Սենատի որոշումն իրավական ուժ չունի, վերջին խոսքը Ֆրանսիայի կառավարությանն է. ինչ է սպասվում հիմա

Ֆրանսիայի Հանրապետության Սենատը պատմական որոշում է կայացրել՝ ընդունելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձեւը:

Երկրի Սենատի նախագահ Ժերար Լարշեի առաջարկով բանաձեւի ընդունման հարցն ընդգրկվել էր նոյեմբերի 25-ի, Փարիզի ժամանակով 16։30-ի նիստի օրակարգում եւ ուներ հաստատվելու բոլոր շանսերը:

Այն ստորագրել էին Սենատի ամենախոշոր 5 քաղաքական խմբակցությունների նախագահները, ընդ որում՝ քաղաքական խիստ տարբեր հայացքներով խմբակցությունների մասին է խոսքը, ինչը նշանակում էր, որ բանաձեւի ընդունման շուրջ Սենատում կար ընդհանուր համաձայնություն:  Նախագիծը Սենատին ներկայացրել են Բրունո Ռեթայոն, Պատրիկ Կանները, Էրվե Մարսեյը, Էլիան Ասսասսին ու Գիյոմ Գոնտարը։

Արցախյան այս պատերազմի ընթացքում աշխարհի երկրների շարքում Ֆրանսիան, ֆրանսիացի պատգամավորներն ու սենատորները թերեւս ամենից շատ էին դատապարտում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վրա սեպտեմբեր 27-ին սկսված հարձակումը, ահաբեկիչների ու վարձկանների մասնակցությունն այդ պատերազմին եւ կոչ անում կողմերին զերծ մնալ ռազմական գործողությունների սրումից, իսկ Թուրքիային՝ դրանց միջամտելուց:

Սենատին ներկայացված նախագծում առանձին շեշտվում է Թուրքիայի դերի մասին: Բանաձեւում ասվում է, որ այն քննարկման է ներկայացվել՝ հաշվի առնելով վերջին տարիներին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սադրանքները, ահաբեկումները եւ սպառնալիքները Ֆրանսիայի, Եվրոպայի եւ այլ երկրների հասցեին, որոնք տարեցտարի բազմապատկվել են: Նաեւ հաշվի է առնվել, որ Թուրքիայի կողմից Ադրբեջանին տրամադրված ռազմական աջակցությունը Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված ագրեսիայի հիմքում է: Ավելին, հաշվի առնելով այն, որ Թուրքիան, որպես ադրբեջանական բանակին օժանդակող ուժ, գործողությունների թատերաբեմում տեղակայել է վարձկանների, որոնք ծառայել են Սիրիայում ջիհադիստական խմբերում: Այս փաստը հաստատել է պաշտոնական Ֆրանսիան՝ ի դեմս նախագահ Էմանուել Մակրոնի:

Բանաձեւով Սենատը պահանջում է կառավարությունից գործադրել բոլոր հնարավոր ջանքերը Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցային գործընթացի վերսկսման համար, ինչը կապահովի 1994 թվականի հաստատված սահմանների վերականգնումը, հայ բնակչության անվտանգությունը եւ տեղահանված անձանց վերադարձը, ինչպես նաեւ կպաշտպանի հայկական մշակութային ու կրոնական ժառանգությունը։

Բանաձեւում, հիշատակելով ադրբեջանական իշխանությունների կողմից Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի եւ Մարաղայի հայկական ջարդերն ու հղում անելով Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ԵԽ) ու Ռասայական խտրականության հարցերով ՄԱԿ կոմիտեի (CERD)` Ադրբեջանի վերաբերյալ զեկույցներին, արձանագրվում է Ադրբեջանում հայ բնակչության ապրելու անհնարինությունը։

Իր հերթին, Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանն այսօր կարծիք է հայտնել, որ «Ղարաբաղի միակողմանի ճանաչումը ոչ ոքի օգուտ տալու» եւ չի ծառայելու միջնորդական ջանքերին: Նա հիշեցրել է, որ Ֆրանսիան, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, հանդես է գալիս հակամարտության կողմերի կողմից նոյեմբերի 9-ին ձեռք բերված հրադադարի համաձայնագրի իրականացման օգտին: Ինչպես պարզաբանել են փորձագետները, բանաձեւը խորհրդատվական է եւ պարտադիր չէ կառավարության համար:

 Սա նշանակում է, Սենատ ներկայացված բանաձեւն ինքնին իրավական ուժ չունի, խորհրդատվական բնույթի փաստաթուղթ է եւ  Արցախի ճանաչման վերջին խոսքը Ֆրանսիայի կառավարությանն է լինելու: 

Բանաձեւով օրենսդիրը Ֆրանսիայի կառավարությանը կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ այդ ճանաչումը բանակցությունների գործիք դարձնել կայուն խաղաղության հաստատման համար: Նման կոչի հիմքում, ըստ բանաձեւի, բազմաթիվ հանգամանքեր են ընկած, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունն ու ազատությունն ապահովելու անհրաժեշությունը, որոնք չեն երաշխավորվում Ադրբեջանի Հանրապետության կողմից։

Ֆրանսիայի Սենատի գրեթե բոլոր քաղաքական ուժերը սատարում էին  բանաձեւին:

Քվեարկությունից առաջ իր խոսքում բանաձեւի հեղինակներից Գիյոմ Գոնտարը նշեց, որ հայերի դեմ Ադրբեջանը արգելված զինամթերքներ է կիրառել, դա առանձին հետաքննության թեմա է, սակայն այս փուլում ամենակարեւորը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճանաչումն է:

Սենատոր Ժան Նուել-Գուերինին էլ իր ելույթում հայտնեց, որ «Հայաստանը զոհ է դարձել իր հարեւանների ցինիզմին եւ առավել քան հրատապ է հայ եղբայրների կողքին կանգնելու հարցը»:

Հայ ազգի բարեկամ Վալերի Բուայեն էլ, լրացնելով իր գործընկերների խոսքերը, նշեց որ բոլորն են ականատես եղել, թե ինչպես է Թուրքիան փորձել վերադառնալ հայերի էթնիկ զտման ու նրանց ցեղասպանության ենթարկելու գաղափարին: Ըստ Բուայեի, Ֆրանսիան Հայաստանի առաջ մեղավոր է այնքանով, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, պարտավորություն ուներ չեզոքություն պահպանելու.

«Սա հասկանալի է, սակայն շարունակելով չեզոք մնալ, հայերին մենակ ենք թողնելու ագրեսիայի դեմ: Ադրբեջանի տիրապետության տակ են հայտնվել նաեւ հայկական հոգեւոր եւ մշակութային արժեքներ, որոնք նրանք կվերացնեն եւ այստեղ եւս մենք անելիք ունենք»,-ասել է Բուայեն: 

Բանաձեւը Սենատի քննարկմանն էր ներկայացվել նոյեմբերի 18-ին:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի կեսին Լեռնային Ղարաբաղը ճանաչելու մասին նախագիծ էր ներկայացվել նաեւ խորհրդարան, այսինքն՝ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատ:

Մինչ այս ֆրանսիական տարածքային կառավարման մի շարք մարմիններ, այդ թվում՝ Փարիզի քաղաքապետարանը, ֆրանսիական խոշոր քաղաքներ, ճանաչել են Արցախի անկախությունը։ 

Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնն էլ հրադադարի հաստատումից հետո հատարարել է, որ Ֆրանսիան, համատեղ աշխատելով միջազգային կազմակերպությունների հետ, կգործադրի բոլոր ջանքերը՝ պաշտպանելու ԼՂ մշակութային ժառանգությունը: Ֆրանսիայից հումանիտար օգնության առաջին խոշոր խմբաքանակը բերող ինքնաթիռը օրերս հասել էր Հայաստան, այժմ սպասվում է երկրորդ խմբաքանակը:

Տպել
891 դիտում

Վթարի վթարի հետևանքով մահացել է ՌԴ սպորտի վարպետ Արտեմ Միքայելյանը

Թուրքիան ու Ադրբեջանը փետրվարի 1-ից 12-ը Կարսում զորավարժություն կանցկացնեն

Facebook, Viber և WhatsApp հավելվածներում գործում են խարդախության սխեմաներ.Տեղեկատվության ստուգման կենտրոն

Կարբի գյուղի ջրատարում կնոջ դի է հայտնաբերվել. նա Ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից որոնվում էր որպես անհայտ կորած

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ռուսական կողմում կուտակված 450 մեքենա է սպասում

«Վաղուց ժամանակն է, որ մեր քաղաքացիները նախապատվությունը տան տեղական արտադրությանը». «Անիտեքս» ընկերության փոխտնօրեն

Թուրքիայի ափերի մոտ ռուսական նավ է խորտակվել. զոհվել է անձնակազմի 2 անդամ

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ղարաբաղ է վերադարձել ևս 177 փախստական

Արցախում նորից ընթացք է ստացել արտամարմնային բեղմնավորման (ԷԿՈ) պետական ծրագիրը. ԱՀ նախագահ

Յուրաքանչուր աշակերտ կարող է հաճախել մշակութային երեք հաստատություն. ԿԳՄՍ

Հրդեհ Էջմիածին քաղաքում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

ԱԻՆ-ը զգուշացնում է՝ ցրտելու է 17-20 աստիճանով, սպասվում է ձյուն, բուք, ցածր տեսանելիություն

ԱՏՄ ղեկավարը շրջայց է կատարել «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ

Թուրքիայում ընդդիմադիր կուսակցության փոխնախագահի դեմ զինված հարձակում է կազմակերպվել

ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ

Սյունիքի մարզում 30 մետր բարձրությամբ հսկայական դրոշ է տեղադրվել (տեսանյութ)

Վթար Երեւանի Մարշալ Բաբաջանյան փողոցում․ 15-ամյա վարորդն ու ուղեւորը հոսպիտալացվել են

Բագրավան գյուղի բակերից մեկում այրվել է 1200 հակ անասնակեր

ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գանգատ կներկայացնի ՄԻԵԴ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է. 340 բեռնատար կա կուտակված

Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի մինչեւ 6-ժամյա պլանային անջատումներ են սպասվում

Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է ՊՎԾ ղեկավար

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք. գրանցվել է 5 մահ

Արցախի շուրջօրյա էլեկտրամատակարարումը վերականգնված է. Արցախի նախագահը՝ կապի ու հաղորդակցության խնդիրների մասին

Մինասյանը պետք է պատասխան տա. Արարատ Միրզոյանը՝ լրտեսության մեղադրանքի մասին

ՊՆ փոխնախարար է նշանակվել Սուրեն Սահակյանը

Ակնհայտ սուտ է. ԱԱԾ-ն հերքում է Միքայել Մինասյանի մեղադրանքներն Արարատ Միրզոյանի հասցեին

Հայաստանում ադամանդագործության և ոսկերչական ոլորտների զարգացման համար ապետք է միավորվեն պետությունն ու ընկերությոնները

ԱՀ նախագահը ամերիկահայ վնասվածքաբան-օրթոպեդ Վրեժ Մանուկյանին պարգևատրել է Երախտագիտության մեդալով

Արցախում 50 հազար ծառ կտնկվի «1 դոլար = 1 ծառ» բանաձևով

Վարդենյաց լեռնանցքը Գեղարքունիքի մարզի կողմից դժվարանցանելի է, Լարսը փակ է

Ասկերանի շրջանի Նորագյուղ և Հովսեփավան համայնքներում սահմանվել են ելքի և մուտքի մասնակի սահմանափակումներ

Հայաստանում առաջին անգամ կորոնավիրուսի սեքվենավորման փորձ է կատարվել

Մեր գյումրեցի տղան լավ է. պատգամավոր Նազելի Բաղդասարյանը տեսակցել է օրեր առաջ հրազենային վիրավորում ստացած զինծառայողին

23-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և բերման է ենթարկվել

10 ոսկե, 5 արծաթե, 2 բրոնզե մեդալ. հայ դպրոցականների՝ միջազգային Ժաուտիկովյան օլիմպիադայի ձեռքբերումները

Սահադաշտում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով անչափահաս է տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ. shamshyan.com

Հայրենիքի փրկության շարժմանը մասնակցում էին նաեւ նախկին ու ներկա քաղաքապետեր

Իրանում «Radteb Naghsh-e Jahan» ընկերության տնօրենը հայտարարել է Հայաստանում տնտեսական գործունեություն սկսելու մասին

«Հայ երգը դարերից». նոր նախագիծ Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբից