Վարձկանները դեռ Ադրբեջանի տարածքում են. Լավրովը, ԵԱՀԿ խումբն ու Պոմպեոն շարունակում են քննարկել ԼՂ հակամարտությունը

Նոյեմբերի 18-ին Մոսկվայում կայացել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) եւ Էնդրյու Շիֆերի (ԱՄՆ), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հանդիպումը: Հանդիպման թեման կրկին Լեռնային Ղարաբաղի հարցն է եղել:

ՌԴ ԱԳՆ-ից հայտնելով այս մասին, նշել են, որ բանակցությունների ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը եւ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի ղեկավարների համատեղ ստորագրած հայտարարությունը, որի արդյունքում նոյեմբերի 10-ի գիշերվանից դադարեցին ռազմական գործողությունները հակամարտության գոտում:

Հանդիպմանը քննարկվել են երեք երկրների միջնորդական ջանքերի հետագա համակարգմանն առնչվող հարցեր:

Ավելի վաղ թե՛ ՌԴ ԱԳ նախարար Լավովը, թե՛ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էին, որ անկախ պատերազմի ավարտի մասին համաձայնությունից, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը պահպանվելու է, իսկ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, որոնք հանդիսանում են Մինսկի խմբի համանախագահներ, ունեն նույն կարծիքը, ինչ ՌԴ-ն՝ հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին:

Մինչ Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ խմբի  ներկայացուցիչները քննարկումներ էին ունենում Ռուսաստանում, Միացյալ Նահանգների Պետքարտուղար Մայք Պոմպեոն նույն թեմայի մասին փոքրիկ անդրադաձ է արել հարեւան Վրաստանում՝ իր կատարած պաշտոնական այցի շրջանակներում:

Պամպեոն Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին խոսել է Վրաստանի վարչապետ Գախարիայի հետ հանդիպման արդյունքների ամփոփման համար հրավիրված ասուլիսի ժամանակ՝ անդրադարձ կատարելով տարածաշրջանային իրավիճակին: Պոմպեոն հայտնել է, որ Վրաստանը, ինչպես եւ  ԱՄՆ-ը ողջունել են կրակի դադարեցումը Լեռնային Ղարաբաղում, բայց տագնապով են հետեւում իրավիճակին։ «Մենք հետագա աշխատանքների համար դիտարկում ենք օգտագործել ԵԱՀԿ գործընթացի ինստիտուտներն ու կառույցները»,-ասել է նա: Այցից առաջ, նախօրեին Պոմպեոն Ղարաբաղի հարցով հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ ԱՄՆ-ը 5 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետեւնքով տուժածներին օգնելու նպատակով: 

«Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ակտիվ ռազմական գործողությունների դադարեցումը: Վերջին ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ԱՄՆ-ը կոչ է արել դադարեցնել բռնությունները եւ դատապարտել է ռազմական սրումը, որը հանգեցրեց մեծաթիվ զոհերի, այդ թվում՝ խաղաղ բնակիչների շրջանում: Մենք մեկ անգամ ևս ցավակցում ենք զոհվածների և վիրավորների ընտանիքներին և բոլոր կողմերին կոչ անում հարգել իրենց պարտավորությունները միջազգային օրենքների, ներառյալ միջազգային մարդասիրական օրենքների համաձայն:

Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Միացյալ Նահանգները շարունակում է լիովին ներգրավվել այդ ջանքերում:

ԱՄՆ կառավարության մարդասիրության հարցերով փորձագետները շարունակում են գնահատել այս ճգնաժամի հետեւանքները»,-նշված էր ԱՄՆ-ի պետքարտուղարի հայտարարության մեջ:

Մեկ այլ ամերիկացի, այս անգամ՝ ոչ թե պաշտոնյա, այլ հայտնի անկախ լրագրող Լինդսի Սնելը դարձյալ անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության տարածք պատերազմի օրերին բերված վարձկաններին: Հիշեցնենք, պատերազմի ընթացքում նա ակտիվորեն լուսաբանում էր սիրիացիների տեղափոխումը հակամարտության գոտի, զրուցում նրանց ղեկավարների եւ հենց վարձկանների հետ, ներկայացնում նրանց ընտանիքների պատմությունները:

Թվիթերի իր էջում Սնելը գրել է, որ նոր ուշագրավ բացահայտումներ ունի Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված եւ հայերի դեմ պատերազմող վարձկանների մասին: Ըստ Սնելի փոխանցած տեղեկատվության, վարձկանների գերակշիռ մասը շարունակում է մնալ Ադրբեջանի տարածքում:

«Ինձ հայտնի է, որ Սիրիայից Ադրբեջան ուղարկված բոլոր վարձկանները դեռ Ադրբեջանում են, բացառությամբ 700 հոգու: Նաեւ լսել եմ, որ ավելի մեծ թվով զինյալներ են ուղարկվելու, սակայն ինձ հայտնի չէ, թե ինչու, մանրամասներ դեռ չգիտեմ: Ենթադրում եմ, ոչ Թուրքիան ու Ադրբեջանը կցանկանան կանխել նրանց մուտքն ու հեռացնել նրանց տարածքից՝ վերջիններիս ներկայությունը դարձյալ հերքելու համար, սակայն սա ենթադրություն է, գուցե իրականում այդպես չլինի»,-գրել էր Սնելը:

Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնը  (SOHR)  ավելի վաղ հայտնել էր հակամարտության գոտում 2 հազար սիրիացի վարձկանների առկայության մասին: Որոշ աղբյուրներ փաստում են՝ նրանց թիվը շատ ավելին է եղել:

Լեռնային Ղարաբաղում հրադադարից հետո ստեղծված իրավիճակին անդրադարձ է կատարել գերմանական Der Spiegel պարբերականը: Գերմանական մամուլի էջերում  Քարվաճառն է, բնակավայրը ստիպված լքող, սեփական տները կրակին տվող ու մոլորված արցախցիները:  Հոդվածում հեղինակը տեղի ունեցողը ողբերգություն է անվանել հայերի համար, ներկայացրել առանձին մարդկանց պատմություններ, որոնք դժվարությամբ են բաժանվում իրենց բնակավայրից ու տներից: Հեղինակը գրել է, որ ընդհանուր անորոշության մեջ կարծես թե հայտնի է միայն մի քանի հազարամյա պատմություն ունեցող հնամենի Դադիվանքի ճակատագիրը՝ ռուս զինծառայողներն արդեն տեղակայվել են վանքի շուրջ ու հսկում են տարածքը: Թե հետո խաղաղապահ ուժերը թույլ կտա՞ն հայերի անցուդարձն իրենց հսկողությանը հանձնված ճանապարհով, դեռեւս անհայտ է, հայտնի է միայն եկեղեցու ճակատագիրը:

Հեղինակը նաեւ գրել է, որ Քարվաճառում տղամարդիկ ճանապարհի ամբողջ երկայնքով մեկ կտրում ու տեղափոխում են ծառերը, անգամ բնությունը չեն ցանկանում թողնել թշնամուն: Բնակիչները, որոնք չեն ցանկացել հրդեհել իրենց տները, պատերին սեւ ներկով, կիսատ անգլերենով գրություններ են թողել ադրբեջանցիների համար՝ «We will back» (մենք կվերադառնանք) եւ «Welcome to Hell, Aliev» (Բարի գալուստ դժոխք, Ալիեւ): Պարբերականը հայտնում է, որ 20 տարի առաջ այս շրջաններում հաստատված մարդիկ մեծ դժվարությամբ են լքում բնակավայրը, մեծ մասն անգամ չգիտեն, թե դեպի ուր են հեռանում:

Տպել
2570 դիտում

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան