Համաձայնության այլընտրանքը միայն պատերազմն է. փաստաթղթի կետերին խոչընդոտել փորձողները պետք է իրենց հաշիվ տան. Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր խորհրդակցություն է անցկացրել՝ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության թեմայով: Խորհրդակցության ընթացքում, քննարկելով մի շարք հարցեր, նա անդրադարձել է կարեւոր թեմաների, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք ստորեւ.

Նախ՝ Պուտինը խոսել է, թե ինչ կարեւորություն ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ռուսական կողմի եւ ՌԴ-ի ներքին անվտանգության համար:

Ղարաբաղյան կարգավորման կարեւորությունը

«Մեզ համար, Ռուսաստանի համար նմանօրինակ հակամարտություններն  ու դրանց կարգավորումները հատուկ նշանակություն ունեն: Մեզ համար սրանք ուղղակի խոսքեր չեն՝ նկատի առնելով այն, որ Ռուսաստանի Դաշնությունում ապրում են միլիոնավոր հայեր եւ ադրբեջանցիներ: Ռուսաստանին Ադրբեջանի ու Հայաստանի հետ կապում են բազմադարյա կապերը: Սա մեզ համար նաեւ ներքաղաքական նշանակություն ունի, բացի այդ՝ երկրի ներքին կայունության  եւ քաղաքական հետաքրքրություն»,-ասել է Պուտինը՝ հավելելով, որ Ռուսաստանի համար ԱՊՀ ուղղությունը արտաքին քաղաքականության գերակայությունն է:

«Սա ակնհայտ բան է բոլորի համար, տնտեսական տեսանկյունից դա շատ կարեւոր է», - հավաստիացրել է ՌԴ նախագահը: Նրա խոսքով ՝ Ռուսաստանը եւ նախկին Խորհրդային Միության հանրապետությունները «հատուկ հարաբերություններ ունեն»: «Սա խորը համագործակցություն է, փոխանակելիություն», - նշել է նա:

Սրբատեղիների պահպանությունը

Ռուսաստանն ակնկալում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) կմիանան Լեռնային Ղարաբաղի հումանիտար խնդիրների լուծմանը, ասել է Պուտինը:

Ես կցանկանայի հատկապես շեշտել պատմական հուշարձանների եւ կրոնական սրբավայրերի պահպանության մասին, ընդ որում՝ ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական », - ասել է ՌԴ ղեկավարը ՝ նշելով, որ այս հարցն «ունի կարեւոր բարոյական, մարդկային հարթություն»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով ՝ ՌԴ արտգործնախարարությանը հանձնարարվել է ակտիվորեն աշխատել Ղարաբաղի հարցով մարդասիրական համագործակցության ոլորտներում եւ Մոսկվան ակնկալում է, որ «առաջիկայում զգալի արդյունքներ կստանա»:

«Մեր բոլոր մարդասիրական ջանքերն ու միջազգային մասնագիտացված կառույցների ակտիվ ներգրավումը ապագայում կօգնեն հասնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հուսալի քաղաքական կարգավորման», - շեշտել է ՌԴ նախագահը: Նա ավելացրել է, որ Ռուսաստանը շարունակելու է աշխատանքը կառուցել ԵԱՀԿ Մինսկի խմբի իր գործընկերների հետ այդ հիմքի վրա:

«Հուսով եմ, որ մեր աշխատանքը կշարունակվի», - ասել է Պուտինը:

Հումանիտար խնդիրների լուծումը

Պուտինը հայտնել է, որ մոտ ժամանակներս Ռուսաստանը ներկայացուցչական պատվիրակություն կուղարկի Լեռնային Ղարաբաղում հրատապ խնդիրները,  ներառյալ՝ հումանիտար խնդիրները լուծելու համար:

Ռուսաստանի ղեկավարը հիշեցրել է, որ ինքը մշտական կապի մեջ է Հայաստանի եւ Ադրբեջանի իր գործընկերների հետ:

«Մենք երկու առաջնորդների հետ էլ պայմանավորվել ենք, որ մոտ ժամանակներս մի շարք նախարարությունների եւ գերատեսչությունների ղեկավարներից կազմված ռուսական պատվիրակություն կուղարկվի Հայաստան եւ Ադրբեջան», - ասել է Պուտինը՝ մանրամասնելով, որ պատվիրակության խնդիրն է լինելու քննարկել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրագործման համար անհրաժեշտ ամենաարդիական խնդիրները, ներառյալ՝ հումանիտար բնագավառում:

«Հուսով եմ, որ առաջիկա խորհրդատվությունները կօգնեն լուրջ առաջընթաց գրանցել այս ոլորտներում», - ավելացրել է նա:

Լեռնային Ղարաբաղում ստեղծվել են հումանիտար կազմակերպությունների աշխատողների համար անվտանգ աշխատանքային պայմաններ, ասել է Պուտինը: Ըստ նրա, այժմ «մոբիլիզացիայի եւ միջազգային օգնության խնդիրը հատուկ կարեւորություն է ձեռք բերում», եւ այդ աշխատանքի հիմնական պայմաններն արդեն ստեղծվել են ռուս խաղաղապահների շնորհիվ:

«Ես գիտեմ, որ շատ երկրներում մարդիկ մտահոգված են Լեռնային Ղարաբաղի իրավիճակով, կարեկցում են այն մարդկանց, ովքեր հայտնվել են այնտեղ շատ ծանր իրավիճակում: Բայց հիմա ստեղծվել եւ ապահովվել են հումանիտար աշխատողների անվտանգ պայմաններ, եւ այս ուղղությամբ համատեղ ջանքերի դաշտը ամենալայնն է»-ասել է ՌԴ ղեկավարը:

Նրա կարծիքով, այս աշխատանքներում առաջատար դերը պատկանում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին: « Կազմակերպության նախագահը ՝ Պիտեր Մաուերը, երկու օր առաջ այցելեց Մոսկվա եւ հաստատեց կազմակերպության պատրաստակամությունը ՝ ակտիվացնելու իր գործունեությունը Երեւանում, Բաքվում ու Ստեփանակերտում, իհարկե, ապավինելով նաեւ Ռուսաստանի եւ մեր խաղաղապահների աջակցությանը», - հիշեցրել է ՌԴ ղեկավարը:

Պուտինը կարեւոր է համարել, որ այս օրինակին հետեւեն միջազգային այլ կառույցների ներկայացուցիչներ, ինչպիսիք են ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը, ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Համաշխարհային պարենի ծրագիրը եւ ՄԱԿ-ի ականազերծման ծառայությունը:

«Հաջորդ փուլերում, երբ մենք մոտենանք հետկոնֆլիկտային վերակառուցմանը, ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը պետք է ունենա իր վճռորոշ դերը», - հավելել է նա:

Ռուսաստանի բոլոր մարդասիրական ջանքերը Լեռնային Ղարաբաղում պետք է լինեն ի շահ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների, ասել է Պուտինը՝ նշելով, որ ՌԴ-ն կարեկցում է «յուրաքանչյուրին, ով նեղության մեջ է»:

Համաձայնության խախտման փորձի դեպքում.

Պուտինն անդրադարձել է նաեւ այն ուժերին, որոնք խոսում են պատերազմի դադարեցման մասին հայտարարությունը առ ոչինչ դարձնելու փորձերի մասին եւ  զգուշացրել է, որ այդ տարբերակը միայն նոր պատերազմն է, իսկ եթե Լեռնային Ղարաբաղում պատերազմ վերսկսվի, ըստ Պուտինի, արյունը կլինի նրանց ձեռքում, ովքեր փորձում են խոչընդոտել հակամարտության կարգավորման համար ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը:

«Մարդիկ, որոնք փորձում են դա անել, պետք է հասկանան, որ համաձայնությանը կարող է լինել միայն մեկ այլընտրանք` պատերազմը: Եվ եթե, Աստված չանի, դա պատահի, ապա զոհերի արյունը կլինի նրանց խղճին ու ձեռքերին, որոնք կփորձեն տորպեդահարել այս համաձայնությունները: Բոլորը պետք է սա հասկանան եւ իրենց քայլերի համար իրենց հաշիվ տան»,-հավելել է նա:

Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների, ինչպես նաեւ ՀՀ վարչապետի միջեւ կրակի դադարեցման մասին պայմանավորվածությանը խանգարելու փորձերի մասին ՌԴ նախագահը խոսել է, երբ խորհրդակցության ընթացքում այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովըշ: Ըստ ՌԴ նախագահի, այն, ինչ հայտնել է Լավրովը, իր համար չափազանց անսապասելի է լսելը:

Խաղապահների բարդ աշխատանքը

Պուտինը բարձր է գնահատել ռուս խաղաղապահների աշխատանքը Լեռնային Ղարաբաղում:

«Ես կցանկանայի նշել ռուս խաղաղապահների հստակ, լավ համակարգված ու բարդ աշխատանքի մասին: Անհապաղ իրականացված ականազերծումը հնարավորություն տվեց տարածաշրջանում հաստատել լավ, հուսալի կապ եւ խաղաղապահ ուժերի տեղակայում` դադարեցնելով արյունահեղությունը եւ խուսափելով նոր զոհերից»,-նշել է ՌԴ ղեկավարը:

Պուտինը խաղաղապահներին հանձնարարել է Երեւանի ու Բաքվի հետ շփումներով ապահովել  բնակչության անվտանգությունը: «Որոշ շրջաններից, այդ թվում ՝ Աղդամից, Լաչինից հայկական ստորաբաժանումների դուրսբերումից հետո դեռ մնում են խաղաղ բնակիչներ ՝ հայեր», - ասել է Պուտինը՝ նշելով, որ որոշ տարածքներում հնարավոր է՝ համատեղ կեցության տարբերակ լինի:

«Հասկանալի է, որ մեր խաղաղապահները բաժանման գծում են: Անհրաժեշտ է կապ հաստատել կողմերի հետ, որպեսզի իրավիճակն ազատագրված շրջաններում կայուն լինի եւ այն ստեղծի պայմաններ, որպեսզի մարդիկ միասին ապրեն  2 ազգություններով՝ առանց ներքին հողի վրա բախումների », - ասել է Պուտինը ՝ դիմելով Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովին:

Պուտինը շեշտել է, որ տեղյակ է գեներալի լավ հարաբերությունների մասին երկու կողմերի հետ էլ: «Այն մարդիկ, որոնք զբաղեցնում են հայկական բանակի ազատած դիրքերը, իհարկե, հակամարտող կողմեր են, բայց հակամարտությունն ավարտված է: Նրանք քաղաքակիրթ մարդիկ են, եւ ես գիտեմ, որ նրանց տրամադրությունը հիմնականում բարյացակամ է», - ասել է  պետության ղեկավարը: Նա շեշտել է, որ ներքաղաքական հակամարտությունների բացակայությունը «այս բառի ամբողջ չափով արդեն ադրբեջանական կողմի պարտականությունն է»:

«Բայց ես գիտեմ Ադրբեջանի նախագահի տրամադրությունը: Նա հենց այդպիսի դիրքերից է մոտենում ապագա աշխատանքի կազմակերպմանը, բայց առաջին փուլում պետք է կապ հաստատել երկու կողմերի հետ էլ` տեղի ունեցածի վերաբերյալ տեղեկատվություն ունենալու եւ ժամանակին այդ տեղեկատվությունը փոխանակելու համար»,-ասել է Պուտինը Մուրադովին:

Նույնը, ըստ Պուտինի, վերաբերում է պատմական, մշակութային և կրոնական ժառանգության օբյեկտներին: Նա ավելացրել է, որ Իլհամ Ալիեւի հավաստմամբ, Ադրբեջանի իշխանությունները վերահսկողություն են հաստատելու ամեն ինչի վրա՝ միաժամանակ ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմի ներկայացուցիչներին ապահովելով մուտք դեպի այդ կրոնական վայրերը»:

Պուտինը հիշեցրել է, որ քրիստոնեական ամենահին վանքերից մեկը՝ Դադիվանքը, գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ: «Այստեղ նույնպես անհրաժեշտ է ապահովել ինչպես հայերի, այնպես էլ ադրբեջանցիների մուտքը: Եվ Ադրբեջանում կան քրիստոնյաներ, ու սա հին քրիստոնեական եկեղեցիներից մեկն է: Պետք է դա հիշել»:

Խաղաղության պահպանումը

Պուտինը խնդիր է դրել շարունակել աշխատել Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման ուղղությամբ, սերտ կապ պահպանել Ադրբեջանի եւ Հայաստանի հետ, ինչպես նաեւ լիովին օգտագործել հումանիտար արձագանքման կենտրոնի ներուժը: «Ես խնդրում եմ ձեզ շարունակել կատարել տարածաշրջանում խաղաղության պահպանման խնդիրները, ապահովել մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի արդյունավետ աշխատանքը ՝ դրա մեծ ներուժն ամբողջությամբ օգտագործելու համար», - ասել է պետության ղեկավարը:

«Այս աշխատանքը մեծ է, այն պետք է ուղղված լինի վերջնական արդյունքին, իսկ վերջնական արդյունքը կարող է լինել կոնկրետ օգնություն կոնկրետ մարդկանց՝ նրանց, ովքեր այժմ այդ օգնության կարիքն ունեն», - նշել է Պուտինը՝ հանձնարարելով շատ արագ ժամկետներում պարզել, թե հատկապես ինչ տեսակի օգնության կարող են ապավինել զինված հակամարտության արդյունքում տուժած տարածաշրջանի բնակիչները:

Տպել
3747 դիտում

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին