Զգում էի, գիտեի, որ վերադառնալու է․ դիրիժոր Նատալի Գալստյանը մանրամասներ է պատմում կամավորական որդու մասին

Առաջնագծից ողջ ու գրեթե անվնաս վերադարձել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Նատալի Գալստյանի որդին՝ կոնսերվատորիայի սաներից Էդուարդ Մարգարյանը։ Էդվարդը պատերազմը սկսվելու հաջորդ օրվանից կամավորագրվել ու գնացել էր հայրինքը պաշտպանելու, իսկ Նատալի Գալստյանը, մայրական քնքշանքն ու սերը հոգում պահած, Կոնսերվատորիայի դիմաց բացօթյա համերգ էր կազմակերպում, հնչեցնում էին տարբեր ժամանակներում ռազմի դաշտում գրված հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Համերգի մասնակիցներն իրենց ուժն էին փոխանցում բոլորին՝ զինվորներին, բոլոր մայրերին, հայ ժողովրդին։

Տիկին Գալստյանից հետաքրքրվեցինք, թե ինչպիսի՞ առողջական վիճակում է որդին՝ Էդուարդը։

«Որդիս, ինչպես եւ բազմաթիվ մեր քաջ զինվորները, ունեցել է վնասվածքներ։ Բեկորային վնասվածքներ է ստացել։ Իրենք չեն սիրում էդ մասին պատմել։ Ավելին՝ անգամ բժշկի չի դիմել, բայց անհրաժեշտությունը կա, հուսամ՝ բարդ հետեւանքներ չեն ունենա։ Անկեղծ պիտի լինեմ, ես շշմած եմ իմ զավակի կամքից։ Էս ինչ սերունդ է՝ շշմելու հզոր։ Չգիտեմ, թե ինչ հերոսություններ են անում»,- ասաց նա։

Նատալի Գալստյանը պատմեց, որ պատերազմի այս 40 եւ ավելի օրերի ընթացքում շատ կարճ տեւողությամբ ու հատուկենտ հեռախոսազանգեր է ունեցել որդու հետ։ Այս ողջ ընթացքում բոլորվին այլ՝ գերբնական ուժ է արթնացել իր մեջ ու կարողացել է դիմանալ։ Դիրիժորի խոսքով՝ այդպես էր նաեւ այն ժամանակ, երբ պատերազմի ամենալարված օրերին բացօթյա համերգ էր ղեկավարում․ «Ես հասկանում էի, զգում էի, որ պիտի նվագենք, եւ գիտեի, որ ինքը վերադառնալու է»։

Նատալի Գալստյանն ասաց, որ որդին չի սիրում շատ խոսել ու շատ բաներ պատմել, բայց աչքերի մեջ տեսնում է հիասթափություն, որովհետեւ ինչպես իր որդին, այնպես էլ շատ-շատերը մինչեւ վերջին պահը ազնվորեն հավատում էին հաղթանակին․ «Միանշանակ, կարող եմ ասել, որ մեր տղաներն իրենց կռիվը մղել են մինչեւ վերջ, բայց այս իրավիճակում զենքը դնել ու տուն վերադառնալու փաստն իրենց համար շատ ծանր է եղել։ Նրանք չեն համարում, որ պայքարը վերջացել է։ Այս ճակատամարտը՝ միգուցե, բայց այն, որ պատերազմը չի ավարտվել, իրենց համար միանշանակ է։ Միեւնույն է, նրանք պատրաստ են իրենց հողը պահել։ Ես դա տեսնում եմ»,- ասաց նա։

Նատալի Գալստյանն անկեղծացավ՝ ամենաշատն անհանգստացել է, որ հանկարծ տղաների մոտ խոր հիասթափություն չառաջանա, եւ, բարեբախտաբար, դա չկա։

Լուսանկարում Էդվարդ Մարգարյանն է ռազմաճակատի իր ընկերների հետ

«Երեկ ներկա եմ եղել շատ մտերիմ մարդու զավակի․․․ Վերջին օրը զոհվեց Շուշիում։ Ուղղակի անբացատրելի ցավ է, երբ գրկում ես այդ զավակի մորը։ Ինչքա՜ն, ինչքա՜ն մայրեր չդիմավորեցին իրենց որդիներին։ Մենք պարտավոր ենք ապրել ու շարունակել այդ զավակների պատգամը, որը իրենք չհասցրին»,- ասաց նա։

Դիրիժորը նշեց, որ առաջիկայում հայ հանրությանը նոր «վերածնունդ» է սպասվում երաժշտության տեսքով։ Երաժիշտների է հավաքում, նոր ծրագիր ունի։ «Կարծում եմ, որ վերածնունդ պիտի լինի, եւ մենք պարտավոր ենք ուժ գտնել մեր մեջ։ Հանձնվելու տեղ չունենք, իրավունք էլ չունենք։ Մեծահասակ մարդիկ, որ էսպես գլուխները կախ՝ ինչ-որ բաներ են քննարկում, չգիտեմ՝ ինչեր են ուզում անել, ուզում եմ ասել՝ ամեն մեկդ ձեր տեղում ձեր գործն արեք։ Իրավունք չունենք հիասթափվելու, հատկապես՝ իմ սերունդը։ Ես իմ հերթին զգում եմ մեղավորություն, որ մենք չենք կարողացել ճիշտ գնահատականներ տալ որոշ երեւույթների: Պիտի ավելի իմաստուն լինեինք, եւ յուրաքանչյուրս մեր գործը շատ ավելի խորությամբ պիտի հասկանայինք, անեինք։ Չգիտեմ։ Այն, ինչ հիմա է կատարվում, բնական ընթացք է։ Ցավալի թեմա է, որի մասին ես չեմ խոսում, բայց այն, որ կոտրված ենք, դա հաստատ է»,- ասաց Գալստյանը։

Նատալի Գալստյանը որդու վերադարձի մասին գրառում էր կատարել՝ գրառմանը կից հրապարակելով նրա լուսանկարը. «Ցերեկվա բվի պես կույր էինք, մա՛մ...»։ Մեր զրույցում դիրիժորը մեկնաբանեց նաեւ որդու՝ բուն ձեռքին լուսանկարն ու գրառումը․ «Տեսնելով նկարը՝ տղայիս ասացի՝ իմաստուն պիտի լինեինք բվի պես, որոշ երեւույթներ ճիշտ չենք գնահատել։ Տղայիս խոսքերն էլ հետեւյալն էին՝ ուղղակի կուրորեն ենք գնացել մեր հաղթանակի հետեւից։ Այնքա՜ն էինք հավատում, որ չէինք նկատել որոշ երեւույթներ, որ որոշ բաներ ուղղակի կարող էին մեր գլխին գալ»։

Տպել
7360 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին