Սարգիսը բարձունք էր սիրում ու իր վերջին կռիվը հենց բարձունքին էր տվել (լուսանկար)

25/11/2020 schedule15:50

Մեր ընկերը ճամփորդ դարձավ: Ամենաուրախ, ամենահետաքրքիր, կյանքով լի մեր Սարգիսը: Սա նրա վերջին լուսանկարն է, որն ինքն է տեղադրել սոցիալական ցանցի իր էջում: Այստեղ «Լույսի» հետ զրույցի է բռնվել, ինչ իմանանք՝ ի՜նչ են խոսում: Գուցե անմահությա՞ն մասին...  

Պարզվում է՝ հերոսները հենց այսպիսին են լինում՝ համեստ, խոնարհ, պարզ, օգնության շտապող: Հերոսներ, որոնք ապրում են մեր մեջ, բայց իրենց աշխարհում:

Դեռ դպրոցում ուսուցչուհին բողոքում էր՝ Սարգիսը, թեև վաղ էր գալիս, սակայն այնքան էր պահում դպրոցի դուռը՝ մինչև բոլորն անցնեն: Եվ ամենաշուտը գալով հանդերձ՝ դասից ուշանում էր: Ուսուցչուհին հետո էր իմանալու՝ բոլորին օգնության հասնող իր սանը Հայրենիքը պաշտպանելուց չէր ուշանալու:  

Ընկերներն իրեն շատ էին սիրում: Բանկի աշխատասենյակում սկսված մտերմությունը սկիզբ էր դրել մի մեծ, հարազատ ընտանիքի, որտեղ հոգսերն ընդհանուր էին, ուրախությունը՝ նույնպես: Միասին էին թե՛ աշխատանքային, թե՛ հանգստյան օրերին: Առիթների դեպքում հայրենիքի կենացը լուռ էր խմում. պաթոսը, ճառերն ու գլուխ գովելն իրենը չէին: Ընկերներին էլ վարակել էր հայրենի չքնաղ բնության սիրով՝ մաքուր օդ, վրաններ, արևածագ… 

Սիրտը պատեպատ էր խփում. իր տեղը լեռներում էր՝ բարձունքներին՝ արծիվների մոտ:  Արշավները ինչ-որ տեղ լրացնում էին այդ բացը, բայց քաղաքի աղմուկի մեջ միշտ լսելի էր լեռների կանչը: 

Ու լեռների խաղաղ օրերի կանչը թշնամու նենգ հարձակումից հետո դարձավ կո՛չ, դարձավ ահազա՛նգ, դարձավ արծվի՛ թռիչք:

Պատերազմի լուրն իմանալուց հետո աշխատանքից վերադառնալով՝ անընդհատ հետուառաջ էր քայլել՝ ինքն իր հետ խոսելով. «Լա՛վ, այս պատերազմը մի օր պետք է վերջ ունենա՞, թե՞ չէ»: Շոյել էր քրոջ տղայի գլուխը, հետո ասել. «Հո Գագիկին չե՞նք թողնելու, պետք է վերջացնենք: Ե՛ս էլ եմ գնալու»:

Այդ պահին խոսքերին ուշադրություն չէին դարձրել: 

Եվ երբ հաջորդ օրը եկել էր ծանուցումը, նույնիսկ կարգին հրաժեշտ էլ չէր տվել հարազատներին: Քույրն ասում է՝ ծանուցումը բերած տղամարդը դեռ մեր տանն էր, երբ ինքն արդեն հասել էր ներկայանալու վայր: Մայրը մորմոքվում է՝ գոնե հաց ուտեր…

Հայրենիքի պաշտպանությանը ծոմ վիճակում էր մեկնել, այնպես, ինչպես ուխտի են գնում:

Արդեն առաջնագիծ գնացող ավտոբուսից զանգել էր: Տղերքը «Գետաշենն» էին երգում: Ասել էր՝ մի անհանգստացեք, հո մենակ ես չեմ, ինձ նման հազարավոր տղերք կան: Երգը շարունակվում էր. «Արծիվների բույնն ես, ըմբո՛ստ Գետաշեն»: Արփինեն՝ քույրը, հասցրել էր միայն մեկ բան ասել. «Սաք ջան, խնդրում եմ...»:

Առաջնագիծ մեկնող տղաների երգը լսելով՝ ամաչել է ասել, թե ինչ է խնդրում: Քրոջ խնդրանքը չկատարեց:

Հետո պիտի իմանային, որ երգող տղաներից շատերն իրենք էին երգ դառնալու:

Զոհվելու օրը հատկապես մայրական սիրտը անհանգիստ էր: Քույրն էլ խաղաղությունը կորցրել էր: Գիշերը չէր լուսանում, մտովի սարերում զենքը գրկած՝ իրենց զինվորի հետ էին: Բոլորին թվում էր, թե գիշերն անվերջ է:

Սակայն գիշերն անվերջ չէր: Արևի առաջին շողերը կարմիր էին, հերոսների մարմինները  գրկած լեռները՝ նույնպես:

Սարգիսը բարձունք էր սիրում ու իր վերջին կռիվը հենց բարձունքին էր տվել:

Լուսաբացին իր վերջին լուսանկարի «Լուսե աշխարհից» իջել էին հերոսի հետևից եկած արծիվները: Հիմա ճամփա ուներ արծիվների հետ գնալու: Ինքը պետք է երկնքում միանար Հայոց հաղթական գնդերին՝ արդեն վերևից մղելով անտեսանելի պատերազմը:

Ձեռքս դողում է, չեմ համարձակվում զանգել Սարգսի հարազատներին: Սակայն քանի օրհասական կռիվը շարունակվում է, նրանք մեզնից ձիգ են, մեզնից կանգուն: Աղոթում են առաջնագծում կանգնած զինվորների համար: «Աստված իմ, էդ 18 տարեկանները գան հասնեն իրենց մայրերին, իմ տղան գոնե նրանցից մի քանի տարի շատ ապրեց»: Սրանք որդեկորույս մոր խոսքերն են: Հենց այսպիսին են լինում հերոսների ընտանիքները, և հենց այսպիսի ընտանիքներում են ծնվում Սարգիսի, Ալբերտի, Թաթուլի պես տղերքը:

Հարազատներն ասում են՝ երբ պատերազմը բոլորի համար վերջանա, մեզ համար նոր է սկսվելու: Պատերազմով լցված կյանք, որտեղ Սարգիսը մեզ հետ չէ:

Մեր թա՛նկ ընկեր, դու քո կռիվը կիսատ չթողեցիր: Հերթը մերն է: Մենք պետք է այնպես անենք, որ կռիվը քրոջդ որդուն՝ Գագիկին ու մյուս երեխեքին չմնա:

Պիտի շարունակենք հավերժի մեր երթը: Եվ այդ ճանապարհին մեր նահատակների, Հայոց երկնակամարում խավարած ամեն աստղի, մարած հույսերի դիմաց մեզ հատուցվելու է բյուրապատիկը:

Հանգչիր Լույսի մեջ, մեր լա՛վ ընկեր:

Հայրենիքի համար մղվող մարտերում զոհվել է «Հայբիզնեսբանկի» աշխատակից Սարգիս Սարիբեկյանը։

Տպել
447 դիտում

Ես չունեմ այրած կամուրջներ թե՛ դրսի, թե ներսի որևէ քաղաքական ուժի հետ․ Էդմոն Մարուքյանը՝ վարչապետ լինելու մասին

Պարգև սրբազանն ազատվել է Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից. նա նոր առաքելություն ունի

Վճարովի կայանատեղերի («կարմիր գծերի») սակագները անփոփոխ են. Հակոբ Կարապետյան

Քաղաքակիրթ աշխարհը պետք է միավորվի և պարտադրի, որ Ադրբեջանը ետ վերադարձնի իր մոտ պահվող գերիներին․ Մարուքյան

Կատարված և կատարվող աշխատանքը հույս է ներշնչում, որ մեր գերիների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում. Ցոլակյան

Իտալիայում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է ավելի քան մեկ միլիոն բնակիչ

Առաջարկել ենք հանրապետության ամբողջ տարածքով մեկ պահպանել ռեյտինգային ընտրակարգը․ դրա շուրջ եղել է բանավեճ․ Մարուքյան

Ադրբեջանական կողմից տեսնում ենք որոշակի քաղաքական օրակարգերի առաջմղում, ինչը ձգձգում է գերիների վերադարձը

Նոր նախագծով առաջարկվում է կրճատել Ամանորի ոչ աշխատանքային օրերը՝ հանգստյան օր սահմանելով միայն հունվարի 1-ը, 2-ը և 6-ը

Վարչապետի կողմից առաջարկված հուշագրին ի պատասխան՝ Մարուքյանը կոնտր հուշագիր է առաջարկել

Գողություն, ընտանեկան բռնություն, խարդախություն. ոստիկանության մեկօրյա ամփոփագիրը

Թուրքիայում 1 ժամում 3 երկրաշարժ է գրանցվել

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել. քրգործերով պետությանը պատճառված վնասի փոխհատուցման աշխատանքային խումբ կձևավորվի

Տարեցտարի մեր հարկ վճարողների հարկային կարգապահությունն ավելի է բարելավվում․ ՊԵԿ փոխնախագահ

ՌԴ դատախազությունը դժգոհ է Գերմանիայի՝ Նավալնիի վերաբերյալ ուղարկված պատասխանից. նոր հարցում են ուղարկել

Համաճարակային վիճակը կառավարելի է․ Անահիտ Ավանեսյան

Արտահերթ ընտրությունների մասին կոնսուլտացիաներ անելը չի նշանակում, որ հիմա պետք է լինեն ընտրությունները․ Գրիգորյան

Պայման առաջարկում է ընդդիմությունը, ոչ թե մենք. «Իմ քայլը»՝ ընդդիմությանն առաջարկվող հուշագրի մասին

Հաստատվել է էքստեռն քննությունների 2021 թվականի առաջին քննաշրջանի ժամանակացույցը

Հաստատապես հիմնավորվել է, որ ինքնասպանության դեպք է տեղի ունեցել․ Մելիքյանը՝ Կուտոյանի գործի մասին

Պետք է լինի տղամարդավարի պայմանավորվածություն՝ առանց նախապայմանների․ Մելքումյան

Մարտունու եւ Վայոց ձորի ԲԿ-ների կառուցման համար 7․4 մլն դոլար կտրամադրվի վարկային համաձայնագրով

Կարծում ենք, որ այս փուլում արտահերթ ընտրություն կատարելը հղի է անկայունության խորացմամբ․ Մելքումյան

Արա Այվազյանն ու Ժան-Իվ Լը Դրիանը քննարկել են Ադրբեջանին անցած տարածքում հայ մշակութային ժառանգության պահպանման հարցեր

Վերանայվել են շենք-շինություն, հողամաս ներխուժելու դեպքում սեփականության իրավունքի պաշտպանության մեխանիզմները․ Բադասյան

Արցախում երկարաձգվել են հաշմանդամ ճանաչվածների վերափորձաքննության ժամկետները

Պատերազմում վիրավորում ստացած անձանց համար միջազգային չափանիշներին համապատասխան պրոթեզավորում կիրականացվի

Արցախում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 9 նոր դեպք

Ինձ համար մեծ պատիվ է ստանձնել այս պաշտոնը. նախկին փոխնախարարը նշանակվեց Շիրակի մարզպետ

ԱՄՆ-ը դժգոհ է Չինաստանի՝ Թրամփի նախկին պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ կիրառելու որոշումից

17 ուժերից յուրաքանչյուրն ունի իր որակավորումների սանդղակը. ԲՀԿ-ն դեմ է Վ. Մանուկյանի «բոմժ»-ին. իսկ «ժեխ»-ին կո՞ղմ է

Արցախում չպայթած զենք-զինամթերքի վնասազերծում է նախատեսվում Մարտունի քաղաքում եւ այլ համայնքներում. ԱԻՊԾ

Ավելի քիչ մարդկային կորուստներով հնարավոր էր պատերազմը կանգնեցնել․ Տոնոյանի արձագանքը՝ Փաշինյանի հայտարարությանը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 307 նոր դեպք. գրանցվել է 5 մահ

Ըստ ՔԿ-ի, Հայրապետյանն ու որդին տղամարդուն փակել են սենյակում, ծեծել, սպառնացել քրոջն ուղարկել Քաթար՝ պոռնկության

Երդմնակալության արարողությանը Ժոսեֆ Բայդենը ընտրել է Ralph Lauren կոստյում՝ ամերիկյան ամենահայտնի ապրանքանիշը

Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը․ օրակարգում ներառված է 30 հարց

Երեխաներն այլեւս չեն համարվում կորոնավիրուսի տարածման ակտիվ աղբյուր․ Հայաստանում վարակվել է ավելի քան 6600 երեխա

Այսօրվանից «ԱՐ» հեռուստաընկերությունն այլևս չի լինելու եթերում. այն ոչ մեկին չի վաճառվել, չի նվիրվել

Ջիլլ Բայդենն ամուսնու երդմնակալության ժամանակ կրում էր Markarian բրենդի զգեստ ու վերարկու (լուսանկարներ)