«Կորոնավիրուսով պայմանավորված՝ տնտեսական ճգնաժամից ՀՀ-ն սեպտեմբերին դուրս էր գալիս, բայց պատերազմը 2-րդ շոկն առաջացրեց»

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2020 թվականի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 8.1 տոկոսով: Երեկ վիճակագրական կոմիտեն ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:

Ի տարբերություն սեպտեմբեր ամսվա, երբ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել էր, հոկտեմբերին արդեն այն նվազել է 3 տոկոսով։ Արտաքին առեւտրաշրջանառության ծավալները 2020-ի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 18.5, արտահանումը՝ 5.4, իսկ ներմուծումը՝ 24.3 տոկոսով:

Ծառայությունների ծավալը (առանց առեւտրի) նվազել է 21, առեւտրի շրջանառությունը՝ 20.9 տոկոսով: Ընդհանուր առմամբ հունվար-հոկտեմբերին 2019-ի հունվար-հոկտեմբերի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 6.7 տոկոսով։ 

Տնտեսական ցուցանիշների վերաբերյալ ՀԺ-ի հարցերին է պատասխանել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը։

- Պարո՛ն Մանուկյան, հոկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 8.1 տոկոսով՝ հաշվի առնելով, որ այդ  ամիս Հայաստանը պատերազմական իրավիճակում էր, ինչպե՞ս եք գնահատում այս ցուցանիշը։

- Մի ճշգրտում. չմոռանանք, որ այդ ժամանակաշրջանում, ինչպես եւ կանխատեսվում էր, աշխարհում տեղի ունեցավ կորոնավիրուսի 2-րդ ալիքը։ Այսինքն՝ Հայաստանի պարագայում սա ոչ միայն պատերազմի ազդեցությունն էր կրում, այլեւ՝ կորոնավիրուսի է՛լ ավելի մեծ թափով ահագնացումը։ Եթե դիտարկենք հոկտեմբերը նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ, անկումը մեծ հաշվով պայմանավորված է առեւտրի շրջանառության նվազմամբ։ Այստեղ պետք է խորքային ուսումնասիրություններ կատարվեն։ Չմոռանանք, որ այդ ամիսներին քաղաքացիներն իրենց խնայողությունները ուղղում էին «Հայաստան» համահայկական հիմնադրամին, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Եթե ուսումնասիրեք, կտեսնեք, որ հոկտեմբերը հոկտեմբերի նկատմամբ շինարարության ծավալները անկում չեն արձանագրել։ Շինարարությունը նպաստում է հավելյալ արդյունքի ստեղծմանը, եւ սա ինչ-որ առումով դրական ազդակ է այս պարագայում։ Չմոռանանք նշել, որ այդ ժամանակաշրջանում Հայաստանի համար կարեւոր նշանակություն ունեցող արտահանումը, իհարկե, նվազել է 5.4 տոկոսով, բայց ներմուծման համեմատ ավելի քիչ է տուժել։

- Պատերազմի սկզբից պաշտոնյաները հանրությանը կոչ էին անում չնվազեցնել ծախսերը, սակայն 21 տոկոսով նվազել է առեւտրաշրջանառությունը։ Ինչո՞վ է պայմանավորված այսչափ մեծ նվազումը, արդյո՞ք այդ կոչերը հակառակ ազդեցություն ունեցան։

- Չեմ կարծում, թե կոչերը հակառակ ազդեցություն տվեցին։ Կոչերի հիմնական իմաստն այն էր, որ խուճապի պետք չէ մատնվել։ Դուք ասում եք՝ առեւտրի շրջանառությունը նվազել է, դա ճիշտ դիտարկում է, բայց չմոռանանք, որ առեւտրի շրջանառության որոշակի բաղկացուցիչ մաս է հանրային սնունդը, զվարճանքները եւ այլն, որոնց ուղղված ծախսերը նաեւ կորոնավիրուսով պայմանավորված՝ նվազել են։ Այստեղ նաեւ չափազանց կարեւոր է, որ բնակչությունն այդ ժամանակաշրջանում իր խնայողություններն ուղղում էր հիմնադրամներին, անձանց, բանակի կարիքների բավարարմանը։

- Սեպտեմբերին սկսել էին վերականգնվել թե՛ արդյունաբերական արտադրանքի ծավալները, թե՛ արտահանման տեմպերը, սակայն հոկտեմբերը դարձյալ նվազեցրեց այդ տեմպերը։ Որքանո՞վ է արտադրության ու արտահանման նվազումը պայմանավորված ռազմական իրավիճակով։

- Կարծում եմ ակնհայտ է՝ տնտեսական այն ծախսերը, որոնք իրականացվում են ռազմարդյունաբերության բնագավառում, դժվար է արտադրողական ծախսեր համարել։ Եթե մենք ուսումնասիրենք, ապա կարծես կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամից Հայաստանը սեպտեմբերին արդեն իսկ դուրս էր գալիս։ Դրա ապացույցն էին այն տնտեսական ցուցանիշները, որոնք որոշակի թույլ, բայց վերականգնողական միտումներ էին արձանագրում։ Բայց սեպտեմբերի 27-ից սկսած եւ հոկտեմբերին առավել մեծ ազդեցություն ունեցած պատերազմական գործողությունները, ըստ էության, երկրորդ շոկն առաջացրին տնտեսության վրա, որից պետք է համատեղ ջանքերով աստիճանաբար դուրս գալ ու ամեն ինչ անել, որ վերափոխենք մեր տնտեսական վիճակը՝ դարձնելով է՛լ ավելի դիմադրողական։ Երկրորդը՝ պլաններ կառուցենք՝ հաշվի առնելով այն իրողությունները, որոնց բախվել է ՀՀ-ն, այսինքն՝ է՛լ ավելի մրցունակ բարձր տեխնոլոգիական բնագավառ, գիտության եւ կրթության է՛լ ավելի արտադրողական ու առեւտրայնացման միտումներ ունեցող համակարգեր։

- Հունվար-հոկտեմբերին ՏԱՑ-ը նվազել է 6.7 տոկոսով, տարվա կտրվածքով կանխատեսվում է 7.9 տոկոս անկում, ըստ ձեզ՝ վերջին 2 ամսում հնարավոր կլինի՞ կանխատեսվածից ավելի լավատեսական վիճակ ունենալ։

- Եթե դիտարկենք 6.7 տոկոսը, այն առաջին հայացքից մեծացնում է այն գնահատականը, որ տարվա կտրվածքով կանխատեսվող 7.9 տոկոսը շատ ավելի ոչ պահպանողական սցենար է։ Չմոռանանք, որ մենք գործ ունենք մի այլ երեւույթի հետ, երբ Ամանորին նախորդող գնումներն են, որոնք խթանում են տնտեսական ակտիվությունը։ Բայց՝ հաշվի առնելով նաեւ այն իրողությունները, որոնց ներկայումս մենք ականատես ենք, այդ թվում՝ նաեւ այն, որ խնայողությունների մի մասը ուղղվել է պատերազմական իրավիճակներին: Կարծում եմ՝ դրանից ելնելով՝ առեւտրաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ չի աճի։ Դրանով է երեւի թե պայմանավորված, որ բյուջեի քննարկման ժամանակ փոփոխված գնահատականում դրված էր ավելի վատատեսական սցենար, քան ներկայիս 6.7 տոկոս անկումն է։

- Նախօրեին ազատման դիմում է գրել էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Որպես իշխող ուժի պատգամավոր՝ ինչպե՞ս եք գնահատում նրա աշխատանքը եւ ի՞նչ ակնկալիքներ ունեք ապագա նախարարից։

- Նախ շնորհակալություն եմ ուզում հայտնել պարոն Խաչատրյանին իր կատարած աշխատանքի համար։ Չմոռանանք, որ նորմալ՝ ոչ ճգնաժամային 2019 թվականին մենք տնտեսական ցուցանիշով Եվրոպայում առաջինն էինք՝ արձանագրելով բավական բարձր տնտեսական աճ։ Փոփոխություններ անհրաժեշտ են ամեն օր։ Հաշվի առնելով առկա իրողությունները եւ մտքում ունենալով առկա սխալները՝ մենք ամեն օր մեր կենսակերպում պետք է փոփոխություններ մտցնենք։ Տնտեսությունը այդ առումով անմասն չպետք է մնա։ Այս առումով չափազանց կարեւոր է տեսլականի եւ համապատասխան ռեսուրսների մոբիլիզացիան։ Սրանք մարտահրավերներ են, որոնց բախվել է մեր տնտեսությունը։ Ես չեմ տիրապետում այդ ազատման դիմումի մանրամասներին, բայց ով էլ լինի նոր նախարարը, կարծում եմ՝ առաջնային խնդիրը պետք է լինի տնտեսության մեջքի շտկումը, այս ռեսուրսների է՛լ ավելի մեծ չափով մոբիլիզացիայի ու դրանց տնօրինման արդյունավետության բարձրացումը։

Տպել
1313 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին