպարտելի  և անսասանելի է լինելու, և ինչպես Արարատն է վեհափառ կանգնած, այդպես էլ մեր ազգն է վեհափառ կանգնելու սուրբ Էջմիածնով և իր բյուրավոր եկեղեցիներով»,-ասաց Հայր Սուրբը՝ հորդորելով հավատացյալներին որպես ոգեղեն եկեղեցի երբեք չխոնարհվել և հաստատելով, որ իրենց Մայր Եկեղեցին իր առաքելությամբ, իր աղոթքներով, իր տքնությամբ միշտ այնպես է անում, որ այդ ոգեղեն եկեղեցին չխոնարհվի։

Սուրբ Պատարագի ավարտին Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը «Պահպանիչ» աղոթքով և հրաշագործ Սուրբ Գեղարդով օրհնել է ներկա ժողովրդին։

Տպել
1443 դիտում

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել