Ֆրանսիայի Սենատն ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի նախագիծը

25/11/2020 schedule21:21

Ֆրանսիայի Սենատը 305 կողմ, 1 դեմ ձայնով քիչ առաջ ընդունեց Արցախի անկախության մասին բանաձևի նախագիծը, գրեթե բոլոր քաղաքական ուժերը կողմ հանդես եկան բանաձեւին:

Այն ինքնին իրավական ուժ չունի, խորհրդատվական բնույթի փաստաթուղթ է։ Արցախի ճանաչման վերջին խոսքը Ֆրանսիայի կառավարությանն է լինելու: 

Բանաձևով օրենսդիրը Ֆրանսիայի կառավարությանը կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և այդ ճանաչումը բանակցությունների գործիք դարձնել կայուն խաղաղության հաստատման համար։

Նախագիծը Սենատին ներկայացրել էին Բրունո Ռետայոն, Պատրիկ Կանները, Հերվե Մարսեյը, Էլիան Ասսասսին ու Գիյոմ Գոնտաղը։

Բանաձեւում ասվում է, որ.

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ վերջին տարիներին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմապատկել է իր սադրանքներ, ահաբեկումները և սպառնալիքները Ֆրանսիայի, Եվրոպայի և այլ երկրների հասցեին,

հաշվի առնելով Թուրքիայի ղեկավարած ծավալապաշտական քաղաքականությունը Արևելյան Միջերկրական ծովում, Մերձավոր և Միջին Արևելքում և այժմ Հարավային Կովկասում ապակայունացման հիմնական գործոն է և քանի որ նման ապակայունացումը սպառնալիք է Ֆրանսիայի և ամբողջ Եվրոպայի անվտանգության համար,

հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ծավալվում է աշխարհի հատկապես անկայուն երկու տարածաշրջանների՝ Կովկասի և Մերձավոր Արևելքի սահմաններում, և որ այն նաև իր մեջ պարունակում է տարածաշրջանային տերությունների ներգրավմամբ էսկալացիայի ռիսկ,

հաշվի առնելով, որ Թուրքիայի կողմից Ադրբեջանին տրամադրված ռազմական աջակցությունը Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված ագրեսիայի հիմքում է: Ավելին, հաշվի առնելով, որ Թուրքիան, որպես ադրբեջանական բանակի օժանդակ, գործողությունների թատրոնում տեղակայել է վարձկանների, որոնք ծառայել են Սիրիայում ջիհադիստական խմբերում,

հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը, երբ գտնվում էր Ադրբեջանի վարչակազմի տակ, բազմիցս ենթարկվել է կազմակերպված կոտորածների, մասնավորապես Սումգաթում (1988 թ. փետրվարի 25-27), Կիրովաբադում (1988 թ. նոյեմբերի 23), Բաքվում (1990 թ. հունվարի 12-19) և Մարաղայում (1992 թ. ապրիլի 10),

հաշվի առնելով, որ Եվրոպայի խորհրդի Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովի (ՌԱԵՀ) և ՄԱԿ-ի ռասայական խտրականության վերացման կոմիտեի (CERD) զեկույցները վկայում են Ադրբեջանում հայ բնակչության ազատ ապրելու անհնարինության մասին,

հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունն ու ազատությունը չեն երաշխավորվում Ադրբեջանի Հանրապետության կողմից,

հաշվի առնելով 1994 թվականից ի վեր Ֆրանսիայի ջանքերը՝ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահն են նաև Ռուսաստանն ու ԱՄՆ-ը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծմանը հասնելու համար. հաշվի առնելով, ավելին, դրա չեզոքության մշտական դիրքը և հակամարտության կարգավորման փուլերով բանակցային գործընթացին նպաստելու կամքը ` հաշվի առնելով նաև, որ այս գործընթացը խոչընդոտվում է Ադրբեջանի կողմից ռազմական լուծման դիմելու պատճառով՝

ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ է Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որն իրականացվում է Թուրքիայի իշխանությունների և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ, և կոչ է անում անհապաղ դուրս բերել ադրբեջանական զինված ուժերը և նրանց աջակիցներին այն տարածքներից, որոնք վերցվել են սեպտեմբերի 27-ից ի վեր իրականացված պատերազմական գործողությունների արդյունքում:

ԿՈՉ Է ԱՆՈՒՄ կառավարությանը զանգվածային հումանիտար օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը՝ պահանջելով բացել հումանիտար միջանցքներ և օգտագործել բոլոր հնարավոր ուղիները։

Կոչ է անում կառավարությանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում իրականացնել բնակչության անհապաղ պաշտպանություն` համաձայն 2007 թ. Խաղաղության ծրագրի առաջարկությունների։

Կոչ է անում Կառավարությանը՝ պահանջել միջազգային հետաքննություն անցկացնել Լեռնային Ղարաբաղում, մասնավորապես քաղաքացիական բնակչության դեմ, և միջազգային օրենսդրությամբ արգելված զենքի օգտագործման միջոցով կատարված պատերազմական հանցագործությունների վերաբերյալ։

Կոչ է անում Կառավարությանը՝ ամեն ինչ անել, որպեսզի ապահովվեն քննարկումները` հակամարտության բանակցային և տևական կարգավորման ուղղությամբ, ապահովելով 1994 թ. սահմանների վերականգնումը, հայ բնակչության անվտանգությունը և տեղահանվածների վերադարձի իրավունքը, ինչպես նաև հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը կարող է առանց հապաղման վերսկսվել Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահն է Ֆրանսիան։

Կոչ է անում Կառավարությանը՝ ուշադրություն հրավիրել Թուրքիայի իշխանությունների կողմից խաղացած դերի բոլոր դիվանագիտական հետևանքների վրա և եվրոպացի գործընկերների հետ դիտարկել ամենահարմար և խիստ պատասխանները։

ԿՈՉ Է ԱՆՈՒՄ կառավարությանը՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և այդ ճանաչումը դարձնել տևական խաղաղության հաստատման բանակցությունների գործիք:

Տպել
4324 դիտում

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին