Արցախյան առաջին պատերազմի համեմատ այս պատերազմում ավելի շատ էին կին կռվողները. Աիդա Սերոբյան

Արցախյան առաջին ազատամարտի տարիներին բուժքույր Աիդա Սերոբյանն այն սակավաթիվ կանանցից էր, որ թողեց մանկահասակ երեխաներին հարազատների խնամքին ու տղամարդ ազատամարտիկների հետ մեկնեց ռազմաճակատ. հայրենիքն էր կանչում: Գնդապետ բուժքույրը, չնայած տարիքին, այս պատերազմին ևս զենքն ու առաջին բուժօգնության պարագաները ձեռքին՝ ռազմաճակատում էր: «Ես ընդհանրապես չհասկացա, թե սա ինչ կռիվ էր: էս անգամվա պատերազմը 90-ականների պատերազմի նման չէր»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում արձանագրեց պատերազմների միջով անցած գնդապետ բուժքույրը՝ հավելելով, որ սրանով ոչինչ չի ավարտվել, և որ մենք պետք է պատրաստվենք հաջորդ պատերազմին:

Պատերազմի դաշտում տեղի ունեցածի, Շուշիի անկման շուրջ բազմաթիվ խոսակցությունների, պատերազմից հետո ներքաղաքական իրադարձությունների, կանանց ներգրավվածությունը զինված ուժերում մեծացնելու և այլ հարցերի շուրջ ենք զրուցել գնդապետ Աիդա Սերոբյանի հետ:

- Տիկին Աիդա, երբ պատրաստվում էի Ձեզ հետ հարցազրույցին, ակամայից հիշում էի տարիներ առաջ Ձեզ հետ արած հարցազրույցներիցս մեկը, որտեղ Դուք ոգևորությամբ պատմում էիք Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Ձեր անցած մարտական ուղու և մեր հաղթանակի մասին: Այս անգամ ևս Արցախում էիք: Ցավոք, այս պատերազմը առաջին պատերազմի համեմատ մեզ համար այլ ընթացք ունեցավ: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ իրավիճակի նման հանգուցալուծման հասանք:

- Պատերազմը սկսվելու հաջորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին, «Կարմիր բերետների» մեր ջոկատով՝ Արթուր Ալեքսանյանի հրամանատարությամբ (Ամարասի Արթուր), գնացինք: Սեպտեմբերի 29-ին արդեն Մաղավուզի (Մարտակերտի շրջան) դիրքերում էինք: Մեր կանգնած օրվանից մինչև վերջին օրը մենք մի քայլ չենք նահանջել: Բայց մեզ լուրեր էին հասնում, որ Հադրութում նահանջել են, որ թուրքերը հասել են Կարմիր շուկա, հետո կայծակնային իմացանք, որ Շուշի են մտել: Շատ զարմանալի էր մեզ համար, որովհետև երբ մենք 92-ին ազատագրում էինք Շուշին, ամբողջ աշխարհն էր զարմացել, թե ոնց կարողացանք էդքան ցածր գտնվելով՝ բարձրանալ ու վերցնել Շուշին: Ինձ համար դժվար է ասել, թե ինչու էսպես եղավ, մենք Մաղավուզի սարի գլխին էինք, ու պետք է ուրիշ տեղերից մարդիկ գային, որ իմանայինք՝ ինչ է կատարվում:

Աիդա Սերոբյանը մարտական ընկերների հետ

- Շուշիի ընկնելու մասին հիշատակեցիք Ձեր խոսքում: Կարծես Դուք էլ եք Շուշիի գրավումը առեղծվածային համարում, ինչպես շատերը: Այնուամենայնիվ, ո՞րն է Ձեր տեսակետը Շուշիի անկման հետ կապված:

- Գիտեք, ես ընդհանրապես չհասկացա, թե սա ինչ կռիվ էր, էս ոնց եղավ, ինչ եղավ: էս անգամվա պատերազմը 90-ականների պատերազմի նման չէր: Անթիվ-անհամար «Սմերչներ» էին ուղարկում վրադ, որտեղ քեֆները տալիս, էնտեղ գցում էին՝ թե՛ բնակավայրերի վրա, թե՛ դիրքերի: Նույնը նաև՝ անօդաչու թռչող սարքերը. էլի անթիվ-անհամար գալիս էին վրադ: Ինչքան խփում էինք, էնքան գալիս էին: Սա իսկապես նման չէր նախորդ պատերազմին, որը հիմնականում ավտոմատի կռիվ էր: էս պատերազմը նաև նախորդ պատերազմից տարբերվում էր նրանով, որ թուրքերի ռազմական ավիացիան էլ էր կիրառվում: Օդը ոչ մի վայրկյան դատարկ չէր մնում: Կարծես բոյեվիկ ֆիլմ լիներ, պատմելու չէ, նկարագրելու չէ: Ով տեսել է, միայն ինքն է պատկերացնում: Ուղղակի էս ամենին չկարողացանք դիմադրել:

- Բայց նաև շրջանառվում են խոսակցություններ այն մասին, որ պատերազմը պարտվելու պատճառներից մեկն էլ այն էր, որ կռվից փախչողների թիվը մեծ է եղել: Պաշտոնական մարմինները ևս անում են այդ պնդումները: Դուք տեսե՞լ եք այդ խնդիրը։

- Ցավոք, այո, ունեցել ենք նման խնդիր, որ դիրքերը թողել ու գնացել են: Ես չեմ կարող ասել՝ շատ են եղել էդ մարդիկ, թե չէ: Մեզ մոտ, օրինակ, նման դեպք չի եղել: Մենք 45 օր շարունակ կանգնած ենք եղել մեզ վստահված դիրքում: Ուրախությամբ պիտի ասեմ, որ մենք զոհ էլ չենք տվել, հիմնականում ձեռքերի թեթև վիրավորումներ ենք ունեցել: Սա նաև մեր հրամանատարների շնորհիվ էր, որովհետև նրանք չէին թողնում դիրքերը ու գնում։ Այլ տեղերում նման խնդիրներ էլ են եղել: Եվ հետո, մենք շատ խոր խրամատներ էինք փորել, որ կանգնում էինք մեջը, գլուխներս չէին երևում: Իսկ մյուսներից շատերի խրամատները մինչև ծնկներն են եղել. պիտի պառկեին մեջը, որ չերևային: Երևի ճիշտ կազմակերպվածության խնդիր էլ ենք ունեցել:

- Տիկին Աիդա, կարծում եմ՝ հետևում եք և տեսնում, որ պատերազմից հետո մենք ունենք ներքաղաքական զարգացումներ: Այս օրերին տեսնում ենք, որ Ազատության հրապարակում մեզ հայտնի և անհյատ մի շարք ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ իրենց համախոհներով պահանջում են երկրի վարչապետի հրաժարականը: Ի՞նչ կարծիք ունես այս ամենի վերաբերյալ:

- Ընդհանրապես ոչ մի նորմալ երկիր նման իրավիճակներում Կառավարություն կամ վարչապետ չի փոխում: Դեռ չի կարելի ասել, թե հիմա խաղաղություն է: Ունենք գերիներ, անհետ կորածներ, ծանր վիրավորներ, հազար ու մի գործ կա դեռ անելու: Պիտի երկրի դրությունը կայունանա, նոր հետո մնացածի մասին մտածենք: Որ նայում ես, թե ովքեր են հավաքված հրապարակում, բնականաբար, հասկանում ես, թե ինչ նպատակներ ունեն: Լավ, ասում են՝ փոխենք, բայց ո՞ւմ դնենք, մեկին ասեք: Նախկիններից ոչ մեկը պետք չէ, որ ընտրվի: Եթե տվյալ մարդիկ չեն արդարացրել իրենց, ինչ միտք ունի երկրորդ անգամ նորից նույն մարդկանց բերել նշանակել: Ես, օրինակ, չեմ հասկանում, թե մեր Ազգային ժողովում ինչու չկան մեր կռված տղաներից. չէ՞ որ մենք ունենք շատ խելացի, գրագետ ազատամարտիկներ, որ կարող են շատ լավ պատգամավոր էլ լինել, նախարար էլ լինել: Ազգային ժողովի նախկին պատգամավորներից մարդիկ կային, որ իրենց անուն-ազգանունը գրել չգիտեին ու պատգամավոր էին: Գուցե հիմա էլ կան նման պատգամավորներ, չգիտեմ: Ախր, պատգամավոր լինելու համար պիտի կրթված լինես, խելացի լինես, լինես զարգացած, պիտի կարողանաս հարցեր առաջ քաշել, քննարկումների մասնակցել, հո մենակ կնոպկա սեղմելով չէ: Չգիտեմ: Իրավիճակը շատ բարդ է: Եթե անգամ Նիկոլին հանենք, մենք չունենք այլ նորմալ թեկնածուներ, որ ասենք՝ հիմա էլ թող սա գա նստի:

- Իսկ ընդդիմադիր ուժերը պնդում են, որ դա հանրության մեծ մասի պահանջն է, և որ այլևս վարչապետը չի կարող երկիրը ներկայացնել:

- Իսկ որտե՞ղ էին ընդդիմադիր ուժերը կռվի ժամանակ: Չգիտեմ՝ կոնկրետ ինչքան, բայց երևի մի 5 հազար ջահել-ջիվան ցուցարար տղամարդ կա: Եթե ժամանակին գային, ավտոմատ վերցնեին ու կանգնեին 18 տարեկան էրեխեքի կողքը, ավելի լավ կլիներ: Եթե չկանգնեցվեր էս պատերազմը, թշնամին Շուշի էր մտել, Լաչինով դուրս գալ չէինք կարող, Զանգելանի կողմից էլ էին արդեն վերցրել, Քարվաճառի ճանապարհն էլ, որ փակվեր, լրիվիս դնելու էին կոտորեին, մարդ դուրս չէր գալու Ղարաբաղից: Ասում են, որ զինկոմիսարիատների հետ կապված խնդիրներ են եղել, չեմ բացառում, բայց եթե մարդը ուզում է պաշտպանել իր հայրենիքը, ոչ մի բան նրան հետ չի պահի: Հայրենասիրությունը սկսվում է օրորոցից, մենք հայտնի բանաստեղծություն ունենք, չէ՞. «Բազեն, որ եկավ, որդիս լռեցավ, ռազմի երգերի ձայնով քնեցավ»:

- Ես նաև մեր նախորդ զրույցներից հիշում եմ, որ Դուք միշտ այն տեսակետի կրողն եք եղել, որ կողմ եք արտահայտվել կանանց ներգրավածության մեծացմանը զինված ուժերում: Այս պատերազմում շա՞տ էին կանայք, աղջիկներ ներգրավված:

- Ինձ թվում է, որ էս պատերազմում, այո, շատ էին կանայք և աղջիկները: Օրինակ՝ միայն մեր ջոկատում՝ 6 հոգի: Իսկապես Արցախյան առաջին պատերազմի համեմատ ավելի շատ էին: Էն ժամանակ հատուկենտ էին կին կռվողները: Ես հիշում եմ, որ էդ տարիներին մի երեխա ինձ մոտեցավ ու ասաց՝ «Ձյաձյա, ձյաձյա, մի հատ պատրոն կտա՞ս»: Դե, երեխան կին կռվող չէր տեսել, իր պատկերացմամբ՝ կինը չէր կարող ֆիդայի լինել: Եվ, այո, ես դեռևս առաջին պատերազմի ավարտից հետո միշտ էլ ասել եմ՝ քանի որ մեր ազգը քիչ է թվաքանակով, քանի որ մենք ունենք նաև խնդիր, որ մեր տղաներից որոշներն էլ խուսափում են բանակ գնալուց, ամենատարբեր միջոցների են դիմում, որ ազատվեն, դրա համար աղջիկներին ներգրավելը պետք է: Տեսեք, օրինակ, Իսրայելը մարդկային թվաքանակի պակաս չունի, բայց իրենց աղջիկները տղաների հետ հավասար ծառայում են: Ես կարծում եմ, որ մեր աղջիկներն էլ կարող են: Ու ես տեսնում եմ, որ մեր շատ աղջիկների մեջ ձգտում կա զինվորական համազգեստ հագնելու:

Աիդա Սերոբյանը մարտական ընկերների հետ

- Եվ վերջին ու թերևս ամենակարևոր հարցերից մեկը. արդյոք սրանով ամեն ինչ ավարտվե՞ց, թե՞ մենք, այս պահից սկսած, պետք է պատրաստվենք նոր պատերազմի:

- Ոչ մի բան չի ավարտվել, էս պայմանագիրը ռուսի հետ ընդամենը 5 տարով է: Ո՞վ գիտի՝ 5 տարի հետո ինչ կլինի: Միևնույն է, եթե ուզում ես խաղաղ ապրել, միշտ պատերազմի պիտի պատրաստ լինես: էն ժամանակ, որ Ալիևը «Սմերչ» էր առնում, անօդաչու սարք էր առնում, չգիտեմ՝ ինչ էր առնում, ինքնաթիռ էր առնում, մերոնք ուտում էին, խմում: Ու այս ամենը 30 տարի: Նույնիսկ Ապրիլյան պատերազմը դաս չեղավ մեզ: Մենք այլ տարբերակ չունենք, պիտի էս իրավիճակը հաղթահարենք, ու գոնե սա դաս լինի, հասկանանք, որ մենք փոքր ազգ ենք՝ շրջապատված թշնամիներով: Օդի ճանապարհ չունենք, ցամաքի ճանապարհ չունենք, ջրի ճանապարհ չունենք: Մենք պիտի համախմբված լինենք ու զինվենք մինչև մեր ատամները: Ու ինչքան էլ մենք ռուսին մեղադրենք, բայց պիտի ընդունենք նաև, որ մեր միակ դաշնակիցը ռուսն է: Ամերիկան օվկիանոսը չի անցնելու գա մեզ օգնության: Մենք պիտի մեր ռազմավարական դաշնակցի հետ լավ հարաբերություններ պահենք:

Աիդա Սերոբյանը նաև Կին ազատամարտիկների հասարակական կազմակերպության նախագահն է:

Լուսանկարները տրամադրել է Աիդա Սերոբյանը

Տպել
5875 դիտում

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա