Երևան
-1 °C
Նոյեմբերի 22-30-ը ընթանում է Chess24.com կայքի կազմակերպած արագ շախմատի Skilling Open առցանց մրցաշարը, որին մասնակցում է նաև Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը: Մրցաշարի մրցանակային ֆոնդը 100.000 եվրո է, հաղթողը ստանալու է 30.000 եվրո:
Մրցաշարին մասնակցում են աշխարհի լավագույն շախմատիստներից 16-ը: Առաջին երեք օրերը մրցաշարն ընթացավ շրջանաձև մրցակարգով. յուրաքանչյուր շախմատիստ մրցակցի հետ անցկացրեց մեկական պարտիա: Դրանց արդյունքներով լավագույն 8 շախմատիստները պայքարը շարունակելու են փլեյ-օֆֆ փուլում:
Արոնյանը, որի արագ շախմատի վարկանիշը մրցաշարում 6-րդն է (2778), շրջանաձև մրցաշարը բավականին լավ սկսեց. առաջին օրը վաստակած 3 միավորով Լևոնը զբաղեցնում էր 6-րդ տեղը: Սակայն երկրորդ օրը հայ շախմատիստն ընդամենը 1.5 միավոր վաստակեց և նահանջեց 11-րդ հորիզոնական: Փոխարենը Արոնյանը գերազանց անցկացրեց մրցաշարի երրորդ օրը՝ 5 հնարավորից վաստակելով 4 միավոր: Դա թույլ տվեց նրան վաստակած 8.5 միավորով բարձրանալ աղյուսակի 3-5-րդ հորիզոնականներ և ապահովել իր տեղը փլեյ-օֆֆ փուլում: Լրացուցիչ ցուցանիշներով Լևոնը 5-րդն էր, ընդ որում, միայն կես միավորով հետ մնաց առաջին տեղը կիսած Մագնուս Կառլսենից և Հիկարու Նակամուրայից:
Այժմ քառորդ եզրափակիչում Արոնյանը կհանդիպի շրջանաձև մրցաշարում 4-րդ տեղը զբաղեցրած ռուս Յան Նեպոմնյաշչու հետ: Օրեր առաջ այս երկու շախմատիստներն արդեն հանդիպել էին Chess.com կայքի կազմակերպած շախմատի առցանց աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում, և այդ անգամ հաջողությունն ուղեկցել էր Արոնյանին: Հետաքրիքր է, որ երկու շախմատիստների արագ շախմատի վարկանիշը նույնն է՝ 2778:
Նոկաուտ փուլում մրցամարտերը բաղկացած են լինելու երկու փուլից, որից յուրաքանչյուրում շախմատիստները միմյանց հետ 4-ական պարտիա են անցկացրել արագ շախմատի կանոններով (15 րոպե + 10 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար): Հավասար արդյունքի դեպքում երկու պարտիա կանցկացվի կայծակնային շախմատի կանոններով (5+3), դրա հավասարության դեպքում էլ մեկ պարտիա՝ արմագեդոնի կանոններով (5 րոպե սպիտակներին, 4 րոպե սևերին, սպիտակները պարտավոր են հաղթել):
Քառորդ եզրափակչի մյուս զույգերը կազմել են Մագնուս Կառլսենն ու Անիշ Գիրին, Հիկարու Նակամուրան ու Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Ուեսլի Սոն ու Թեյմուր Ռաջաբովը:
Հիշեցնենք, որ այս օրերին Արոնյանը մասնակցում է նաև նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 13-ը ընթացող chess.com կայքի կազմակերպած արագ շախմատի աշխարհի առցանց առաջնությանը, որտեղ ևս դուրս է եկել քառորդ եզրափակիչ ու պետք է հանդիպի ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին: Մրցամարտի օրը դեռ հայտնի չէ:
Արման Թաթոյանը Ժոնաթան Լաքոտին է ներկայացրել գերիների հարցը և Ադրբեջանի հետ ՀՀ սահմանների որոշման գործընթացի խնդիրները
Ես չունեմ այրած կամուրջներ թե՛ դրսի, թե ներսի որևէ քաղաքական ուժի հետ․ Էդմոն Մարուքյանը՝ վարչապետ լինելու մասին
Պարգև սրբազանն ազատվել է Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից. նա նոր առաքելություն ունի
Վճարովի կայանատեղերի («կարմիր գծերի») սակագները անփոփոխ են. Հակոբ Կարապետյան
Քաղաքակիրթ աշխարհը պետք է միավորվի և պարտադրի, որ Ադրբեջանը ետ վերադարձնի իր մոտ պահվող գերիներին․ Մարուքյան
Կատարված և կատարվող աշխատանքը հույս է ներշնչում, որ մեր գերիների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում. Ցոլակյան
Իտալիայում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է ավելի քան մեկ միլիոն բնակիչ
Առաջարկել ենք հանրապետության ամբողջ տարածքով մեկ պահպանել ռեյտինգային ընտրակարգը․ դրա շուրջ եղել է բանավեճ․ Մարուքյան
Ադրբեջանական կողմից տեսնում ենք որոշակի քաղաքական օրակարգերի առաջմղում, ինչը ձգձգում է գերիների վերադարձը
Նոր նախագծով առաջարկվում է կրճատել Ամանորի ոչ աշխատանքային օրերը՝ հանգստյան օր սահմանելով միայն հունվարի 1-ը, 2-ը և 6-ը
Վարչապետի կողմից առաջարկված հուշագրին ի պատասխան՝ Մարուքյանը կոնտր հուշագիր է առաջարկել
Գողություն, ընտանեկան բռնություն, խարդախություն. ոստիկանության մեկօրյա ամփոփագիրը
Թուրքիայում 1 ժամում 3 երկրաշարժ է գրանցվել
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել. քրգործերով պետությանը պատճառված վնասի փոխհատուցման աշխատանքային խումբ կձևավորվի
Տարեցտարի մեր հարկ վճարողների հարկային կարգապահությունն ավելի է բարելավվում․ ՊԵԿ փոխնախագահ
ՌԴ դատախազությունը դժգոհ է Գերմանիայի՝ Նավալնիի վերաբերյալ ուղարկված պատասխանից. նոր հարցում են ուղարկել
Համաճարակային վիճակը կառավարելի է․ Անահիտ Ավանեսյան
Արտահերթ ընտրությունների մասին կոնսուլտացիաներ անելը չի նշանակում, որ հիմա պետք է լինեն ընտրությունները․ Գրիգորյան
Պայման առաջարկում է ընդդիմությունը, ոչ թե մենք. «Իմ քայլը»՝ ընդդիմությանն առաջարկվող հուշագրի մասին
Հաստատվել է էքստեռն քննությունների 2021 թվականի առաջին քննաշրջանի ժամանակացույցը
Հաստատապես հիմնավորվել է, որ ինքնասպանության դեպք է տեղի ունեցել․ Մելիքյանը՝ Կուտոյանի գործի մասին
Պետք է լինի տղամարդավարի պայմանավորվածություն՝ առանց նախապայմանների․ Մելքումյան
Մարտունու եւ Վայոց ձորի ԲԿ-ների կառուցման համար 7․4 մլն դոլար կտրամադրվի վարկային համաձայնագրով
Կարծում ենք, որ այս փուլում արտահերթ ընտրություն կատարելը հղի է անկայունության խորացմամբ․ Մելքումյան
Արա Այվազյանն ու Ժան-Իվ Լը Դրիանը քննարկել են Ադրբեջանին անցած տարածքում հայ մշակութային ժառանգության պահպանման հարցեր
Վերանայվել են շենք-շինություն, հողամաս ներխուժելու դեպքում սեփականության իրավունքի պաշտպանության մեխանիզմները․ Բադասյան
Արցախում երկարաձգվել են հաշմանդամ ճանաչվածների վերափորձաքննության ժամկետները
Պատերազմում վիրավորում ստացած անձանց համար միջազգային չափանիշներին համապատասխան պրոթեզավորում կիրականացվի
Արցախում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 9 նոր դեպք
Ինձ համար մեծ պատիվ է ստանձնել այս պաշտոնը. նախկին փոխնախարարը նշանակվեց Շիրակի մարզպետ
ԱՄՆ-ը դժգոհ է Չինաստանի՝ Թրամփի նախկին պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ կիրառելու որոշումից
17 ուժերից յուրաքանչյուրն ունի իր որակավորումների սանդղակը. ԲՀԿ-ն դեմ է Վ. Մանուկյանի «բոմժ»-ին. իսկ «ժեխ»-ին կո՞ղմ է
Արցախում չպայթած զենք-զինամթերքի վնասազերծում է նախատեսվում Մարտունի քաղաքում եւ այլ համայնքներում. ԱԻՊԾ
Ավելի քիչ մարդկային կորուստներով հնարավոր էր պատերազմը կանգնեցնել․ Տոնոյանի արձագանքը՝ Փաշինյանի հայտարարությանը
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 307 նոր դեպք. գրանցվել է 5 մահ
Ըստ ՔԿ-ի, Հայրապետյանն ու որդին տղամարդուն փակել են սենյակում, ծեծել, սպառնացել քրոջն ուղարկել Քաթար՝ պոռնկության
Երդմնակալության արարողությանը Ժոսեֆ Բայդենը ընտրել է Ralph Lauren կոստյում՝ ամերիկյան ամենահայտնի ապրանքանիշը
Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը․ օրակարգում ներառված է 30 հարց
Երեխաներն այլեւս չեն համարվում կորոնավիրուսի տարածման ակտիվ աղբյուր․ Հայաստանում վարակվել է ավելի քան 6600 երեխա
Այսօրվանից «ԱՐ» հեռուստաընկերությունն այլևս չի լինելու եթերում. այն ոչ մեկին չի վաճառվել, չի նվիրվել
© 2021 Հայկական ժամանակ