Սահմանին կանգնած մեր տղաներն այսօր անտեսված են․ Վարդան Պետրոսյանը 1 օրով դիրքերում էր (տեսանյութ)

Դերասան Վարդան Պետրոսյանը մի քանի օր առաջ զորամասերից մեկի հրավերով գնացել է դիրքեր՝ հանդիպելու զինծառայողներին։ Զրուցել է նրանց հետ, լսել մտորումներն ու նրանց խոսքն է մեզ բերել։

Դերասանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ականատեսի աչքերով պատմում է տեսածը, լսածն ու զգացածը։ «Շատերին թվում է, թե պատերազմը վերջացավ, բայց իրականում դա այդպես չէ։ Միգուցե ճակատամարտը վերջացավ, բայց պատերազմը շարունակվում է»,- ասում է նա։ Վարդան Պետրոսյանի խոսքով՝ անչափ տպավորված է՝ հանդիպելով հերոսների, որոնք պարզապես «հագել» էին համեստության զգեստներ։

 

Իր խոսքում Պետրոսյանը շեշտում է՝ շատերին թվում է, թե՝ եթե ռուս խաղաղապահներ են եկել, դրանով բոլոր հարցերը լուծված են։ «Երբ ասում ես, որ մերոնք էլի դիրքեր են պահում, մեր զինվորներն առաջնագծում են, ասում են՝ էդ ո՞նց. չէ՞ որ ռուսները եկել են, ու ամեն ինչ արդեն որոշված է փաստաթղթով։ Շատերը չեն հասկանում, որ այդ փաստաթղթից մինչեւ կյանք բավականին երկար ճանապարհ է։ Շատերը երեւի չգիտեն, որ այդ ստորագրման պահին ու դրանից առաջ եղել են շատ ուժեղ կռիվներ։ Մերոնք ճակատամարտ են տվել, անձնազոհաբար կռվել»,- ասում է նա։

Խոսելով տպավորությունների մասին՝ խոստովանում է՝ այդպես էլ սպասում էր՝ ցնցող պիտի լինեին: «Զարմանալի հակասությունների մի ամբողջականություն, ինչպես մեր ողջ պատմությունն է»,- արձանագրում է Վարդան Պետրոսյանը։

Միեւնույն ժամանակ դերասանը ցավով փաստում է՝ սահմանին կանգնած տղաներն իրենց անտեսված են զգում․ «Այսօր մենք ամբողջությամբ տրվել ենք քաղաքական կյանքին, իշխանափոխություն են ուզում եւ այլն։ Ատելությունը սկսել է իշխել մարդկանց մեջ, գոռում են, գոռգոռում, ու այս ամենի ֆոնին մոռացվել են մեր տղաները, որոնք այսօր կանգնած են ու պաշտպանում են դիրքերը»։

Նա եւս մեկ անգամ հիշեցնում է, որ այսօր մեր կյանքի իրական երաշխավորները սահմանին կանգնած հայ զինվորներն են, որոնք, ցավոք սրտի, շատ պարզ տեսնում են, թե այսօր Հայաստանում ինչ է կատարվում եւ շատ վիրավորված էին։

«Մի բան էին իրենք ինձ ասում․ եթե այդքան ուժ ունեն միտինգների գնալու, հատկապես՝ երիտասարդները, ինչու չեն գալիս գոնե մի 15 օրով իրենց փոխարինում։ Տղաները ասում են՝ իրենց մոտ՝ սահմանին, շա՜տ գործ կա անելու, իրենց միանալ ցանկացողները, եթե կրակել էլ չգիտեն, ոչինչ, փոս փորեն՝ խրամատ»,- պատմում է նա։

Պետրոսյանը նկատում է՝ 1 օրով լինելով սահմանին կանգնած տղաների մոտ՝ տեսել ու զգացել է ամեն ինչ․ «Դուք գիտե՞ք՝ ինչ է նշանակում օրեր, տասնյակ օրեր ապրել հողի մեջ, խրամատի մեջ։ Գիտե՞ք՝ ինչ է նշանակում երեք օր անդադար անձրեւի տակ զենքը ձեռքին՝ կանգնել։ Մեկն ինձ ասաց՝ Երեւանից ինչ լավ բան կասեք, գոնե մի լավ բան ասեք։ Ի՞նչ ասեի, սիրտս կտոր-կտոր եղավ։ Ասացի՝ էնքան սիրուն աշուն է Երեւանում։ Ի՞նչ ասեի ուրիշ։ Ինձնից լավ են մեկնաբանում քաղաքական իրադարձությունները։ Ուղղակի իրենք հեռվից են նայում, վերեւից են տեսնում, բայց վերեւից բազմոցների մեջ չեն, զենքը ձեռքին՝ թշնամու առաջ են»։

Դերասան Վարդան Պետրոսյանն ականատեսի աչքերով պատմում է, թե ինչպիսի հերոս տղաներն են այսօր սահմանին, տղաներ, որոնք ունեն տեսողության խնդիր, տղաներ, որոնք հեշտությամբ կարող էին բանակից, ծառայությունից ազատված լինել, բայց տնից են փախել, ոչ թե ծառայությունից։ Շատերն այնտեղ են՝ իրենց ընկերոջ, եղբոր, հարազատի վրեժը սրտում պահած։

Դերասանը նաեւ նկատում է՝ սահմանին կանգնած տղաների ընկերությունն այլ ընկերություն է։ Նրանք այնտեղ կանգնած են մահվան առաջ։ Նրանց ուրախությունն այլ ուրախություն է։ Նրանց մի փոքր հաց ուտելն ուրիշ է, նրանց սուրճ խմելը՝ ուրիշ․ «Մեր կյանքի իսկական երաշխավորները նրանք են: Գիտե՞ք՝ ինչքան խելոք են խոսում, որքան համով են կատակում»:

Ապա պատմում է, թե ինչպես է դիրքում հանդիպել նաեւ իր որդուն՝ դերասան Հայկ Պետրոսյանին։ Հայկի համար հոր այցն անակնկալ է եղել։ «Արդեն համարյա մթնում էր, երբ ինձ տեսավ, վազելով մոտեցավ, գրկախառնվեցինք։ Շատ հակասական հույզեր ու տրամադրություններ էին։ Հիշում եմ, որ տաք շարֆ ունեի, դա փոխանցեցի իրեն։ Նստեցինք իրենց բլինդաժում, իրենցը մի փոքր այլ էր՝ Վի Այ Փի էին սարքել։ Մի քանի րոպե խոսեցինք, ժամանակ քիչ կար։ Այնքան բան կար ասելու, բայց այդ ընթացքում չես կարողանում ասել։ Տղայիս մոտ զարմանալի մի զգացում ունեի. կարծես իր հետի տղաները բոլորն իմ զավակները լինեին»,- պատմում է Վարդան Պետրոսյանը։

Նա նաեւ նշում է՝ բաներ կան, որոնց մասին կուզի խոսել, բայց մտածում է, որ դրա իրավունքը չունի։ Բաներ կան, որոնք չի ասում՝ քաջ գիտակցելով, որ հոգեպես կարող է վնասել մարդկանց։

Դերասանն իր խոսքի ավարտին եւս մեկ անգամ հայությանը հորդորում է նախ չմոռանալ ու չանտեսել սահմանին կանգնած տղաներին, ապա հիշել մեր գերեվարված զինվորներին ու զբաղվել նրանցով։

«Կարծում եմ՝ այսօր պետք է մեր ամբողջ ուշադրությունը կենտրոնացնենք նրանց վրա։ Ինձ հիմա շատ դժվար է ինչ-որ կոչով հանդես գալ, հակված եմ ներկայացնելու տեսածս ու տղաների պատմածը։ Նրանց խոսքը սահմանից, առաջնագծից բերել ու ասել, որ մենք չմոռանանք նրանց։ Չի կարելի լքել նրանց, նրանք իրենց լքված են զգում, իսկ այդ լքվելուց ավելի վատ փուլ կա՝ բարոյալքվել: Փառք Աստծո, իրենք ուժեղ են, պինդ։ Շատերին անգամ զենքով չես կարող տուն բերել. կառչել են, ամուր կանգնել»,- ասում է նա՝ եզրափակելով՝ չի կարելի լքել տղաներին։ Նրանք են մեր պատմությունը կերտում, նրանք են մեզ պահում, մենք իրավունք չունենք լինել թույլ թիկունք:

Տեսանյութ

Տպել
3489 դիտում

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը