Երևան
1 °C
Հայաստանի ներդրումային քաղաքականությունը պետք է արմատական փոփոխությունների ենթարկվի։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց գործարար,«Մենյու էյէմ» ընկերության հիմնադիր Վահան Քերոբյանը։
Նոյեմբերի 23-ից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումների շարք է սկսել գործարար դաշտի ներկայացուցիչների հետ՝ Հայաստանի տնտեսական ակտիվության, ներդրումային միջավայրի վերականգման հարցեր քննարկելու համար:
Վարչապետը հանդիպել էր մի շարք գործարարների հետ, այդ թվում՝ Վահան Քերոբյանի։
Քննարկվել են Կառավարություն-գործարար միջավայր կապի ամրապնդումը, ներդրումային ծրագրերի շարունակականության ապահովումը, տնտեսական լավատեսության վերականգնումը: Ըստ Կառավարության հաղորդագրության՝ ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ:
ՀՀ վարչապետի հետ հանդիպման եւ տնտեսությանը վերաբերող այլ հարցերի վերաբերյալ ՀԺ-ն զրուցել է Վահան Քերոբյանի հետ։
- Պարո՛ն Քերոբյան, ի՞նչ հարցեր եք քննարկել վարչապետի հետ հանդիպման ընթացքում։
- Քննարկել ենք բիզնեսի ակտիվության հետ կապված հարցեր, բայց շատ մանրամասն չեմ կարող ասել։
- Այս պահին պետությունն ի՞նչ է ակնկալում գործարար համայնքից եւ հակառակը՝ գործարար համայնքն ի՞նչ է սպասում պետությունից։
- Եկեք խոսենք նրանից, թե ինչ է սպասում ազգը։ Իսկ ազգը սպասում է, որպեսզի շուտ վերականգնվի տնտեսական ակտիվությունը եւ մենք կարողանանք օր առաջ սկսել մեր տնտեսության ակտիվացումը։ Որովհետեւ գիտեք՝ տնտեսությունը վիրավոր վիճակում է եւ կարիք կա շուտ անցնել արագ աճի ռեժիմին, որովհետեւ մարտահրավերները մեր երկրի համար ոչ թե քչացել, այլ շատացել են։
- Դուք, լինելով սննդի ոլորտի ներկայացուցիչ՝ տեղյակ եք, որ այս տնտեսական ճգնաժամը էապես ազդել է հենց այդ ոլորտի վրա, դրա վերականգնման համար ինչ-որ քայլերի անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք։
- Ամեն ինչի վերականգնման համար էլ շատ կոնկրետ եւ շատ արագ քայլերի անհրաժեշտություն կա։ Ինչ վերաբերում է հենց իմ բիզնեսին, այն առանձնապես չի տուժել, որովհետեւ օնլայն առեւտուրը աճում է այս ժամանակաշրջանում։ Բայց քննարկման ժամանակ խոսքը վերաբերում էր ոչ միայն իմ բիզնեսին։ Մտքերի փոխանակում էր ամբողջ Հայաստանի տնտեսության մասին։
- Դուք որպես խոշոր գործարա՞ր, թե՞ սննդի ոլորտի ներկայացուցիչ էիք հանդիպել վարչապետի հետ։
- Ես ավելի շատ որպես տեղեկացված գործարար եմ մասնակցել։ Ես 2 ամիս առաջնագծում եմ եղել, բայց իմ ծանոթություններն ու կապերը թույլ են տալիս, որ կարողանամ ընդհանուր մտքերի առումով կոմպետենտ գաղափարներ հնչեցնել։
- Հանդիպումը որքանո՞վ էր արդյունավետ։ Կա՞ն արդեն պայմանավորվածություններ։
- Կոնկրետ պայմանավորվածություններ ինձ հետ չի եղել, բայց հանդիպման մյուս մասնակիցների հետ խոսել եմ՝ իրենց հետ եղել են կոնկրետ պայմանավորվածություններ։ Ես այդպիսի խնդիր չեմ ունեցել, որ կոնկրետ ինչ-որ բանի շուրջ տեղում պայմանավորվեմ։
- Քանի որ պետությունը միշտ խոսում է արտադրությունը զարկ տալու մասին, ճգնաժամային իրավիճակից՝ արտադրության միջոցով դուրս գալու նախադրյալներ տեսնո՞ւմ եք։
- Խնդիրը հիմնականում այն է, որ պետք է ներդրումային քաղաքականությունն այնպիսի արմատական փոփոխությունների ենթարկվի, որ մենք կարողանանք կտրուկ մեծացնել մեր երկիր եկող ուղիղ եւ անուղղակի ներդրումների ծավալները՝ դրսից եւ ներսից։ Պետք է ստեղծված ճգնաժամային իրավիճակում ամբողջությամբ կապանքներից ազատենք բոլոր հնարավոր ներդրողների աղբյուրները, որովհետեւ դա ամենակարեւոր քայլերից մեկն է տնտեսությունն աշխուժացնելու ու բարձր աճի տեմպերի վրա դնելու համար։
- Այսինքն, պետք է տնտեսությունն ամբողջությամբ բացե՞լ ներդրողների առաջ։
- Տնտեսությունն իրականում բաց է ներդրողների առաջ, բայց փաստացի արգելքներն այնքան շատ են՝ հիմնականում բյուրոկրատական, իրավական եւ այլն, որ դե ֆակտո մենք արդեն 2 տարի է ականատես ենք լինում այն երեւույթին, որ Հայաստան, կարելի է ասել, ներդրումներ չեն գալիս։
- Հեղափոխությունից հետո շատ էր խոսվում, որ ներդրողների համար բաց է Հայաստանը, այդ դեպքում ինչո՞ւ է խնդիր առաջանում, ըստ ձեզ։
- Մի խնդիր չէ, խնդիրների բույլ կա, մենք գործ ունենք թե՛ դատական համակարգի, թե՛ մարդկային կապիտալի հետ։ Ամբողջ սեկտորը խնդիր է։ Այդ խնդիրների հետ պետք է աշխատել եւ ներդրողներին վստահեցնել, որ Հայաստանում ներդրումներ անելը նշանակում է շահույթով գործողություն կատարել եւ ոչ թե գալ ու բախվել տարբեր պատնեշների։
- Եթե մի կողմ թողնենք այդ բյուրոկրատական քաշքշուկները, Հայաստանում եղավ կորոնավիրուս՝ արտակարգ դրություն, ռազմական դրություն, եւ բիզնեսների համար խնդիրներ առաջացավ։ Արդյո՞ք ներդրողների համար ռիսկային չի համարվում Հայաստանը, թե՞ հնարավոր է այնպիսի պայմաններ առաջարկել, որ ցանկանան այստեղ ներդրում անել։
- Այնպես չէ, թե ամբողջ աշխարհում նման բաներ չկան։ Պարզապես պետք է ներդրողներին վստահեցնել, որ Հայաստանում գումար աշխատել հնարավոր է։
- Վարչապետի հետ նորից հանդիպումներ սպասվո՞ւմ են։
- Չեմ կարող ասել, բայց ես հասկացա, որ հիմա տնտեսական օրակարգը վարչապետի առաջնահերթությունների մեջ է մտնում, որովհետեւ առանց դրա մենք չենք վերականգնի ոչ միայն մեր կորցրածը, այլ նաեւ հնարավոր է կանգնենք ավելի մեծ խնդիրների առաջ։ Գիտեք, որ այսօր մենք խնդիրների առաջ ենք կանգնած, հետհաշվարկ է գնում, 5 տարվա պայմանագիր ենք ստորագրել եւ 5 տարի հետո հաստատ ուժերը չափելու, տնտեսական եւ ռազմական հզորությունները համեմատելու առիթներ լինելու են։ Մենք պետք է օր առաջ պատրաստվենք դրան եւ դա ցանկացած մարդու, բիզնեսմենի գործն է, ոչ միայն վարչապետի։
- Այս առումով պետությունը կամ բիզնեսը 5 տարվա ռազմավարությո՞ւն պետք է կազմի, թե՞ ավելի երկար կամ կարճ։
- Ամենաշատը 5 տարվա։ Ըստ իս, ցանկացած մարդ պետք է իր առջեւ դնի 3 տարվա ճանապարհային քարտեզ, թե ինչպես պետք է հասնել դրան, որ մենք ընդհանուր առմամբ ունենանք ուրիշ երկիր, որը կարողանա տարածաշրջանային եւ համաշխարհային մարտահրավերներին արժանապատիվ ձեւով դիմագրավել։
- Պարոն Քերոբյա՛ն, լինելով բիզնեսի ներկայացուցիչ, ի՞նչ կարծիք ունեք, այս ճգնաժամային իրավիճակներում բիզնեսն ինչպե՞ս դրսեւորեց իրեն։
- Ես վերջին 2 ամիսը զինվոր եմ եղել. ոչ թե բիզնեսմեն եւ չեմ կարող այդ հարցին պատասխանել։
Հ. Գ. Վահան Քերոբյանի հետ ՀԺ-ի հարցազրույցից հետո մամուլում տեղեկություն տարածվեց, որ նա կնշանակվի ՀՀ էկոնոմիկայի նախարար։
Նավալնիին կալանավորելու որոշում է կայացվել տարօրինակ պայմաններում. նիստը ոստիկանական բաժանմունքում էր
ՃՏՊ Գյումրի-Ազատան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրի գործողության ժամկետը երկարաձգվել է
Հայաստանում համավարակի պայմաններում առկա ուսուցումը հիմնական ծավալով վերականգնված է
Վարդենյաց լեռնանցքը մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է բոլոր տրանսպորտային միջոցների համար
Երեւանի համար 20 և 21 մանկապարտեզներն ամբողջապես նորոգված և նոր կահավորմամբ իրենց դռներն են բացել փոքրիկների առջև
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 10 կմ արևմուտք․ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ
Ասկերանի շրջանային բաժնի պետն այցելել է անցակետեր
Կառավարության որոշումներով աճուրդի դրված պետական գույքերի համար դեռեւս գնորդներ չեն հայտնվել․ Բաբայան
Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց․ Գեղարքունիքում եւ Սյունիքում ձյուն է տեղում
ՃՈ-ն ուժեղացված ծառայություն է անցկացրել Երևանում, Արարատի և Սյունիքի մարզերում (տեսանյութ)
2020 թվականին պրոթեզավորվել է Արցախի և Հայաստանի գրեթե 850 քաղաքացի
Ջերմային ռեժիմը դպրոցներում և մանկապարտեզներում. այց կրթօջախներ՝ առանց նախազգուշացման
Երեւանցիները բողոքում են նոր տեղադրված վերելակների աշխատանքից, քաղաքապետարանը պարզաբանում է
Նախօրոք հայտարարված 100 վերելակի փոխարեն Երեւանում 2021-ին կտեղադրվի 300-ը
ԱԳ նախարարը Լավրովի հետ քննարկել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց անհապաղ, անվտանգ հայրենադարձման հարցերը
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը պարզաբանել է գերիների թվական տվյալները չհրապարակելը. «Արմենպրես»
Ասեց գնում ենք Ղարաբաղ, արդեն տան տղեն դու ես, լավ կնայես տանեցիներին.ոստիկանության մայոր Վահե Ղազարյանը զոհվեց Շուշիում
«Այբ» կրթական հիմնադրամը երկու հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան
Ոստիկանության կրթահամալիրում տրվել է ապագա պարեկների ուսուցման մեկնարկը (տեսանյութ)
«Ո՞վ էր ուզում հաշիվները մաքրել փողոցում». Թովմասյանի գործով դատախազին բացարկ հայտնելու միջնորդությունը մերժվեց
Հայաստանի և Ռուսաստանի ՍԴ նախագահները քննարկել են պաշտոնական հարաբերությունների հետագա ամրապնդման հարցերը
Հաստատվել է ուսանողների ՄՈԳ-ի նվազագույն շեմը և ընդունելության մրցութային քննությունների արդյունքներով անցողիկ միավորը
Բնակարան Երեւանի Կենտրոնում, հողամաս, 2 ավտոմեքենա․ Էդուարդ Աղաջանյանի հայտարարագիրը
Մեղրիի Ազատ տնտեսական գոտում քննարկել ենք շուտափույթ գործարկման հնարավորությունները. Վահան Քերոբյան
Գրահրատարակչության ոլորտում առաքման նոր սակագներ կգործեն. քննարկում ԿԳՄՍՆ-ում
Ինչ ունեցվածք ունի առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանը
Հակակոռուպցիոն կոմիտեի տնօրենին նշանակելու է վարչապետը, սա մեզ համար անընդունելի է. Անի Սամսոնյան
Իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ (լուսանկարներ)
Գյումրիում, Իջևանում, Վանաձորում մտահոգիչ պատկեր է արձանագրվել. ԱԱՏՄ
Արցախի ԱԺ-ում մշտական հանձնաժողովները քննարկել են 2021 թվականի ծրագրերն ու անելիքները
«Հարսանիք թիկունքում» ներկայացման էկրանավորման երեւանյան առաջին ցուցադրությունը կկայանա հունվարի 28-ին
Առողջապահության նորանշանակ նախարարի կենսագրությունը
Կիրականացվի ԶՈՒ պատվո պահակային վաշտի զորակոչիկների ընտրություն. ցանկացողները պետք է դիմեն զինկոմիսարիատներ
2021-ին Երեւանում հնարավոր կլինի գործարկել 250 մեգավատտ հզորությամբ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան
Արթուր Աբրահամի կարիերայի 10 հիշարժան դրվագները․ նա հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին
COVID-19 պատվաստանյութերի անհավասար բաշխման պատճառով աշխարհը գտնվում է բարոյական անդունդի եզրին
Այսօրվանից դադարում եմ իրականացնել առողջապահության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները․ Ալինա Նիկողոսյան
Դուք շարունակում եք կատարել դեկորատիվ բարեփոխումներ․ ԱԺ-ում քննարկվեց հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու նախագիծը
Վարորդ-սանիտար Հովիկ Մուսայելյանը, բարդ իրադրությունում վտանգելով կյանքը, տեղափոխել է վիրավոր զինծառայողներին
© 2021 Հայկական ժամանակ