Ֆրանսիական Դեսին-Շարպիոն քաղաքը Ֆրանսիայի Կառավարությանը կոչ է անում ճանաչել Արցախի Հանրապետությունը

24/11/2020 schedule11:46

Նոյեմբերի 19-ին Արցախի Ճարտար քաղաքի քույր քաղաք ֆրանսիական Դեսին-Շարպիոն բանաձև է ընդունել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ, որտեղ Ֆրանսիայի Կառավարությանը կոչ է անում ճանաչել Արցախի Հանրապետությունը։

Այս մասին հայտնում են Արցախի արտաքին գործերի նախարարությունից՝ հավելելով, որ բանաձևում մասնավորապես նշված է.

«Մինչդեռ ողջ աշխարհում աննախադեպ առողջապահական, տնտեսական և սոցիալական ճգնաժամ է, սեպտեմբերի 27-ից մենք ականատեսն ենք թուրքական զինված ուժերի և սիրիացի վարձկանների աջակցությամբ ադրբեջանական զինված ուժերի արտասովոր հարձակմանը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի խաղաղ հայ բնակչության դեմ:

Պատմական Հայաստանի արևելյան մասում գտնվող այս տարածքը, որ քրիստոնեության բնօրրանն է, հազարամյակներ ի վեր բնակեցված է հայերով: 1921թ.-ին Իոսիֆ Ստալինի կամայական և միակողմանի որոշմամբ այն կցվել է Ադրբեջանին: 1988թ.-ից սկսած՝ ժողովուրդների ազատատենչությունը Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություններին ստիպեց վերափոխվել անկախ պետությունների, որոնք, համաձայն միջազգային իրավունքի, անմիջապես ճանաչում ստացան: Արցախի ժողովուրդը հանրաքվեի միջոցով իրեն հռչակեց անկախ հանրապետություն:

Արցախի և Հայաստանի՝ Եվրոպայի դարպասների արևելյան սահմաններում գտնվող այս քրիստոնեական տարածքի ճակատագրի հարցն անցնում է միայն իր բնակիչների ապագայի սահմաններից: Եվ բոլորը դա պետք է գիտակցեն։ Նոյեմբերի 9-ին հայտարարվեց ցավալի զինադադարը, և, չնայած որ մենք ողջունում ենք Ֆրանսիայի դրական վերաբերմունքը, որը հանդես եկավ մարտերը դադարեցնելու կոչով, այնուամենանիվ, մենք ցավում ենք, որ վերջինս, ինչպես նաև Եվրոպան և ՆԱՏՕ-ն չմիջամտեցին՝ կանգնեցնելու նվաճողական Ադրբեջանին, որի նպատակը հայ բնակչության դեմ կրկին հանցագործություններ կատարելն է և Արցախի տարածքները աստիճանաբար զավթելը:

Արցախի ու Հայաստանի հայերը ցանկանում են ազատ ու խաղաղ ապրել իրենց պապենական հողերում: Ուստի մենք ցավով ենք արձանագրում Արցախի տարածքների կորուստը ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրի արդյունքում:

Հետևաբար Դեսին-Շարպիյոյի քաղաքային խորհուրդը արտահայտում է հետևյալ կոչը.

  • Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչում՝ որպես իր բնակչության անվտանգության, տարածաշրջանային և գլոբալ կայունության գրավական,
  • Մասնակցություն միջազգային մարդասիրական օգնության ալիքին՝ բացառիկ ֆինանսական օժանդակություն տրամադրելով Արցախի Հանրապետությանը»:
Տպել
284 դիտում

Բանակում գտնվող ուսանող զինծառայողները, եթե մասնակցել են մարտական գործողություններին, աջակցության ծրագրի շահառու են

Անպտղության բուժման արդյունքում լույս աշխարհ է եկել 49 երեխա․ ԱՆ

Վաղարշակ Հարությունյանը կարևորել է հայ-ռուսական ռազմական համագործակցության խորացման անհրաժեշտությունը (լուսանկարներ)

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Մարսելո Ռեբելո Դե Սոուսային՝ Պորտուգալիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ

Երևանի շենքերից մեկի վրա նոր շինություն է խոյացել․ թաղապետարանը ապամոնտաժելու մասին հայտնեց, բայց լուսամուտ էլ հայտնվեց

Քանի դեռ քրեական գործը չի հանգուցալուծվել, մենք չենք կարող որեւէ դիտարկում անել․ նախարարը՝ Ամուլսարի խնդրի մասին

Արցախին հումանիտար օգնության որոշակի հատված կտրամադրվի Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի միջոցով

Հրետանավորներն գործնական պարապմունք են անցկացրել

Խոսրովի արգելոցում մի քանի երթուղիներով արշավային տուրիզմի ծրագրեր են մշակվել․ նախարար

Բուհերում առկա դասապրոցեսը կվերսկսվի․ Տնտեսագիտականում մագիստրատուրայի ուսանողները դասի կհաճախեն երեկոյան ժամը 6-ից հետո

Արդարադատության փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գործընկերոջը

Արփայի ու Որոտանի ջրահավաք ավազանները հայտնվել են հակառակորդի վերահսկողության տակ․ Պետրոսյան

Արմեն Թռչունյանը հետմահու արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի

ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել

Միջազգային կառույցները վերջին շաբաթների ընթացքում սկսել են հետաքրքրվել պատերազմի բնապահպանական վնասներով․ Պետրոսյան

Փետրվարի 18-ին նախատեսել ենք հսկայական հանրահավաք անել․ Վազգեն Մանուկյան

Դատարանում սկսվեց Ալրաղացի Լյովիկի խափանման միջոցի գործով դատական նիստը. նա չի ցանկացել գալ դատարան (լուսանկար)

«Վերին Լարս» անցակետը բաց է․ բեռնատար տրանսպորտային միջոցները ինտենսիվ կերպով բաց են թողնվում․ ՊԵԿ

Սեւանա լճի ափամերձ եւ ջրածածկման ենթակա անտառաշերտի մաքրման կապալառու ընկերությունը չարաշահումներ է թույլ տվել․ նախարար

Այսօր Հայաստան կժամանի Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը

Ռուբեն Ռուբինյանը Ստրասբուրգում հանդիպումներ է ունեցել ԵԽ գլխավոր քարտուղարի եւ ԵԽԽՎ նախագահի հետ

Ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնությունների գործադրման վերաբերյալ 2 քրգործ է ուղարկվել դատարան

Պատերազմը իր հետ բերեց մի շարք բնապահպանական ռիսկեր․ Ռոմանոս Պետրոսյան

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը նշանակվել է առաջին տեղակալ

Ապստամբության տակ հասկանում եմ շենքեր գրավելը և զոռով իշխանություն փոխելը․ Վազգեն Մանուկյան

Հայտնի են դարձել Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի զույգերը

Վլադիմիր Գասպարյանի առողջական վիճակի պատճառով նրա, Լեւոն Երանոսյանի եւ մյուսների գործով նիստը հետաձգվեց

ԵԽԽՎ-ն Երևանին ու Բաքվին կոչ է արել անհապաղ սկսել ռազմագերիների փոխանակումը

«Նիկոլ» գոռացողները տղամարդ չեն, նրանց մեջ նամուս չկա, խիղճ չկա, ազգային ոչ մի բան չկա․ Վազգեն Մանուկյան

Իր հրաժարականի մասին կխոսի Տիգրան Պետրոսյանն անձամբ. Սուրեն Պապիկյան

Մոսկվան եւ Թեհրանը շահագրգռված են խորացնելու երկխոսությունը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի շուրջ. Լավրով

Արմեն Սարգսյանի առողջական վիճակում առկա է դրական դինամիկա

Երեւանի քաղաքապետարանին կից ՀՈԱԿ-ը կհավաքագրի պլաստիկի թափոնները եւ կվաճառի 1 կգ-ը 90 դրամով

Այո, ես ասել եմ, հետո բոմժերից ներողություն եմ խնդրել. Վազգեն Մանուկյան

ԵԽԽՎ-ն ընդունված բանաձևով կոչ արեց Ադրբեջանին և Հայաստանին արագ կյանքի կոչել Արցախի վերաբերյալ հայտարարության դրույթները

Այս պահին «Իմ քայլը» նիստ է անցկացնում Սահամանադրության փոփոխության հարցով

Դա ահաբեկչական երկրի գործելաոճ է. Մարուքյանը ԵԽԽՎ-ում անդրադարձել է Ադրբեջանում հայ գերիների հարցին

ՇՄ նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների ներկայացուցիչներն ամփոփել են 2020 թվականը

Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպման օրն ու ժամը ճշտվում են․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Ժաուտիկովյան միջազգային 17-րդ օլիմպիադայում հաղթողներին նշանակվել է անվանական կրթաթոշակ