Մեկնարկել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Հորդանանի Հաշիմյան Թագավորություն (տեսանյութ, լուսանկարներ)

Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կարճատև աշխատանքային այցը Հորդանանի Հաշիմյան Թագավորություն: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի լրատվական ծառայությունը։

Հայաստանի նախագահը շարունակում է արաբական աշխարհի տարբեր երկրների ղեկավարների հետ հանդիպումները՝ վերահաստատելու այդ երկրների հետ մեր բարեկամությունն ու համագործակցության պատրաստակամությունը, ընդլայնելու և ամրապնդելու կապերը։

Հորդանանի թագավորական ընդունելությունների պալատում այսօր տեղի է ունեցել Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Հորդանանի Հաշիմյան Թագավորության պետական օրհներգերը:

Դիմավորման արարողությունից հետո կայացել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և Հորդանանի թագավոր, Նորին Մեծություն Աբդալլահ Երկրորդ իբն Ալ Հուսեյնի առանձնազրուցը, որին հետևել է ընդլայնված կազմով հանդիպումը: Հանդիպմանը մասնակցել են Հորդանանի վարչապետ Բիշեր Խասավնեհը, արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման Սաֆադին, արդյունաբերության, առևտրի և մատակարարումների նախարար Մահա Ալին և այլ պաշտոնյաներ։

Աբդալլահ Երկրորդ իբն Ալ-Հուսեյնը մեծ հեղինակություն է վայելում իսլամական աշխարհում, նա Հաշիմյան թագավորական դինաստիայի ներկայացուցիչ է, Մուհամմադ մարգարեի 41-րդ սերնդից, գահ է բարձրացել 1999թ. փետրվարի 7-ին: Աբդալլահ Երկրորդը Երուսաղեմի քրիստոնեական և իսլամական սրբավայրերի խնամակալն է:

Ողջունելով Հայաստանի նախագահի այցը՝ Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդն ասել է, որ երկու երկրներին միավորում են ամուր բարեկամությունն ու պատմական կապերը: Թագավոր Աբդալլահ Երկրորդը ջերմությամբ է հիշել այս տարվա փետրվարին Հայաստան իր պաշտոնական այցը և երախտագիտություն հայտնել Հայաստանի նախագահին ու ժողովրդին:



Նշվել է, որ Հայաստանն այսօր առերեսվում է բազմաթիվ մարտահրավերների և, որպես լավ ընկեր ու բարեկամ, ակնկալում են սերտորեն աշխատել ու աջակցություն ցուցաբերել:

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության, աջակցության խոսքերի ու երկու երկրների միջև բոլոր մակարդակներում հարաբերություններն առավել զարգացնելու շարունակական պատրաստակամության համար։ Նա հիշել է ամիսներ առաջ Հորդանանի թագավորի հետ Երևանում կառուցողական քննարկումներն ու ապագային միտված ծրագրերը: «Կա փոխվստահություն, և կարող ենք աշխատել հանուն ապագայի,- ասել է Հայաստանի նախագահը: -Դժվար պահերին ակնհայտ է դառնում, թե ով է քո իրական ընկերն ու բարեկամը»: Նշելով, որ ցանկացած դժվար վիճակից ելքի հույս կա՝ նախագահը վստահություն է հայտնել, որ նախանշված ծրագրերը կյանքի կկոչվեն, կստեղծվի ավելի խոր համագործակցություն:

Ջերմ ու բարեկամական մթնոլորտում անդրադառնալով երկկողմ հարաբերությունների զարգացման և տարբեր ոլորտներում առկա ներուժն առավել արդյունավետ օգտագործելու հնարավորություններին՝ Հայաստանի նախագահն ու Հորդանանի թագավորը պատրաստակամություն են հայտնել առաջ մղելու երկկողմ փոխշահավետ համագործակցությունը: Նրանց խոսքով՝ երկու երկրներն ունեն բազմաթիվ ընդհանրություններ, հնագույն քաղաքակրթությունների կրողներ են, կարևորում ու գնահատում են մարդկային ռեսուրսները․ Հորդանանը, ինչպես Հայաստանը, մարդկային ներուժը դարձրել է զարգացում տանող իր հիմնական շարժիչ ուժը:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանն ու Հորդանանը կարող են հաջողությամբ համագործակցել մասնավորապես նորագույն տեխնոլոգիաների, կրթության, գիտության, առողջապահության, սննդի անվտանգության, զբոսաշրջության ոլորտներում, Հայաստանի համար ուսանելի կարող է լինել տեղահանվածների հետ աշխատանքի Հորդանանի փորձը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև կորոնավիրուսի դեմ պայքարում համատեղ ջանքերին, դրա առողջապահական և սոցիալ-տնտեսական հետևանքներին, ինչպես նաև փոխադարձ մտահոգություն առաջացնող տարածաշրջանային ու միջազգային հարցերին, մասնավորապես՝ կապված Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման ջանքերի հետ:

Նախագահ Սարգսյանը Հորդանանի թագավորին հանգամանորեն տեղեկացրել է Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքների, և, այդ համատեքստում, ստեղծված իրավիճակի մասին: Հորդանանյան կողմը նշել է, որ օգտագործել է միջազգային հարթակներում ունեցած իր կապերն ու հեղինակությունը՝ նպաստելու խաղաղության հաստատման ջանքերին:

Տպել
384 դիտում

Ճապոնիան չի միանա միջուկային զենքի արգելքի մասին պայմանագրին

Ջաբրայիլում ականապայթյունային վիրավորումներ է ստացել Ադրբեջանի ականազերծման կենտրոնի աշխատակիցը

Եթե վարույթ հարուցվի, իմ տեսակետը կարտահայտեմ. Ջհանգիրյանը՝ զինված հեղաշրջման կոչեր հնչեցրած անձանց չկալանավորելու մասին

Ինձ թվում էր, որ իմ այնտեղ գնալը նրանք պետք է աղուհացով դիմավորեին․ Ջհանգիրյանը՝ ԲԴԽ նախագահի հայտարարության մասին

ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատում է Բայդենի խոստումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ

Ավագ դպրոցներում ստեղծվել են բնագիտական առարկաների գծով լաբորատորիաներ․ ԿԳՄՍՆ

Երբեք մեր դատական համակարգին ու դատավորներին այսպիսի վճարունակ կլիենտներ չեն հասել. ԲԴԽ անդամի թեկնածու

Բ. Սահակյանի նախկին թիկնապահի դին հայտնաբերվել է գլխի հրազենային վնասվածքով, հարուցվել է քրգործ. ԱՀ ՔԿ-ն մանրամասնում է

Հարևանությամբ այնպիսի դղյակներ կան, որ մեր տունը գոմի է նման․ Գագիկ Ջհանգիրյանը ՝ իր ունեցվածքի մասին

Ցավոք, նոր իշխանության եկած ուժը դատական համակարգի զտման ուղղությամբ գործնական քայլեր չի արել. Ջհանգիրյան (տեսանյութ)

Դատարանը մերժեց Քոչարյանի գործով Արթուր Դավթյանին եւ մյուս դատախազներին հայտնված բացարկի միջնորդությունը

Ակնկալում եմ, որ առաջ կմղվեն հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունները. Ա. Սարգսյանը շնորհավորել է Ջո Բայդենին

Աշխատանք փնտրողներին կօգնեն դառնալ առավել մրցունակ. վերսկսում է «Զբաղվածության դպրոց» ծրագրի հայտերի ընդունումը

Գիշերը Ստեփանակերտում հայտնաբերվել է Բակո Սահակյանի անվտանգության ծառայության նախկին աշխատակցի դին

Մշակվել է դպրոցներում էլեկտրոնային ուսուցման կարողությունների զարգացման ծրագիր

Ջհանգիրյանն ու Խաչատուրյանը ԱԺ նիստերի դահլիճում են. հրապարակվեց Ջհանգիրյանի կենսագրությունը

ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ին

Պետական սահմանների որոշման գործընթացի ոչ լեգիտիմ լինելու և կոպիտ խախտումների մասին ՄԻՊ-ը դիմել է ԵԱՀԿ-ին, ՄԱԿ-ին, ԵԽ-ին

Խորհրդարանն այսօր ընտրելու է ԲԴԽ նոր անդամների․ մինչ այդ ընդդիմադիրները բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ-ի դիմաց

Լուրը, թե պաշտպանության նախարարությունը կրճատել է աշխատակիցների աշխատավարձերը, չի համապատասխանում իրականությանը

Հայաստանի ու Արցախի ղեկավարները ԱԽ խորհրդակցություն են անցկացրել

Google-ը սպառնացել է անջատել ինտերնետի որոնումը Ավստրալիայում

Շուշիի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի խոսքը մանիպուլացվել և խեղաթյուրվել է. տեղեկատվության ստուգման կենտրոն

Երկու շաբաթ զինվորները հսկում էին Կապիտոլը և քնում այնտեղ. հիմա նրանց դուրս վռնդեցին փողոց. BBC

Կորցրած հէկերը ենթակայաններով մոտ 200 մլն դոլարի կարող են հասնել․ փոխնախարար

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 183 նոր դեպք. գրանցվել է 9 մահ

19-ամյա երիտասարդի սպանության գործով ձերբակալվել է Օշականի 20-ամյա բնակիչ

Գողություն, սպանություն, ընտանեկան բռնություն. ոստիկանության 1-օրյա ամփոփագիրը

Չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են այսօր նախատեսվում ԱՀ Մարտունի քաղաքում

Հրդեհ Դիլիջանում. դեպքի վայր է մեկնել հրշեջների 2 մարտական հաշվարկ

Լարսը շարունակում է փակ մնալ բեռնատարների համար. ռուսական կողմում 820 բեռնատար կա կուտակված

Վրաստանի վարչապետը ՄԻԵԴ-ի դատարանի որոշումը պատմության ամենակարեւոր օրերից է համարում

ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ, մերկասառույց

Հայաստանի տարբեր մարզերում արգելափակումից դուրս է բերվել 15 ավտոմեքենա

Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի մինչեւ 6-ժամյա պլանային անջատումներ են սպասվում

Երկրաշարժ Նախիջևան-Հայաստան սահմանային գոտում. էպիկենտրոնում ուժգնությունը կազմել է 5 բալ

Փետրվարին կուսակցությունների հիմնադրման բում է սպասվում. որոշները փոքր-ինչ տարօրինակ անուններ ու նպատակներ ունեն

Որ մարմիններն են ենթակա լինելու Ներքին գործերի նախարարությանը եւ ինչ կառուցվածքային ստորաբաժանումներ են լինելու․ նախագիծ

Պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինվորականների կողմից հայերին խոշտանգելն ու տանջելն ուներ խորքային պատճառ. ՄԻՊ

ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով շարունակում է պահպանվել կայուն օպերատիվ իրավիճակ